Հայերեն


Մենք շարունակում ենք անվերջ զիջումները՝ հօգուտ Ադրբեջանի, Արցախի անկախության կարգավիճակը նույնիսկ ՀՀ ղեկավարության ռադարի վրա չէ, Սյունիքը սպառնալիքի ու վախի մեջ է․ Աննա Աստավածատրյան-Թերքոթ

Քաղաքականություն

Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի Քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածատրյան -Թերքոթի խոսքով՝  ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորի տարածաշրջանում ԱՄՆ դերի բարձրացման համար, հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ: Tert.am-ի հետ զրույցում նա դա նշեց ի հակադրություն Թրամփի վարչակազմի, որն անհոգ վերաբերմունք ուներ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, ինչն ուղղակի դեր խաղացին արցախյան վերջին պատերազմի ընթացքում ԱՄՆ անգործության վրա։

«Չեմ կարծում՝ հիմա ԱՄՆ-ը գերակտիվ դերակատարում կունենա բուն Արցախում կամ Հայաստանում։ ԱՄՆ-ը երբեք տեղում չի ներգրավվի Արցախի և Հայաստանի գործերին: Կարծում եմ, որ Բայդենի վարչակազմը հակամարտությունը կուղղորդի ԱՄՆ առավելության տիրույթ (կամ հակառակվելով Ռուսաստանի առավելությանը- Ա․Ա․) ՝ պարտադրելով իր դիվանագիտական և տնտեսական ազդեցությունը»,- ասում է նա։

 -Տիկին Աստվածատրյան-Թերքոթ, ես կցանկանայի ձեր կարծիքն իմանալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում Արևմուտքի դերի մասին։ Դուք տեսնու՞մ եք հետաքրքրություն և ակտիվ ներգրավվածություն նրանց կողմից գործընթացում։

-Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն ունի հակամարտության մեջ, բայց միակ ներգրավվածությունը, ինչպես մենք տեսել ենք պատերազմի ընթացքում և համաձայնագրի (նկատի ունի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձյայնագիրը- Tert.am) ստորագրումից հետո, սահմանափակվում է իրենց սեփական ազգային շահերի ոլորտներով: Նրանց համար զարհուրելի է շարունակել քարոզել եվրոպական արժեքներ և ժողովրդավարական սկզբունքներ `միևնույն ժամանակ աչք փակելով Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների վրա, խոսքը հատկապես ԱՄՆ կողմից 2001 թվականից ի վեր միջազգային ահաբեկչության անհանդուրժողականության մասին է։ Այսպիսով, այդ չափորոշիչներն ու իդեալները միայն այդ գերտերությունների համար են կարևոր, հարմար են իրենց քաղաքական նպատակներին։

 -ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ կարիք կա ուժեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի։ Այս ձևաչափը, ձեր կարծիքով, ի՞նչ դեր խաղաց Ղարաբաղում պատերազմի ժամանակ և դրանից հետո։

-Թերևս չարչրկված գնահատական կամ կարծիք է, բայց պարզ է, որ միակ համանախագահը, որն ակտիվ է եղել հակամարտության մեջ և պատերազմի ընթացքում, Ռուսաստանն է: Ռուսաստանը տարածաշրջանում ունի իր ռազմավարությունը և գործել է իր երկարաժամկետ շահերից ելնելով: Սա ստեղծեց հսկայական վակուում, որը թույլ տվեց իրադարձություններին զարգանալ այնպես, ինչպես տեղի ունեցավ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունները մնացին ամբողջովին անվերահսկելի:

-Պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները զբաղված էր նախագահական ընտրություններով և դրա համար ակտիվ չէր գործընթացում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում ունի Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի վերաբերյալ։

-Ընտրություններն էին և COVID-ի ավերածությունները: Բայց  կարևոր է նաև նշել Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ անհոգ վերաբերմունքի մասին, որն ուղղակի դեր խաղաց պատերազմի ընթացքում ԱՄՆ անգործության վրա: Կարծում եմ, որ Բայդենը ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորի տարածաշրջանում ԱՄՆ դերի համար, հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ: Չեմ կարծում՝ ԱՄՆ-ը գերակտիվ դերակատարում կունենա բուն Արցախում կամ Հայաստանում։ ԱՄՆ-ը երբեք տեղում չի ներգրավվի Արցախի և Հայաստանի գործերին: Կարծում եմ, որ Բայդենի վարչակազմը հակամարտությունը կուղղորդի ԱՄՆ առավելության տիրույթ (կամ հակառակվելով Ռուսաստանի առավելությանը- Ա․Ա․) ՝ պարտադրելով իր դիվանագիտական և տնտեսական ազդեցությունը:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի իշխանությունների գործողությունները։ Նրանք ինչպե՞ս աշխատեցին միջազգային հանրության հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում։

-Այն գոյություն չունի։ Մենք դեռ պետք է ապահով կերպով դուրս հանենք ռազմագերիներին. մենք շարունակում ենք անվերջ զիջումները ի օգուտ Ադրբեջանի։ Արցախի անկախության կարգավիճակը նույնիսկ ՀՀ ղեկավարության ռադարի վրա չէ։ Սյունիքը շարունակական սպառնալիքի ու վախի մեջ է, և ղեկավարությունը, ինչպես ներկա, այնպես էլ անցյալը, աչք են գցել իշխանության վրա և ճանկռտում են այն։ Ադրբեջանն էլ անում է ամեն ինչ, որպեսզի շարունակի իր հաղթանակները` համաշխարհային ասպարեզում ագրեսոր Հայաստանին չարագործ դարձնելու և սփյուռքի վճռականությունն ու քաղաքական կապիտալը սասանելու համար: «Արթնացի՛ր, Հայաստան»:

-Դուք պատերազմից հետո Արցախում իրականացնում եք մարդահամար։ Ես ցանկանում եմ արդյունքների մասին տեղակատվություն ունենալ, ունե՞ք պատկերացում, թե ինչպես վնասները վերականգնել։

-«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը (www.Astvatsaturian.org) կազմակերպել է նախագիծ՝ լիարժեք մարդահամար անցկացնել, որը կգնահատի պատերազմի վրա բժշկական, հոգեբանական, տնտեսական և ֆինանսական ազդեցությունը Արցախի յուրաքանչյուր քաղաքացու վրա` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Հավաքած տվյալները կօգտագործվեն Արցախի և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների և հասարակական կազմակերպությունների կողմից հումանիտար և վերակառուցման ջանքերի համար, ինչպես նաև՝ իրավական դաշտի կողմից հնարավոր դատավարությունների համար: Հիմնադրամն այս ընդարձակ հետազոտությունն իրականացնելու համար Արցախում աշխատանք է տվել և ուսուցանել է 100 հոգու: Մինչ օրս մենք հարցազրույց ենք վերցրել մոտ 5000 ընտանիքից: Մենք դեռ դրամահավաք ենք կատարում, որպեսզի ապահովենք, որ նախագիծն ավարտի բոլոր ստուգումները։ Բոլորը կարող են նվիրատվություն տրամադրել Հիմնադրամի կայքում: Տվյալների հավաքագրումից հետո փորձագետները դրանք վերլուծելու են մանրամասն իրավական, մարդու իրավունքների և հումանիտար զեկույցում,կարիք է ունենալու վերջնական գնահատման: Այս վերջնական գնահատումը հասանելի կլինի Արցախում մարդասիրական ջանքերի, ինչպես նաև իրավական և ակադեմիական նպատակների համար:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված