Հայերեն


Բացառիկ դեպք. բացահայտվել է «Տելեգրամով» թմրանյութեր վաճառող խումբ․ մի խումբ անձինք կալանավորվել են

Հասարակություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել համացանցի միջոցով կատարվող ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ամենօրյա միջոցառումների արդյունքում  պարզեցին, որ «Տելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ»  էջը պատկանում է մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հետագայում պարզվեց նաև հանցավոր մեխանիզմը։ Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու եղբայրը մայրաքաղաքի և մարզերի տարբեր վայրերում մարիխուանա և սփայս են թաքցնում։

Հետագայում լուսանկարում են այդ վայրերը և լուսանկարներն ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը։ Նա էլ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, համակարգչով հետևում է «Տելեգրամ» հավելվածում բացված «Նարկո սմայլ» անվամբ էջի նամակագրությանը և թմրանյութ ձեռք բերել ցանկացողներից պահանջում տերմինալի միջոցով վճարել անհրաժեշտ գումարը, լուսանկարել կտրոնները, ապա նրանց է ուղարկում այն վայրերի լուսանկարները, որտեղ ամուսինն ու տեգրը թաքցրել են թմրամիջոցները։ 33-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա եղբայրը  հայտնաբերվեցին ու, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 42 գրամից ավելի սփայս։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Հայտնաբերվեց 37 գրամ մարիխուանա։ Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը հանցավոր կապի մեջ է Շենգավիթում բնակվող 34-ամյա մի տղամարդու հետ, որը նույնպես թմրամիջոցներ է իրացնում՝ «Տելեգրամում» բացված «Խոտաբիչ» էջի միջոցով։

Նրանց հաջողվեց պարզել նաև, որ այդ էջի նամակագրությանը ևս հետևում է 33-ամյա տղամարդու կինը։ 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 գրամից ավելի մարիխուանա։ Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահներին հայտնի դարձավ նաև, թե նրանք ումից են թմրամիջոցները ձեռք բերել։

Խոսքը մայրաքաղաքում բնակվող՝ 30, և Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 47-ամյա տղամարդկանց մասին է։ Նրանք ևս հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Երևանցու խուզարկությամբ  մի քանի տասնյակ տարբեր տեսակի հոգեմետ հաբեր ու 14 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև թաիրովցու բնակարանը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 350 գրամից ավելի մարիխուանա։

Մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Հայտնաբերվել, բերման է ենթարկվել նաև վերը նշված կազմակերպված խմբի, այսպես ասած՝ պարագլուխը, որը նույնպես կալանավորվել է։ Կարող ենք արձանագրել, որ իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տելեգրամյան հիշյալ էջերի գործունեությունը դադարեցվել է։

Միջոցառումները շարունակվում են՝ նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված