Հայերեն


Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին

Հասարակություն

Արցախյան պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանն իր ծննդյան թիվը համարում էր 1991-ը, իսկ ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը: Գևորգն օգոստոսին էր զորացրվել բանակից, բայց պատերազմի լուրն իմանալով՝ ջոկատ էր հավաքել ու մեկնել առաջնագիծ։

Արցախյան պատերազմը մեզ հարազատ ու ծանոթ դեմքեր տարավ, շատերին էլ թողեց անժպիտ։ Ճանաչածս ամենահիասքանչ , ամենակենսուրախ մանկավարժներից մեկը՝ Գայանե Արշակյանը, ամեն օր ժպիտը դեմքին անցնում էր մեր բակով, բայց արցախյան պատերազմը նրա ժպիտն էլ խլեց։ Պատճառը Շուշիի համար մղվող մարտերում զոհված Գևորգ Արշակյանն է, ում հորաքույր լինելը Գայանեի համար պարծանք է ու պատիվ։

Погибший в боях за Шуши 24-летний Геворк Аршакян
 
Գևորգ Արշակյան

Գևորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։ Աշխատում էր «Հայ ասպետ» դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ։

Շատերը Գևորգին կհիշեն հենց «Հայ ասպետ» խաղից, որում տղան իր ողջույնի խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի խոսքերով․ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։

Գայանեից ստացած զանգն ինձ նրանց տուն տարավ։ Հյուրասենյակում նստեցինք։ Սեղանին դրված էին Գևորգի գիտական գրքերը, որոնք դեռ տարիներ առաջ գրել էր հոր՝ Արշավիր Արշակյանի հետ։

Погибший в боях за Шуши 24-летний Геворк Аршакян
 
Գևորգ Արշակյան

Գևորգը ծնվեց պատմաբանների ընտանիքում։ Շատ սպասված երեխա էր, ծնողներն ուշ էին ամուսնացել։ Տղայի դաստիարակությամբ շատ էր զբաղվում մորական պապիկը՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը, որը թոռան մահից 2 ամիս անց մահացավ։

«Թե ինչ հույսեր էր կապել Գևորգ պապն իր անունը դնելով թոռան վրա, բոլորս գիտեինք, ու Գևորգն արդարացնում էր այդ սպասումները։ Նա այնքան ակտիվ էր, երգում էր, պարում, արշավներ կազմակերպում․․․ Բոլոր հնարավորություններն ուներ անհոգ ապրելու, որովհետև օգոստոսին էր զորացրվել, կարող էր ընդհանրապես չգնալ պատերազմ, բայց իր մեջ հայրենասիրությունը շատ խորն էր նստած»,-պատմում է հորաքույրը։

Գայանեն հիշում է, թե ինչպես Գևորգը պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո համալսարան է գնացել, հավաքել ընկերներին, որ միասին ռազմաճակատ մեկնեն։

«Գևորգը ոչ մեկիս չլսեց, հայրն ամբողջ գիշեր նստել էր, անքուն, համոզել էր, բացատրել էր, որ նոր է բանակից եկել, որ անհրաժեշտություն լինի՝ իրեն էլ կկանչեն։ Մորաքույրն անգամ տան դուռն էր կողպել, բայց Գևորգն ասել էր՝ եթե ուզում եք սովորական մահով մեռնեմ, կմնամ այստեղ, պատուհանից կամ կամրջից ցած կնետվեմ։ Եթե ինձ տրված է մեռնել, կապ չունի որտեղ կմեռնեմ»,- հիշում է Գայանեն։

Погибший в боях за Шуши 24-летний Геворк Аршакян (справа)
 
Գևորգ Արշակյան (աջից)

Երկար բանակցություններից հետո մորաքույրը ստիպված էր եղել բացել դուռն ու Գևորգին բարի ճանապարհ մաղթել։

«Ինձ հրաժեշտ չտաք, չփաթաթվեք, հետևիցս չգաք, ես գնում եմ կռիվ․․․ Պատերազմից հետո կհավաքեմ գերդաստանիս, որ մեր հաղթանակը նշենք»։ Այս խոսքերով Գևորգը պատերազմի առաջին օրերին հեռացավ հայրական տունը։

Նրան հաջողվեց գերդաստանը հավաքել, ցավոք, Եռաբլուրում։

Գևորգն ավագ լեյտենանտ էր, իր ընկերների հետ սկզբում կռվել էր իր հարազատ Մատաղիսում։ Հենց այնտեղ էր երկու տարի ծառայել ու երբ ծառայության օրերին Facebook-ի իր էջով ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ ողջունում եմ ձեզ «Մատաղիսի թագավորությունից»։

Երբ լսել էր, որ Շուշիում ծանր է վիճակը, տղաներին հավաքել էր ու շարժվել այնտեղ։

«Շուշիում ոտքից վիրավորվել էր, տղերքն ասել էին՝ գնանք հոսպիտալ, չէր համաձայնվել։ Վիրավոր ոտքով շարունակել էր կռվել։ Մյուս եղբայրս զինվորական է, ամեն օր զանգում էի, մի օր խառնված հեռախոսը վերցրեց, ասաց ՝ Գևորգը վիրավոր է, փնտրում եմ։ Սիրտս կանգնեց, չէի կարողանում ընդունել։ Աղոթում էի, որ վիրավորումն էնպես լինի, որ կարողանան փրկել։ Մինչև եղբայրս Գևորգին գտել էր, նա երկրորդ վիրավորումն էր ստացել՝ մահացու։ Արնաքամ էր եղել։ Ճաք տվեց իմ գերդաստանի ամուր սյուներից մեկը»,-բազկաթոռին անճարությունից կուչ եկած պատմում է հորաքույրը։

Գևորգը զոհվեց նոյեմբերի 7-ին, նրա հուղարկավորությունը նոյեմբերի 9-ին էր, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։ Գևորգի հոգեհանգստի ժամանակ արդեն շշուկներ կային, որ Շուշին հանձնել են։

Погибший в боях за Шуши 24-летний Геворк Аршакян
 
Գևորգ Արշակյան

«Նոյեմբերի 10-ի առավոտյան, երբ մարդիկ սկսեցին խոսել, որ ինչի էսպես պետք է լիներ, մեր երեխաներն իզուր զոհվեցին, Գևորգի մայրն իր սգի մեջ, չգիտեմ ինչ գերբնական ուժով, միջամտեց՝ չասեք նման բան։ Էնտեղ ամենամեծ ցավն ու վիշտ իրենն էր, ասաց՝ իմ տղան հենց էնպես չի գնացել զոհվել, իմ տղայի գործը հասնելու է ավարտին, մենք անպայման ունենալու ենք այդ հաղթանակը։ Եղբայրս ասում է՝ ես որբացա, ուրիշները ծնողներից են որբանում, ես Գևորգից որբացա»,-հիշում է Գայանեն։

Հայրը որդու հուղարկավորության ժամանակ հիշել է, որ Գևորգն ամեն անգամ Եռաբլուրի կողքով անցնելիս՝ երանի է տվել այնտեղ հանգչողներին, ասել է, տեսնես ինչ մեծ գործ են արել, որ այդ պատվին են արժանացել։ Բայց Գևորգը վստահ էր, որ մահն իրեն չի հաղթելու, նրա երազանքն էր, որ կռվից վերադառնա, Արշակյանների գերդաստանը հավաքի։

 «Հավաքեց… Եռաբլուրում, մենք դա չէինք կանխատեսել, նրան զինվորական շքեղ տեսքով տղաներ բերեցին, հետո ծանր բարձրացրին ու շեփոր հնչեց, ինքը պառկած էր, այնքան հանգիստ, սպարապետական կեցվածքով և կիսաժպիտը դեմքին ու բոլորիս ասում էր՝ տեսա՞ք ոնց հաղթեցի, պատերազմն էլ հաղթեցի, կյանքն էլ հաղթեցի, ձեզ էլ հաղթեցի…»,-ասում է Գայանեի դուստրը՝ Վանուհի Բաղրամյանը։

Орден Боевого Креста, присужденный погибшему в боях за Шуши 24-летнему Геворку Аршакяну
 
Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Գայանեի խոսքով՝ եթե Գևորգը ողջ լիներ ու իր ձեռքով ստանար «Մարտական խաչը», երևի ուրախությունից խելագարվեր։

«Ասում էր՝ զինվորականի համար դա գիտեք ինչ պարգև է, սրբության նման մի բան է։ Ուղղակի այդ պարգևին արժանանալու համար շատ թանկ վճարեց։ Գուցե էգոիստ եմ, բայց Գևորգն այստեղ ավելի շատ էր պետք, իր խելքով, տաղանդով։ Նրա նվիրումը մեզ շատ էր պետք գալու, որովհետև հիմա շատ են պակասում իր նման մարդիկ, որոնք համ խելացի են, համ հայրենասեր։ Գևորգի նման տղերքը պիտի ապրեին ու երկիրը դուրս բերեին այս վիճակից»,-ասում է Գայանեն։

Մինչ զրուցում էինք՝ նկատեցի մի անկյունում գրքերը ձեռքը վերցրած Գայանեի միակ որդուն՝ Մենուային։

Պատերազմը փոխեց նաև Մենուայի երազանքները։ Եթե մինչև պատերազմը տղան պարապում էր ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետն ընդունվելու համար, ապա այժմ որոշել է բժիշկ դառնալ։

Ասում է՝ հայ տղան կամ պետք է զինվորական լինի, կամ բժիշկ։

«Եթե միայն զինվորական լինեմ , կռվի դաշտում չեմ կարող ոչ մեկի փրկել, բայց եթե բԺիշկ լինեմ՝ և կռվել կկարողանամ և մարդկանց կյանքը փրկել , որ Գևորգի նման տղերքը պատերազմում էլ արնաքամ չլինեն»։



Read more: https://armeniasputnik.am/columnists/20210328/26963045/tshnamun-arhamarhakan-jpit-toxec-gevorg-haxtel-er.html

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված