Հայերեն


Պատրաստվենք պատերազմի՞

Ամենաընթերցված

Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց հավատարմությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:
Հայտարարությունում ասվում է. «Ապրիլին շփման գծի երկայնքով դրամատիկ լարվածության ֆոնին մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի (այդ թվում ծանր սպառազինության օգտագործմամբ) կապակցությամբ և խստորեն դատապարտում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քաղաքացիների շրջանում զոհերն ու վիրավորումները որևէ արդարացում չունեն: Մենք նաև տեղեկացված ենք ապրիլին կռվի դաշտում իրականացված վայրագությունների մասին, ինչը մենք խստորեն դատապարտում ենք: Մենք կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդների համար կարգավորման միակ իրական ուղի: Մենք նաև նրանցից պահանջում ենք խստորեն հետևել 1994-95թթ. հրադադարի համաձայնագրին, որը հակամարտության գոտում թշնամությանը վերջ տալու հիմքն է: Մենք կոչ ենք անում Երևանին և Բաքվին հարգել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների համատեղ հայտարարություններում արտացոլված պայմանավորվածությունները»:
Ապա` համանախագահող երկրները կողմերից պահանջում են վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանն ուղղված բոլոր մնացած խոչընդոտները և առաջընթաց գրանցել՝ ԵԱՀԿ ուսումնասիրությունների մեխանիզմ մշակելու առաջարկի ուղղությամբ: «Մենք կցանկանայինք ևս մեկ անգամ կրկնել մեր կոչը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկայիս աշխատանքային առաջարկների հիման վրա կայուն խաղաղությանն ընդառաջ գնալու հաստատուն կամքով: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել, ուժի կիրառման վերականգնման հնարավորությունները միայն կաճեն, որի ամբողջ պատասխանատվությունը կդրվի կողմերի վրա»:
Այնուհետև, կարգավորման սկզբունքները շարադրելով` հայտարարության հեղինակները նշում են. «Համանախագահ երկրները պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք ամուր հավատով ենք լցված առ այն, որ նախագահներին անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում ազնիվ բանակցություններ վարել»:
Նախ, սկսենք նրանից, որ բանակցությունների սեղանին վերադառնալու կոչ անող համանախագահները լավ կլիներ, եթե անդրադառնային հարցին, թե ում պատճառով է բանակցային գործընթացն այս վիճակում հայտնվել:
Մասնավորապես, համանախագահները հենց իրենք են իրենց վերոնշյալ հայտարարությունում ամրագրել, որ պահանջում են վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանն ուղղված բոլոր մնացած խոչընդոտները և առաջընթաց գրանցել՝ ԵԱՀԿ ուսումնասիրությունների մեխանիզմ մշակելու առաջարկի ուղղությամբ:
Այստեղ հարց` ո՞վ է խոչընդոտներ առաջացնողը: Բոլորին հայտնի է` պաշտոնական Բաքուն, որը չի էլ թաքցրել, որ դեմ է, թե՛ Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը, թե՛ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրմանը:
Ասել է թե` պաշտոնական Բաքուն է կրում պատասխանատվություն բանակցային գործընթացը փակուղում պահելու համար: Հետևաբար` մինչև ե՞րբ են համանախագահները խուսափելու անվանական, հասցեական նշել, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար…
Կամ` հաջորդ կարևոր հանգամանքը: Համանախագահները շեշտում են խաղաղ բանակցություններ անցկացնելու կարևորությունը, բայց դա արվում է` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում այդպես էլ չկազմակերպելու ֆոնին:
Իսկ ո՞ւր մնաց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որը ենթադրվում էր, որ Համբուրգում պետք է անցկացվի: Այսինքն` համանախագահող երկրները չկարողացա՞ն անգամ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել:
Ու այս ֆոնին, նրանք նշում են, թե` պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ «երբ նրանք պատրաստ կլինեն»:
Իսկ ե՞րբ կբարեհաճի պատրաստ լինել Ալիևը խաղաղության… Հարցն, ամենևին էլ հռետորական չէ, հստակ պատասխան է պահանջում: Դեռ քանի տարի է անհրաժեշտ հասկանալու` Ալիևը պատրաստ չէ խաղաղության ընդհանրապես, որովհետև չի ցանկանում և չի կարող գնալ որևէ զիջման:
Ու ինչ է մնում անել այս իրավիճակում… Միակ բանը, որ մնում է` դա պատերազմին պատրաստվե՞լն է…
Մի՞թե հնարավոր չէ Ալիևից կորզել այն պահանջների, առաջարկների կատարումը, որոնք ամենայն սրությամբ համանախագահները դրեցին նրա առջև ապրիլյան քառօրյայից հետո:
Այսօր, Ալիևը բացահայտ «թքում է» միջնորդների պահանջների վրա, չկատարելով նրանց պահանջները, իսկ միջնորդները շարունակում են հայտարարություններ տարածել այն մասին, որ կընդունեն նախագահներին, երբ նրանք պատրաստ լինեն: Այսինքն` երբ հերթական ջուրծեծոցիին պատրաստ լինի Ալիևը…

Թամար Բագրատունի, «Հայելի»

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված