Հայերեն


«Պետք է մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը». Խաչիկ Ասրյանի կոչի արձագանքները

Հասարակություն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը  կոչ է արել  Մերժե՛լ անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը՝ նախապատվությունը տալով բացառապես ռուսական Спутник V-ին։ Նա  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ  ներկայացրել է, թե  Հայաստան բերվեղ AstraZeneca պատվաստանյութը ինչ վտանգներ է պարունակում․  «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը: Մի պատվաստանյութ, որը՝
● Հայտնի է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վնասակարությամբ:
● Մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն՝ աշխարհի տարբեր երկրներում պատճառ է դարձել տասնյակ ու հարյուրավոր՝ միանգամայն առողջ մարդկանց մահվան:
Այդ պատվաստանյութի վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ անգամ Եվրամիության երկրներն են ստիպված եղել արգելել՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել մահաբեր այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան:
Մահացու այդ պատվաստանյութի փոխարեն՝ ամբողջ աշխարհն՝ այդ թվում Եվրամիության զարգացած երկրները, արձանագրում են Ռուսաստանում ստեղծված և արտադրվո՛ղ Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը՝ համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում»:


Այս  հայտարարությունը ֆեյսբուքյան օգտատերերը անարձագանք չեն թողել։  Օգտատեր Լիլի  Աբովյանը  գրել է, որ համակարծիք է Խաչիկ Ասրյանի հետ  և   ռուսական  Спутник V  պատվաստանյութ  ձեռք բերելու փոխարեն  մեր իշխանությունները կրկին հակառուսական  քաղաքականություն են վարում․ «2018 թվականից մինչ օրս մենք ականատես ենք լինում, թե ինչպես է գործող իշխանությունը հակառուսական քաղաքականություն վարում, որի միակ տուժող կողմը հանդիսանում է երկիրն ու ժողովուրդը... Պարոն Ասրյան այս մարդիկ ի վիճակի չեն գիտակցելու, որ սեփական աթոռից ու գրպանից թանկ են մարդկային կյանքերն ու երկրի ապագան... իհարկե ես կիսում եմ ձեր կարծիքը Спутник V պատվաստանյութի մասով, բայց երկրի գլուխ կանգնած տկար զանգվածը դա չի հասկանում»։

Ֆեյսբուքյան  օգտատեր Մարինե Հավհաննիսյանն էլ սա համարում  է պետության  ամենամեծ ձախողումը․ «Հայաստանը իր պատմության մեջ դեռ ոչ մի անգամ այս կարգի ձախողված չէր եղել հնարավոր բոլոր ոլորտներում... անգամ այդչափ սուր ահազանգերից հետո, անգամ իմանալով, որ վերոնշյալ պատվաստանյութը վնասակար է մարդու կյանքին և առողջությանը, անթիվ մահվան դեպքերից հետո էլ այս անուղեղները շարունակում են վարել նույն անգլոհպատակ քաղաքականությունը թքելով ժողվրդի կյանքերի վրա.... միակ խելամիտ լուծումը հայ-ռուսական արդար համագործակցությունն է և Sputnik V-ի կիրառումը կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ պարզապես  զարմացել է այն հանգամանքից, որ Հայաստանում ուզում են պատվաստել այն պատվաստանյութ, որը աշխարհի մի շարք երկրներ մերժում են․ «Ուղղակի ապշել կարելի է. Տարբեր երկրներից ահազանգում են, որ այս պատվաստանյութից մարդիկ են մահանում, մեր մոտ ուզում են պատվաստել հենց այդ պատվաստանյութով, իհարկե, պետք է մերժել ու նախապատվությունը տալ ռուսականին!!»։

Անդրանիկ Սարգսյանն էլ գտնում է, որ սա  այ  դեպքն է երբ  ողջ ազգով պետք է պայքարենք քանի որ  բոլորիս  կյանքն է  վտանգված․ «Չեմ հասկանում ինչ է էդ մարդկանց ուզա՞ծը հիմնովին ժողվորդին սպանե՞ն նստե՞ն մի կողմ։ Սա են դեպքնա երբ պիտի բոլորով պայքարենք ու թույլ չտանք նման կերպ վարվեն : Ինչի են ուզում»։

Աննա Մկրտչյանն էլ գրել է, որ   այս ապիկար իշխանությունները ոչնչացրել են մի ամբողջ սերունդ, հիմա էլ  որոշել են, որ այս ձևով պետք է ազատվեն մարդկանցից․ «Ամբողջ աշխարհի ստատիստիկան ցույց է տալիս, որ այդ պատվաստանյութը ավելի շուտ է սպանում մարդկանց քան կորոնավիրուս հիվանդությունը և մեր ապիկար իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ պետք է հենց այդ պատվաստանյութը ձեռք բերել, երևի քիչ էր այն, որ մի ամբողջ սերունդ  ոչնչացրին, հիմա էլ որոշել են, որ այս ձևով պիտի մարդկանցից ազատվեն։ Ուղակի զարմանում եմ Նիկոլի ու իր թիմի վրա Ռուսաստանի հետ համագործակցելու  ու կորոնավիրուսը կանխարգելելու համար  շարունակում են վարել  անգլո-շվեդական քաղաքականություն...»։

Այս  գրառման մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մարդիկ  դեմ են անգլո-շվեդական  AstraZeneca պատվաստանյութին, նախապատվությունը տալով ռուսական արտադրության Спутник V-ին։  Մարդիկ  մեր ապրիար  իշխանությունների կողմից  արվող  այս  քայլը  որակում են  ձախողում և ցանկացած պարագայում պատրաստ են պայքարի դուրս գալ։ 

Սոնա Գիշյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված