Հայերեն


Աղետը կանխվեց. Ադրբեջանին արգելեցին պատերազմել

Ամենաընթերցված

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Lragir.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՀԱԿ ամենամեծ առաջնահերթություններից է, նախօրեին «Անջատում հանուն փրկության» խորագրով քննարկմանը հայտարարել է կազմակերպիչ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Հայաստանում թերեւս չի գտնվի քաղաքական ուժ, որը չարտահայտվի այդօրինակ առաջնահերթության օգտին, ասելով, որ կարեւորագույն խնդիր է համարում հակամարտության կարգավորումը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե չկա Արցախի հակամարտության թեմայով սկզբունքային բանավեճ կամ դիսկուրս: Դա էլ թվում է, թե կարող էր լինել բնական, եթե ընդհանուր առմամբ բանավեճի բացակայությունը չկառուցվեր այն տրամաբանության շուրջ, երբ կարգավորում ասելով նկատի է առնվում այսպես կոչված «փոխզիջումը» կամ տարածք կարգավիճակի դիմաց սզկբունքը, որտեղ տարբերությունն ըստ էության դետալների մեջ է` կարգավիճակի հստակության կամ սահմանի, տարածքների քանակի եւ այլն:
Փաստացի, Հայաստանի քաղաքական կյանքում կա չգրված, չբարձրաձայնված կոնսենսուս այդ հարցում, ինչը այլ բան չէ, քան կոնսենսուս առաջին պատերազմի հաղթական արդյունքը վերանայելու պատրաստակամության շուրջ:
Ընդ որում, ամենատարօրինակը թերեւս այն է, որ հայկական պետականությունը դրան համաձայնել է փաստացի պատերազմի ավարտից անմիջապես հետո, սկսված կարգավորման գործընթացում: Հետո, տարեցտարի, փուլ առ փուլ, տարբերակ առ տարբերակ հայկական պետականությունը վերհաստատել է հավատարմությունն այդ սկզբունքին:
Դա թույլ է տվել Ադրբեջանին քայլ առ քայլ, փուլ առ փուլ կոշտացնել դիրքորոշումը եւ լինելով պատերազմում պարտված կողմ, աստիճանաբար թելադրող դառնալ դիվանագիտական-քաղաքական գործընթացում, անցնելով ռազմական դիվանագիտության կիրառման:
Հայաստանը դրան չկարողացավ հակադրել ոչինչ, եւ մնաց միայն Ադրբեջանի այդ դիվանագիտական «ռեւանշի» ընթացքը կասեցնել զինված ուժերի միջոցով:
Փաստացի, ապրիլի պատերազմին, արդեն իհարկե զգալիորեն հարաբերական առումով, բայց Ադրբեջանը կրկին պարտված կողմ է, քանի որ վերցնելով որոշակի տարածք, այդուհանդերձ չկարողացավ սկզբունքորեն փոխել ստատուս-քվոն: Միաժամանակ, պարզ դարձավ, որ հասունացնելով պատերազմի «իրավունքը»` այդ թվում նաեւ Հայաստանի՝ իբրեւ ռազմավարական դաշնակցի գործուն աջակցությամբ, Ադրբեջանը սպառեց այն: Սպառումն այն էր, երբ պարզ դարձավ, որ Բաքուն անգամ հսկայական սպառազինական առավելության պարագայում ի զորու չէ ռազմական պարտության մատնել Հայաստանն ու Արցախը կամ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը:
Իսկ եթե չկա խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություն, ուրեմն չկա լուծելու հնարավորություն ընդհանրապես: Այդօրինակ խնդիրները լուծվում են ռազմական ճանապարհով: Դա լավ հասկանում են բոլորը, հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթի մի զգալի մասից բացի, որն ինտենսիվ շարունակում է այս կամ այն կերպ ակնարկել առաջին պատերազմի ընթացքում խնդրի ռազմական լուծման արդյունքից հրաժարվելու պատրաստակամության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար, իսկ ապրիլի պատերազմից հետո հաճախ հայտարարում են, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Դա ոչ թե նշանակում է, որ լուծումը դիվանագիտական ճանապարհ ունի, այլ նշանակում է, որ Ադրբեջանը չունի խնդիրը լուծելու պատերազմական տարբերակ: Ապրիլին Բաքուն համոզվեց դրանում գործնականում: Նա չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին: Իսկ դա նշանակում է, որ չի կարող լուծել խնդիրը, եւ ուժի մեջ է մնում այն լուծումը, որն առաջին պատերազմում ապահովել է հայկական կողմը եւ կարողացել պահել ապրիլին:
Միջնորդները դա փաստացի եւս մեկ անգամ վերահաստատեցին Համբուրգում՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ:
Դա փաստացի հայտարարություն էր Ադրբեջանին պատերազմն արգելելու մասին, եւ հորդոր` վերադառնալ բանակցային «հովացման» կամ սառեցման մեխանիզմի: Դա կարգավորման գործընթաց չէ: Կարգավորումն ընդամենը ցուցանակն է: Այդ գործընթացը ընդամենը միջազգային քաղաքական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր կողմ հեապնդում է իր համար առաջնահերթ խնդիրը` թե միջնորդները, թե Ադրբեջանը:
