Հայերեն


Հերոս՝ անհայտ մարտական ուղով. Սամվել Աթոյանի ընտանիքն ուզում է գտնել նրա ընկերներին

Հասարակություն

Նա զոհվել է Ջրականում։ Ընտանիքը շատ քիչ բան գիտի հանգամանքների մասին, բայց վստահ է, որ ժպիտը դեմքին է եղել։

Սեպտեմբերի 27-ը Աթոյանների ընտանիքում տոնական օր էր։ Այդ օրը ծնվել է Սամվել Աթոյանի կինը` Լիլիան։ 2020 թվականին էլ ընտանիքը պատրաստվում էր սիրելի մայրիկի ծննդին, ու մինչ կեսօր անգամ հեռուստացույց չէին միացրել։ Բայց կեսօրից հետո դուստրերից մեկը եկավ խանութից ու հայտնեց. «Մեծ պատերազմ է սկսվել»։ Սամվելը վճռեց` ծնունդը կնշեն, այնուհետ կմեկնի ճակատ։ Կնոջ համար նվեր էր պատրաստել` բաժակներ, որոնցից կոմպոտ ենք հյուրասիրվում իրենց տանը։

Дочь погибшего военнослужащего Самвела Атояна Лилит
Սամվել Աթոյանի դուստրը՝ Լիլիթը

Օրեր անց` հոկտեմբերի 4-ին հեռախոսի մեջից հնչող կանացի խիստ ձայնը հորդորեց շտապ ներկայանալ զինկոմիսարիատ։ Սամվելը չառարկեց, հակառակը՝ կնոջը համոզեց, որ անհանգստանալու կարիք չկա, ու հաղթանակը իր ճակատ մեկնելուց շուտ է լինելու։ Քիչ ուշ տեղեկացրեց, որ չի գա տուն` գնում է զորավարժության, ապա՝ ճակատ։ Ընտանիքը չհասցրեց հրաժեշտ տալ նրան, սակայն գնալուց առաջ նա զանգեց ու հորդորեց երեխաներին խելոք մնալ, լսել մայրիկին, կնոջն էլ խնդրեց իրեն լավ նայել ու հետևել, որ երեխաները լավ սովորեն։

«Գնալու օրը սովորականից շատ քնեց, արթնանալուց հետո սկսեց փոխել ծաղիկների հողը` տնային ծաղիկներ շատ էր սիրում»,– հիշում է կինը ու լուռ արտասվում։

Сын и племянники погибшего военнослужащего Самвела Атояна
 
Սամվել Աթոյանի որդին ու եղբոր երեխաները

Երկու օր անց Սամվելը մեկնեց Հադրութ, զոհվեց արդեն Ջրականում։

Ընտանիքը շատ քիչ բան գիտի նրա մարտական ուղուց, քանզի նրա ընկերները նույնպես զոհվել են։ Շատ են ուզում, որ գոնե մեկը փրկված լինի ու պատմի նրա մասին։ Լիլիան վստահ է, որ ամուսինն անգամ մարտի դաշտում պահպանել է իր հումորի զգացումը ու բազում կատակներ արել։ Ընտանիքի անդամները սկսում են հիշել նրա կատակները, ու բոլորս սկսում ենք ծիծաղել։

«Սամվելը շատ հոգատար էր։ Վերջին օրը` հոկտեմբերի 9-ին, երկու անգամ զանգեց։ Հարցնում էր՝ կողքս մա՞րդ կա, ասացի՝ չէ, բայց նա չասաց այն, ինչ ուզում էր ասել։ Երևի գուշակում էր, որ կզոհվի։ Ասաց, որ դիրքեր է բարձրանում ու մի քանի օր կապի դուրս չի գա»,- հիշում է Լիլիան։

Նա այլևս չզանգեց։

Сын погибшего военнослужащего Самвела Атояна Саро
 
Սամվել Աթոյանի որդին՝ Սարոն

Օրեր անց հարևաններից մեկը տեսել էր նրան զոհվածների մեջ ու հայտնել ավագ եղբորը` Մանվելին։ Թե ինչպես Լիլիան իմացավ, որ ամուսինը զոհվել է, չի կարողանում հիշել, վերջին հիշողությունը տեգրակնոջ բառերն են, որ Սամվելը լուրջ վիրավորում է ստացել։ Լիլիայի համար դժվար է ինչ–որ բանի մասին մտածել, անգամ ընտանիքի ապագայի հետ կապված ոչինչ չի վճռել, չի կարողանում ուժ գտնել ու վերականգնվել կորստի ցավից։

 
 
Սամվել Աթոյանի դուստրն ու եղբոր աղջիկը

«Բոլորիս համար է դժվար։ Դուստրերս` Լիլիթն ու Վարդուհին, առանց հոր չեն պատկերացնում ապագան, տղաս` Սարոն, ավելի քիչ է խոսում։ Նա ամեն օր հետս գալիս է գերեզմանոց ու օգնում բոլոր գործերը անել։ Հիմա մեկ օրով ենք ապրում»,- նշում է նա, դադար տալիս ու նորից կիսաձայն շարունակում խոսել։

Լիլիան կարծում է, որ ամենադժվարը, այնուամենայնիվ, Սամվելի ավագ եղբոր` Մանվելի համար է։ Նրանք շատ երիտասարդ տարիքում կորցրել էին իրենց ծնողներին ու իրար թև ու թիկունք լինելով՝ ոտքի են կանգնել։

Племянник погибшего военнослужащего Самвела Атояна Армен
 
Սամվել Աթոյանի եղբոր տղան՝ Արմենը

Ամուսնանալուց հետո էլ մի ընտանիքի պես էին ապրում, միմյանց երեխաների մասին հոգ տանում, տոները միասին նշում ու սովորեցնում, որ ամենակարևորն են իրար կյանքում։

«Ամանորի գիշերը մեզ հետ նշելուց հետո երկու եղբայրով գնում էին գերեզմանոց` իրենց ծնողների մոտ։ Այս տարի գնացինք ես ու Մանվելը»,– ասում է Լիլիան, ու բոլորս սկսում ենք արտասվել։

Племянница погибшего военнослужащего Самвела Атояна Амалия
 
Սամվել Աթոյանի եղբոր դուստրը՝ Ամալյան

Երկու եղբոր երեխաներն էլ սենյակում են։ Նրանք միմյանց հերթ չտալով պատմում են Սամվելի մասին։ Բոլորի պատմածներում երկու հատկանիշ է նշվում` խիստ և հոգատար։ Ասում են՝ տանը «գժանոց» էր. ամբողջ օրը 5 աղջիկ, 2 տղա երեխաներ աղմուկ, բայց երբ Սամվելը գալիս էր՝ բոլորը զգաստանում էին ու սկսում դասերը սովորել։

Դրան զուգահեռ նա շատ ջերմ էր ու փորձում էր ընկերանալ երեխաներից յուրաքանչյուրի հետ ու օգնել գտնել իրենց հարցերի պատասխանները։

Фотографии погибшего военнослужащего Самвела Атояна
 
Սամվել Աթոյանի լուսանկարները

Եղբոր դուստրը` Ամալյան, հիշում է, որ ընտանեկան հավաքույթներին նա ստիպում էր երեխաներին հերթով կենացներ ասել ու մաղթանքներ հղել միմյանց։ Նաև սիրում էր եղբոր ընտանիքի հետ ճամփորդել Հայաստանում, շատ էր կարևորում հայրենաճանաչությունը։ Միշտ սովորեցնում էր՝ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, անգամ՝ կյանքը։

Ինչն էլ ապացուցեց սեփական օրինակով։

 

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված