Հայերեն


5 տոկոսի «բարձունքը»

Բաց մի թողեք

ՀԱԿ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս լուրն արդեն իսկ հաստատվել է և բավական մեծ աղմուկ բարձրացրել։ Սակայն ըստ էության քաղաքական դաշտի ներկայիս պատկերի պայմաններում Տեր-Պետրոսյանի ակտիվացումն առավել քան սպասելի ու տրամաբանական էր։ Հայաստանյան քաղաքական դաշտում ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերը ունեն 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր։ Մեծ հաշվով հենց այս 5 տոկոսի հաղթահարմանն է միտված նաև հայաստանյան քաղաքական դաշտում ներկայումս կատարվող գործընթացները։
Հենց այս 5 տոկոսի համար են կազմվում քաղաքական դաշինքները, 5 տոկոսի համար Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ն դիմում են Ծառուկյանին վերադառնալու խնդրանքով, չնայած այս դեպքում պետք է նշել, որ Ծառուկյանի անձը ցանկացած կուսակցության կբերի շատ ավելի մեծ տոկոսներ, սակայն սա այլ խնդիր է։ Նույն 5 տոկոսի հաղթահարման համար է Տեր-Պետրոսյանը գլխավորելու ՀԱԿ ցուցակը։Այստեղ այլ խնդիր է, թե Տեր Պետրոսյանի անձը ինչ հետևանքներ կունենք ընդդիմադիր դաշտի համար ՝ քաղաքական դաշինքների հետագա ձևավորման տեսանկյունից։ Սակայն սա նույնպես այլ դիտարկման խնդիր է։ Ակնհայտ է նաև որ Քաղաքացիական պայմանագիրը, Լուսավոր Հայաստանը և Հանրապետությունը նույնպես 5 տոկոսի արգելքը հաղթահարելու համար են դաշինք կազմում։
Սակայն, առավել հետաքրքիր է այն հռետորաբանությունը, որն ուղեկցում է այս 5 տոկոսի պայքարին։ Հենց այստեղ սկսում է ձևավորվել այն քաղաքական անսպառ պոպուլիզմը, որը քաղաքական գործընթացները տեղափոխում է լիովին իռացիոնալ դաշտ։ Ներկայումս արդեն իսկ զգացվում է այն պաթոսը, որն սկսում է տիրապետող դառնալ քաղաքական տեքստերում, ընդ որում այս առումով նախկինի համեմատ շատ բան չի փոխվել և հիմնական թեզեր են շարունակում մնալ գող-թալանչի-ավազակ չափումների մեջ, իսկ առաջիկա ընտրությունները ներկայացվելու են որպես իշխանափոխության հերթական աննախադեպ հնարավորությունը։ Սա թերևս այն ամենամեծ անազնվությունն է, որը կարող են հերթական անդամ ընդդիմադիր կուսակցությունները կամ դաշինքները դրսևորել քաղաքացու նկատմամբ, քանի որ բոլոր առումներով ակնհայտ է, որ իշխանափոխության որևէ հեռանկար չկա։
Ակնհայտ է նաև, որ ընդդիմադիր ուժերի ու թեկուզ առայժմ միակ դաշինքն էլ շեմը հաղթահարելու խնդիր ունեն ու նման պայմաններում խոսել մեծ հավակնություններից կամ տալ անիրական խոստումներ, նշանակում է պարզապես խաբել ժողովրդին։ Եվ այստեղ բոլորովին էլ այն դեպքը չէ, երբ քաղաքական կուսակցությունը չի կարող չհավակնել իշխանություն դառնալ։
Եվ վերջապես պետք է շեշտել, որ քաղաքական դաշտի ներկա իրավիճակը գլխավորապես իշխանության գործունեության արդյունքն, որը այնքան պղտորեց այս միջավայրը կուլիսային ու կոմպրոմատային քաղաքական ինտրիգներով, վերաձևումներով ու խաղարկումներով, որ ներկայումս կարող է ինքն էլ հայտնվել այնպիսի մի խառնաշփոթի մեջ, որից այդպես էլ չի կարողանա դուրս գալ։ Իսկ այդ խառնաշփոթը գրեթե պատրաստ է, քանի որ ընտրությունների նախօրյակին հայաստանյան քաղաքական դաշտում հստակեցումների փոխարեն գործանթցները դառնում են ավելի անակնկալ ու ու երբեմն էլ անբացատրելի կամ չափից ավելի շատ մեկնաբանություններ ունեցող։
Հ․Գ Ի դեպ նշենք, որ անկախ աեմն ինչից, Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրարշավին բավական հետաքրքիր կդարձնի այն։

Աղասի Մարգարյան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված