Հայերեն


Սկանդալային բացահայտում

Հասարակություն

Ոսկան Սարգսյան, armlur.am

Դիլիջան ազգային պարկում սկանդալային բացահայտում է տեղի ունեցել, որի արդյունքում պարկի 13 աշխատակիցներ կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Մասնավորապես Դիլիջան ազգային պարկի պահպանության ինժեներ Աշոտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիսի 22-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ազգային պարկում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 15 հատ անտառխախտման կեղծ արձանագրություն՝ դրանցում գրանցելով կեղծ տեղեկություններ: Դիլիջանի ազգային պարկի տեղամասի պետ Մհեր Հովսեփյանը եւս մեղադրվում է պաշտոնական կեղծիք կազմակերպելու եւ կատարելու մեջ: Նա ազգային պարկում կատարված նշված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում Արտյոմ Ալիխանյանի անձնական տվյալներով Աշոտ Սարգսյանի կոմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 064 անտառխախտման արձանագրության մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: Այս գործընթացում ներգրավված է նաեւ Դիլիջանի ազգային պարկի տեղամասի պետ Նորայր Սարգսյանը: Ըստ մեղադրանքի՝ նա ազգային պարկում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում կազմել է 13 հատ անտառխախտման կեղծ արձանագրություն, կատարել ստորագրություններ եւ գրառումներ՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: Ըստ էության, խմբակային դրսեւորում ունեցող այս քրեական գործում ներգրավված ազգային պարկի պահաբաժինների տեսուչներ Արամ Մանուչարյանին, Արամ Պետրոսյանին, Արարատ Թամրազյանին, Արթուր Գուլինյանին, Կամո Պողոսյանին, Կարեն Ստեփանյանին, Մանվել Պետրոսյանին, Քաջիկ Ստեփանյանին, Սամվել Հովհաննիսյանին, Արտյոմ Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված ստուգման արդյունքում անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ Աշոտ Սարգսյանի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունների մեջ կատարել են ստորագրություններ՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: Վերոհիշյալ բոլոր պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնական կեղծիքը): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է նոյեմբերի 30-ին:

Արտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun
Ամենադիտված