Որն է դրանում հայկական կողմի խնդիրը: Այստեղ ակնհայտ է, որ կա խնդրի ձեւակերպման լրջագույն բաց: Ընդ որում, ոչ թե միջազգային հանրության, այլ նախ եւ առաջ ինքներս մեր առաջ: 20 տարի շարունակ ինքներս մեզ համոզել ենք, թե «փոխզիջման պատրաստակամությունն է խաղաղության գրավականը: Ադրբեջանը հետեւողականորեն հերքել է, ռազմավարական դաշնակիցը հետեւողականորեն հերքել է` կամա, թե ակամա, բայց Հայաստանում «փոխզիջումը» շարունակում է ընկալվել իբրեւ խաղաղասիրության եւ ինտելեկտի, աշխարհի հետ համընթաց քայլի, իսկ հակառակը` իբրեւ ռազմատենչության, հետադիմության, աշխարհից կտրվածության եւ ազգայնամոլության դրսեւորում:
Դրա շնորհիվ, բացի ներքին մանիպուլյացիաներից, իսկ արտաքին ասպարեզում էլ Ադրբեջանին պատերազմի «իրավունքի» հնարավորություն ընձեռելուց, չի լուծվել թե հայկական պետականության, թե տարածաշրջանային անվտանգութան տեսանկյունից որեւէ սկզբունքային խնդիր: Ապրիլի պատերազմը ոչ միայն Հայաստանի կառավարման մեղմ ասած անարդյունավետության բացահայտում էր, այլ նաեւ Արցախի խնդրում հայկական պետականության ռազմավարության եւ հայեցակարգի բացակայության, հանրային կարծիքի երկու տասնամյակի նենգափոխվածության բացահայտում:
Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում հանրության արձագանքը եւ արագ համախմբումը զինված ուժերի շուրջ, կամավորական ալիքի բռնկումը որոշակի անակնկալ էր Հայաստանի քաղաքական «իսթեբլիշմենտի» համար, քանի որ դա իր բնույթով ու տրամաբանությամբ հակասում էր այն մտածողությանը, որ երկու տասնամյակ շարունակ այդ «իսթեբլիշմենթը» թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից ներարկել է հանրային օրգանիզմ:
Բարեբախտաբար պարզ դարձավ, որ օրգանիզմը չի ընդունել ներարկումները եւ ապրիլին էլ փաստացի «փսխեց» դրանք: Դրա շնորհիվ կանխվեց մասշտաբային եւ աղետալի պատերազմն ու հաստատվեց տարածաշրջանային թեկուզ համեմատական կայունությունը:
Հարավային Կովկասի, եւ այդ ծիրում նաեւ Հայաստանի անվտանգության եւ կայունության թեկուզ հարաբերական պահպանումն ունի երկու տարբերակ` կամ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի, կամ Հայաստանը պետք է գնա արագ կապիտուլյացիայի եւ պարտության:
Եվ կրկին բախվում ենք հայեցակարգային կամ աշխարհայացքային թյուրիմացության, այն առումով, թե «փոխզիջումը» Հայաստանի զարգացման ճանապարհն է, իսկ պատերազմի պատրաստվելը` ոչ: Հակառակը, Հայաստանը կարող է զարգանալ, եթե իրապես պատրաստվի պատերազմի, կամ ավելի շուտ` պատերազմ դիմագրավելու: Այդտեղ է Հայաստանի պետականության զարգացման եւ արդիականացման լրջագույն խթանը հարավկովկասյան մի շարք առանցքային եւ հակասական իրողությունների պայմաններում:
Երկու տասնամյակ շարունակ «փոխզիջման» պատրաստվելու հետեւանքն էր, որ Հայաստանն ապրիլին քիչ էր մնում մատնվեր աղետի: Ընդ որում, դրանով իսկ գործնականում աղետի էր մատնվելու միջազգային անվտանգության համակարգը, ինչը դիվանագիտական տողատակով ակնարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համբուրգում, Արցախի խնդիրը համարելով եվրոպական անվտանգությանն առնչվող խնդիր: Իսկ Արցախում անվտանգությունն ու կայունությունը ներկայում ապահովում է հայկական զինուժը, եւ այդ զինուժին թուլացնող ցանկացած բան՝ լինի դա նյութա-տեխնիկական, թե տարածքային բնույթի, թուլացնում է թե հայկական պետականության, թե տարածաշրջանի, թե եվրատլանտյան անվտանգության համակարգը:
Արեւմուտքը դա հասկացել եւ պարբերաբար ակնարկում է վաղուց: Մնում է, որ դա հասկանա նաեւ Հայաստանի քաղաքական «իսթեբլիշմենտը» եւ այդ իմաստով խնդիրները ձեւակերպի շատ ավելի պարզ ու համարձակ, առանց դիվանագիտական ավելորդ տողատակերի, ինչի հնարավորությունն ունի ի տարբերություն միջազգային հանրության:
Ացախի խնդիրը հայկական պետականության տեսանկյունից չունի միջազգային կարգավորման հրամայական, հրամայական է այն նախ եւ առաջ Հայաստանի հանրային-քաղաքական գիտակցության մեջ կարգավորելը, ինչը ենթադրում է հայկական պետականության թե տարածքային, թե որակական ամրացման ինտենսիվ աշխատանք` ստեղծելով սեփականն ու զուգահեռ ներգրավելով համաշխարհային առաջատար տեխնոլոգիաները կենսագործունեության բոլոր ասպարեզներում, գիտությունից մինչեւ մշակույթ եւ անգամ կենցաղ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված