Հայերեն


«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը

Հասարակություն

Արթուր Առաքելյանը Քարինտակի ինքնապաշտպանական մարտերի հրամանատարն է եղել։ Պատերազմը սկսվելուն պես 3 որդու հետ գործի է անցել։ Տղաներից 2-ն առաջնագծում են եղել, իսկ հայր ու որդի Արթուր և Կամո Առաքելյանները գյուղի մարտերին են մասնակցել։ Զոհվել են հերթական հարձակման ժամանակ։

Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում վարձակալությամբ ապրող Առաքելյանների տունը գրեթե դատարկ է. ճիշտ է, այստեղից այնտեղից նվիրած ինչ–որ կահույք կա, բայց դրանք այնքան տարբեր են իրարից, որ տունը, մեկ է, չի լցվել։ Տան միակ հարստությունը երեք երեխաներն են։ Երեխաներից, սակայն, միայն փոքրի` 5-ամյա Մոնիկայի աչքերն են շողշողում, մյուսները` 12-ամյա Արթուրն ու 14-ամյա Անին, հանկարծ մեծացել են, լռակյաց դարձել։

Портреты отца и сына Артура и Камо Аракелянов
 
Հայր և որդի Արթուր և Կամո Առաքելյանները

Երեխաների հայրն ու պապը զոհվել են պատերազմում, իսկ նրանց տունն ու հարազատ գյուղը` Շուշի քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում գտնվող Քարինտակը, մնացել թշնամուն։ Երեխաների երիտասարդ մայրը` 34 տարեկան Մանանան, ասում է` արդեն չգիտի` որ կորստի համար սգա։

«Մնացել ենք առանց ոչնչի` անգամ որևէ հուշ չունեմ ո՛չ ամուսնուցս, ո՛չ մեր տնից ու գյուղից։ Ցավը չի անցնում... Ամուսնուս եմ կարոտում, մեր տունն ու գյուղն եմ կարոտում, մեր` բոլորով միասին երջանիկ ապրելն եմ կարոտում։ Միակ մխիթարանքս երեխաներս են, որոնց հիմա չգիտեմ` ինչպես եմ պահելու, որտեղ ենք ապրելու։ Երեք երեխաներիս ի՞նչ անեմ»,–ասում է Մանանան։

 
 
Կամո Առաքելյանի 3 զավակները

Նրա սկեսրայրը` Արթուր Առաքելյանը, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է եղել. պատերազմը սկսվելուն պես երեք որդու հետ գործի է անցել։ Մանանայի ամուսինը` Կամո Առաքելյանն ու սկեսրայրը իրար հետ շատ կապված էին, պատերազմի օրերին էլ միասին են եղել, պատերազմի սկզբի օրերին մեքենայով սնունդ, զենք են առաջնագիծ տարել, իսկ մյուս երկու տղաներն առաջնագծում են եղել։

Կամոն կնոջն ու երեք երեխաներին սեպտեմբերի 29-ին է Երևան բերել ու անմիջապես գյուղ վերադարձել։ Թեժ մարտերում մեկ ամիս պայքարել են. հոկտեմբերի 29-ին հերթական անգամ, երբ դիրքավորվել են Սղնախ գյուղի մոտ գտնվող «Չախմախ» տեղամասում՝ Քարինտակ եկող հակառակորդի առաջխաղացումը կանխելու համար, ԱԹՍ–ի հարվածից զոհվել են հայր ու որդի Առաքելյանները, ինչպես նաև Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։

Портреты отца и сына Артура и Камо Аракелянов
 
Կամո Առաքելյանի այրին և կրտսեր դուստրը

Հայրն ու որդին պատերազմական օրերին հուղարկավորվել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, Մանանան ասում է` անգամ հուղարկավորությանը մասնակցել չեն կարողացել։

«Ինձ շատ եմ մեղադրում, որ ոչ մի հուշ չբերեցի հետս։ Տան ու մեքենաների փաստաթղթերը նույնպես չենք վերցրել, քանի որ վստահ էինք` վերադառնալու ենք։ Հիմա ոչինչ չունեմ ամուսնուցս մնացած, գերեզման այցելել էլ հաճախ չեմ կարող»,–ասում է Մանանան ու արտասվում։

Փոքրիկ Մոնիկան, որն ի սկզբանե սիրել էր ինձ ու մեր լուսանկարչին, զարմացած մեզ է նայում` փորձելով հասկանալ, թե մե՞նք ենք մոր արտասվելու պատճառը։ Մոնիկան փաթաթվում է մորը, համբուրում ու փայփլուն աչքերով նայում նրան։ Արցունքների միջից մայրը ժպտում է փոքրիկին, Մոնիկան էլ ժպիտով մեզ է նայում` կարծես մենք չենք մեղավոր։

Супруга и дочь погибшего военнослужащего Камо Аракеляна Манана и Моника
 
Կամո Առաքելյանի այրին և կրտսեր դուստրը

«Մամ, շան մասին մոռացար պատմել»,–ասում է աղջիկն ու քսմսվում մորը։ Հետո Մոնիկան ինքն էլ պատմում է, որ Քարինտակի իրենց տանը շուն են պահել` Դեսիին։ Շանը շատ է սիրել ու հետը խաղացել. հայր և որդի Առաքելյանների մահվան օրը շունը փախել է։

Մյուս երկու երեխաները` Անին ու Արթուրը, շատ խոսել չեն ուզում. Անին միայն ասում է, որ որոշել էր բանասեր դառնալ ու լեզուներ սովորել։ Հայրը խոստացել էր, որ աղջիկը բարձրագույն կրթություն է ստանալու, որպեսզի լավ մասնագետ դառնա։

«Հիմա էլ ոչինչ չեմ ուզում, ոչ մի բան դառնալ չեմ ուզում»,–ասում է Անին ու հայացքը փախցնում մեզնից։

Արթուրը նույնպես չի շփվում մեզ հետ` միայն քաղաքավարությունից ելնելով պատասխանում է 1-2 հարցիս. պատերին նկարներ են կախված, Արթուրն ասում է, որ սիրում է նկարել։ Երկու երեխաներն էլ Արարատում դպրոց են գնում. ասում են` հարմարվել են, բայց իրենց գյուղի դպրոցն ու իրենց ընկերներին են կարոտում։

Дети погибшего военнослужащего Камо Аракеляна Артур, Моника и Ани
 
Կամո Առաքելյանի երեք զավակները

Երեխաների մայրն այժմ փորձում է պետական ծրագրով մատնահարդարում սովորել, որպեսզի կարողանա աշխատել և ընտանիքը պահել։

«Գոնե սկեսրայրս ողջ մնար, մեր ընտանիքին տեր կկանգներ։ Քարին տակում շատ լավ ենք ապրել` սկեսրոջս տան մոտ մեզ համար տուն էինք կառուցել, վերանորոգել, կահավորել։ Երբ պետք է շինարարությունը սկսեինք, ամուսնուս ասում էի, որ Շուշի քաղաքում տուն կառուցենք, բայց Կամոն ասում էր, որ ծնողներից չի ուզում հեռու լինել։ Մինչև վերջ էլ չհեռացավ ծնողից»,–ասում է Մանանան։

Կնոջ համար ամեն ինչ դժվար է հիմա` նախկինում իրենց այգին ունեին, իրենց բերքը, հիմա պետք է «ամենատարրական» բաները` կանաչի ու կարտոֆիլ գնեն, իսկ նա դեռ աշխատանք չունի։ Մանանան անհարմար է զգում բարձրաձայնել սոցիալական խնդիրների մասին. սովոր չէ։ Սակայն նրանց տունը գրեթե դատարկ է` հարևանները նվիրել են այն, ինչ կարողացել են։ Երբ հետաքրքրվում եմ, թե այս պահին ինչի կարիք ունեն, Մանանան արագ պատասխանում է.«Դե, օգնել են, էլի։ Ինչ ասեմ։ Պետական աջակցություն էլ եմ ստացել»։ Աջակցության գումարն, իհարկե, վաղուց է ծախսվել։

Младшая дочь погибшего военнослужащего Камо Аракеляна Моника
Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան

Ընտանիքի համար, սակայն, մեծ խնդիր է տան հարցը. կինն ասում է` արդեն խեղդվում է երեխաների հետ տեղից տեղ գնալուց։ Եթե տան խնդիրը լուծվի, ինքն ամեն ինչ կանի, կաշխատի ու կպահի երեխաներին։

«Ոչ մի գործից ո՛չ ամաչում եմ, ո՛չ էլ խուսափում, կարևորը` մի գործ գտնեմ։ Հիմա մտածում եմ` ինչպես պետք է մատնահարդարման սարքեր ձեռք բերեմ, որ հետո սկսեմ աշխատել։ Պետք է այնպես անեմ, որ, ինչպես նախկինում էր, երեխաներս ոչ մի բանի կարիք չունենան»,–ասում է կինն ու աչքը գցում ամուսնու`շրջանակի մեջ դրված լուսանկարին։

Այդ պահին Մոնիկան կրկին հիշեցնում է մորը, թե ճամպրուկիս մասին ոչինչ չասացիր։ «Սիրուն շորիկներով ճամպրուկս մեր տանն է մնացել»,–ասում է աղջիկն ու մոր թևի տակ մտնում։

  • Կամո Առաքելյանի ընտանիքը
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
  • Կամո Առաքելյանը կնոջ` Մանանի հետ
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
Կամո Առաքելյանի ընտանիքը

Մայրն աղջկան խոստանում է գեղեցիկ զգեստներ գնել նրա համար, իսկ ինձ պատմում է, որ հիմա ադրբեջանական կայքեր են մտնում ամեն օր, որպեսզի տեսնեն` իրենց տունը կա, թե ոչ։ Օրերս TikTok-ի ինչ–որ տեսանյութ են տեսել, որտեղ երևացել է տան հատվածը` տունն ավերված է, բայց մեքենան, որով Առաքելյանները պատերազմի օրերին օգնություն են հասցրել առաջնագիծ, բակում կանգնած է եղել։

Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված