Հայերեն


Պարզելով, որ ընկերուհին կույս է, 25-ամյա տղան սպանել է նրան վարկաբեկող նախկին ընկերոջը

Հասարակություն

Լիլիթ ՔԱԼԱՇՅԱՆ, 1in.am

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աստվածաբանություն է սովորել, աշխատել է երկաթուղային ոլորտում:

Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել: Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել:

Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, նա քնել է ինձ հետ»:

Գոռն այս բնորոշումը սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է… բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով:

Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Դատաքննությունը սկսվեց գործում առկա ապացույցների հետազոտումից:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակցության հետևությունների մասը:

Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը պաշտպանական կողմի պահանջով ավելի մանրամասն անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, համաձայն որի՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ առանձնացվել են տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք, ըստ եզրակացության, նույնպես էապես ազդել են Սարգսյանի վարքի վրա:

Փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում մեծ հակասություններ կան, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն, սրա հետ կապված՝ պաշտպանական կողմը մտադիր է համապատասխան փուլում հանդես գալ միջնորդությամբ:

Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությունը կատարվել է տուժողի ընկերոջ՝ վկա Մուշեղ Խ.-ի մասնակցությամբ: Վկան նշել է, որ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13-ն անց 30-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում մի անծանոթ երիտասարդի հետ իր համակուրսեցի, գործով տուժող Ազատ Ա.-ն պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում առանձնացել ու դեպի կենսաբանական ֆակուլտետի մասնաշենք քայլելով՝ խոսել է: Նրանք իր տեսադաշտից դուրս են եկել: Հանկարծ վկան տեսել է Ազատ Ա.-ին, վերջինս կուրծքը բռնած՝ առաջ է եկել ու գոռացել է. «Զանգի սկոռի»: Վկան վազել է նրան ընդառաջ ու տեսել է նաև Ազատին հարվածած Գոռ Սարգսյանին, ում ձեռքին 10-15 սմ երկարությամբ դանակ կար: Գոռը համալսարանի մասնաշենքի աջ կողմով վազելով հեռացել է դեպի Չարենցի փողոց:

Հրապարկվեց անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արձանագրությունը: Տուժողի ընկերոջը՝ վկա Վազգեն Կ.-ին ճանաչման են ներկայացվել չորս երիտասարդներ, վկան ճանաչել է ձախից չորրորդին՝ Գոռ Սարգսյանին: Նա ասել է, թե Գոռին ճանաչել է արտաքին տեսքից, դիմագծերից, հագուստից: Ազատն այդ երիտասարդի հետ առանձնացած խոսում էր, մի քանի րոպե անց վկան տեսել է Ազատին, ում ձախ կողքից արյուն էր հոսում: Ազատը գոռացել է. «Սկոռի կանչեք, մեռնում եմ»:

Հրապարակվեց Գոռ Սարգսյանի՝ ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալու մասին արձանագրությունը: Գոռը հայտնել է, որ դանակահարել է Ազատ Ա.-ին:

Դատարանում հետազոտվեցին մեղադրական եզրակացությամբ ապացույց ճանաչված չորս լազերային սկավառակներից երեքը: Չորրորդը կհետազոտվի հաջորդ նիստին, երբ մասնագետ կհրավիրվի, ով դատարանի համակարգիչը կապահովի համապատասխան ծրագրով:

Հետազոտված առաջին սկավառակի վրա ԵՊՀ անվտանգության ծառայության համապատասխան տեսախցիկի նկարահանած տեսանյութն էր՝ որտեղ ֆիքսվել էր նաև դեպքի պահին դեպքի վայրի մոտակայքի անցուդարձը: Բուն դանակահարության վայրը տեսախցիկի տեսադաշտից դուրս էր: Տեսանյութում երևում է, որ մի խումբ տղաներ գնում-գալիս են, երկուսը առանձնանում են, հետո մեկը վազելով հեռանում է, իսկ մեկը առաջ է գալիս ու ընկնում է գետնին: Տղաների խումբը շրջապատում է նրան: Տեսանյութի վրա րոպեներով ու վայրկյաններով ֆիքսված է այդ վայրում կատարված ամբողջ տեղաշարժը: Դանակահարված Ազատ Ա.-ն առաջ է գալիս ու գետնին է ընկնում ժամը 13-ն անց 24 րոպեին:

Հետազոտվեց շտապօգնության կայանի տրամադրած ձայնագրությունը, համաձայն որի՝ 13-ն անց 30-ից շտապօգնություն իրար հետևից երեք հոգի են զանգել ու հայտնել են, որ ԵՊՀ-ի մոտ երիտասարդ է դանակահարվել և արնաքամ է լինում:

Հետազոտվեց Գոռ Սարգսյանի հարցաքննության տեսագրությունը, որը կատարել էր նախաքննական մարմինը:
Գոռը հայտնում է, որ Ազատը վարկաբեկել է իր ընկերուհուն, ով հրաժարվել էր նրա հետ ընկերություն անել: Ազատը աղջկան սպառնացել է, թե նրա մասին վատ բաներ կտարածի, ու՝ տարածել է, ընդհուպ՝ ասել է, թե ինքը «քնել է այդ աղջկա հետ, նա կույս չէ»: Գոռը բժշկական ստուգման է տարել աղջկան, համոզվել, որ Ազատը նրան վարկաբեկում է: «Ասի՝ մի ձև պատժեմ Ազատին: Ուզում էի ծեծեմ ու ստիպեմ, որ գնա իրենց համալսարան ու բոլորի ներկայությամբ աղջկանից ներողություն խնդրի… Նենց չէր, որ չէի կարա ծեծեմ… Բայց ինքը ջոգեց, որ իրան ուզում եմ ծեծեմ: Ես ջոգի, որ ինքն ա ուզում ինձ խփի՝ նրա պահելաձևից ջոգեցի: Գլխով խփեցի նրան, հետո, ինքնըստինքյան, դե՝ դանակը ջեբս էր… երկու անգամ խփեցի դանակով…»:

Դանակահարությունից հետո Ազատը դիմել է փախուստի: Նա տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, այնտեղ ինչ-որ աղբի մեջ է նետել դանակը, հետո գնացել է կայարան…

Իրեղեն ապացույցների զննությունը, ինչպես նաև չորրորդ սկավառակի հետազոտությունը դատարանը կկատարի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա արդեն մյուս տարի՝ 2017 թվականի հունվարին:

 

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված