Հայերեն


«Իրենց հետ էլ թող նույնը լինի՝ մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն, որ մեզ հասկանան՝ բոլորիս կյանքը կործանեցին». զոհված զինծառայողի ծնող

Հասարակություն

Արցախի պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հոր՝ Արթուր Կիրակոսյանի խոսքով՝ որդուն, ով պատերազմի ժամանակ ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, դիտավորյալ են հոկտեմբերի 11-ին տարել թշնամու կողմից արդեն գրավված Հադրութ, որպեսզի զոհվի։

«Վերջին անգամ երեխուս հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին։ Հիմա ես կասկածում եմ՝ այդ հեռախոսներով, որ երեխեքին ասում էին՝ մի խոսեք, ծրագիր է եղել։ Հետաքրքրվել եմ՝ սմարթֆոնները GPS-ի տեղն ասում են, իսկ հասարակ հեռախոսները չեն կարող գտնել, թե այդ որտեղից են խոսում։ Ես փոշմանել եմ, որ ամեն ինչի մասին մանրամասն չեմ հարցրել իմ երեխուց, միշտ ասել ենք՝ լավ, ավելորդ բաներ չհարցնենք երեխուց։ Հիմա կասկածում եմ, որ երեխեքին դիտմամբ են ասել, որ բան չպատմեն, որպեսզի չգնան Արցախ ու չտեսնեն, թե ինչ սպանոցի է, ինչ կրակ է թափվում։ Ես կարող էի այդ բանն անել ու երեխուս փրկել, ես ինքս բժշկի օգնական եմ եղել, բայց սեփական դիմումիս համաձայն՝ դուրս եմ եկել աշխատանքից, քանի որ մեծ սթրես եմ տարել և այլևս չեմ կարողանում աշխատել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ Մարտունու զորամասի գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը հոկտեմբերի 11-ին, երբ Հադրութն արդեն թշնամու կողմից գրավված էր, ռացիայով հրաման է տվել և երեխաներին խաբելով՝ տարել գրավյալ տարածքներ, սկզբում ասել է, որ տանում են պահեստներ, բայց տարել է Հադրութ։

«Ես վկա ունեմ, բայց նրան չվնասելու համար՝ անուն չեմ տա, ինքը կամավորական է։ Եթե երեխեքը մնային իրենց դիրքերում, իրենց մազը չէր ծռվի։ Ինչո՞ւ ես պետք է 53 օր իմ երեխուն ման գայի, ու ինձ խաբեին, Պաշտպանության նախարարություն առհասարակ չկա, այդ տարածքը ոնց որ դատարկ դարմայեդների հավաքածու լինի։ Երեխուս նկարը ցույց էի տալիս զինծառայող քյորփեքին, ասում էի՝ տղերք, կարող է իմ երեխուն տեսած լինեք, չիմանալով, որ երեխուս արդեն տարել ու կոտորել են։ Ասում էի՝ տղերք, մի ամսվա ծառայողին տանում են առաջին գիծ, ինձ չցավեցնելու համար, ասում էին՝ չէ, հոպար ջան, բունկերներում են պահում, արխային, բան չկա։ Բայց մի վիրավոր հրամանատար կար, ասաց՝ ախպեր ջան բոլորին էլ տանում են, 10 օրվա ծառայողին էլ են տանում»,- հավելեց Արթուր Կիրակոսյանը։

Նա միայն մեկ ցանկություն ունի՝ պատժվեն որդու  զոհվելու համար բոլոր մեղավորները։

«Թող Աստված նրանց պատժի, Աստվածն էլ չպատժի, մենք ծնողներով կպայքարենք։ Իրենց հետ էլ թող նույնը լինի, մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն, որ նոր հասկանան, թե ինչ ցավ են պատճառել մեզ։ Կյանքս կործանվել է, բոլորիս կյանքը կործանեցին»,- եզրափակեց նա։

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված