Հայերեն


«Սա ցույց է տալիս նրանց բուն նպատակը, թե ինչ են ուզում իրականացնել Արցախում․ նույնը սպասվում է նաև մարդկանց և ամբողջ երկրին». Դավիթ Բաբայան

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի գրավված տարածքներում իր վայրագություններն իրականացնում է պետական մակարդակով՝ ոչնչացնում են հայկական ամեն ինչ։

«Պետական մակարդակով ոչնչացնում են ամեն հայկականը, որը հազարամյակներ շարունակ այստեղ եղել է։ Սա նաև ցույց է տալիս նրանց բուն նպատակը, թե ինչ են ուզում իրենք իրականացնել Արցախում, եթե կարողանան ամբողջովին տիրանալ մեր երկրին։ Այսինքն՝ նույնը սպասվում է մարդկանց և ամբողջ երկրին՝ ոչնչացնելու են հայկական հետքը, հայկական մշակույթը և ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Աստվածածին, Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցիների հիմնահատակ ոչնչացմանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս բարբարոսությունների հետ կապված միջազգային կառույցների արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ միջազգային կառույցների կողմից որևէ էական քայլ չեն տեսնում, դժբախտաբար, պետք է սպասեն, տեսնելու համար՝ կարձագանքե՞ն այդ կառույցները։

«Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Դադիվանքը փրկվեց, Ղազանչեցոց եկեղեցին, և ՌԴ նախագահի անմիջապես ջանքերի շնորհիվ է, նա հայտարարել է, որ այդ կոթողները պետք է պահպանվեն, նաև ռուս խաղաղապահներ են տեղակայված Դադիվանքում։ Բայց տվյալ դեպքում էլ Ադրբեջանը, չհամարձակվելով ավերել Դադիվանքը, փաստորեն, այն փորձում է դարձնել աղվանական․ սա մշակութային ցեղասպանության մի դրվագ է, բայց մեկ տարբերությամբ, որ չեն ոչնչացնում։

Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցների մի մասն այստեղ ի վիճակի չէ, մի մասը՝ անտարբեր է, այդուհանդերձ, մենք մեր աշխատանքները պետք է շարունակենք ամեն տեղ, ներկայացնենք տեղի ունեցածը, որպեսզի լինի հանրային ճնշում, պահանջ, որպեսզի միջազգային հանրությունը միջամտի, և մեր կոթողները կարողանանք պահպանել։

Նույնը կատարվում է նաև Թուրքիայում․ ո՞վ է հաշվարկել, թե այնտեղ քանի վանք ու եկեղեցի է մնացել, նույնիսկ կիսավեր վիճակով՝ շատ քիչ։ Անիի տաճարը, որը համաշխարհային ժառանգություն է, Ախթամարի Սուրբ խաչը, Պոլսո մեր պատրիարքարանի շենքերը և այլն, մնացած վայրերում հայկական հուշարձաններն ավերված են, Մշո Սուրբ Կարապետը և այլն։ Այս ամենը մեկ շղթա է, և նման ձևով նրանք պղծում են իրենց սուրբ Ղուրանը, իսլամում չկա մեկ տառ, որ անհրաժեշտ է քանդել ու ավերել քրիստոնեական հուշարձանները։ Մարիամ Աստվածածինը, Հիսուսն իսլամում սրբերի շարքին են դասված»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանցիների գործողությունները հայկական եկեղեցիների նկատմամբ ունեն ոչ միայն բարբարոսական, այլև՝ սատանեական մոտեցում։

Անդրադառնալով Արցախում ռուսերենը հայերենի հետ պաշտոնական լեզու դարձնելուն և դրա նկատմամբ հանրության մի հատվածի բացասական  վերաբերմունքին, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նկատեց՝ հանրության 99,9 տոկոսն այդ ամենին կողմ են, աղմուկ են բարձրացնում այն մարդիկ, որոնք կա՛մ չեն հասկանում, չեն պատկերացնում իրավիճակը, կա՛մ պարզապես այլ նպատակներ ունեն՝ խարխլելու ներքին կայունությունը, հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։

«Արցախում պետական լեզուն միակն է՝ հայերենը։ Աղմուկ բարձրացնողները՝ հասկանալով, կամ չհասկանալով, փորձում են պետական լեզուն պաշտոնականի փոխարեն ներկայացնել։ Բազմիցս ենք ասել, որ այս պահին ոչ միայն Արցախի արտաքին քաղաքականության, այլև պետականաշինության հրամայականը մեր սուբյեկտայնության պահպանումն է, այսինքն՝ Արցախի լինելիություն և նրա ի վիճակի լինելն աշխարհաքաղաքականության մեջ ինքնուրույն դերակատարի դերում հանդես գալ։

Իսկ այս ամենը պայմանավորված է և աշխարհաքաղաքական դիրքով, և լինելիությամբ, ինչպես նաև՝ սփյուռքով ու Հայաստանով։ Հիմա կարևոր է, չէ՞, որ Արցախը սփյուռքի հետ կապեր ունենա, ամենամեծ սփյուռքը գտնվում է Հայաստանում՝ 3 միլիոնից ավելի մարդ, և ամենաստվար հատվածը արմատներով արցախցի մեր հայրենակիցներն են, որոնց թվաքանակը հասնում է 1 միլիոնի։ Սա արցախահայության ամենամեծ կենտրոնն է, նույնիսկ ամենաշատն է, քան ՀՀ-ում են ապրում արցախցիներ։ Մենք նրանց հետ կապ չպահե՞նք, չհաստատե՞նք կապեր»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված