Հայերեն


Սարգիս Հարությունյանն ու Սարգիս Ստեփանյանը«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին

Հասարակություն

Արցախյան այս պատերազմում հազարավոր երիտասարդներ հաշմանդամություն ձեռքբերեցին։ Նրանցից մի քանիսը վերականգնմանը զուգահեռ արդեն մարզվում և ուժեղանում են մարմնով ու հոգով։ Այդ հարցում նրանց օգնում է տարիներ առաջ նույն ճանապարհով անցած փոխգնդապետ Ստեփանյանը։

Ոգով ուժեղները չեն պարտվում

Մոտ 7 տարի առաջ Սարգիս Ստեփանյանը Հատուկ նշանակության ջոկատում էր ծառայում։ Ականապատ դաշտից վիրավոր զինվորին դուրս բերելիս ականներից մեկը պայթեց, Սարգիսը հրաշքով փրկվեց, բայց կորցրեց երկու ոտքն ու ձեռքը։ Չնայած ծանր վնասվածքներին՝ կարճ ժամանակ անց Սարգիսը, բառիս բուն իմաստով, ոտքի վրա ամուր կանգնեց։

Подполковник Саркис Степанян в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА
 
Սարգիս Ստեփանյանը

Զինվորական ծառայությունը ոչ միայն չդադարեցրեց, այլև սկսեց ավելի ակտիվ սպորտով զբաղվել, դարձավ հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդներ սահմանեց, ապա հիմնեց ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան և ստեղծեց հատուկ հարմարեցված մարզասրահ։ «Լեգենդներ» մարզասրահում փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի օրինակով ոգևորվում ու ուժեղանում են արդեն նաև այն տղաները, որոնք ընդամենն ամիսներ առաջ Արցախում հաղթեցին մահին։

«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ»․ Արարատ Թորոսյան` 20 տարեկան

1 տարի 10 ամիսն արդեն հետևում էին... Մարտունիում ժամկետային զինծառայությունն անցնող Արարատին ընդամենը 110 օր էր բաժանում Թալինի Արտենի գյուղում գտնվող իր տնից ու ընտանիքից։ Բայց...

Участник последней карабахской войны Арарат Торосян под руководством подполковника Саркиса Степаняна восстанавливает силы в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА
 
Արարատ Թորոսյանը` «Լեգենդներ» մարզասրահում

«Առավոտյան 7։30-ի սահմաններում սկսվեց մեր զորամասի ռմբակոծությունը։ Իրականում, պատերազմի մասին ինչ-որ չափով տեղեկացված էինք, բայց մենք այլ օր էինք սպասում, 3 օր շուտ սկսվեց...»։

Թշնամու ծանր ռմբակոծությունը ՀՕՊ-ը հենց առաջին ժամերին շարքից հանեց։ Արարատը հիշում է՝ դրանից հետո սկսեցին բարձրանալ դեպի դիրքեր։ Մոտ 15 կմ ճանապարհը ստիպված են եղել ոտքով անցնել․մեքենաներով վտանգավոր էր, դրանք շատ արագ թշնամու թիրախում էին հայտնվում։ Արարատի պատերազմն ընդամենը 4 օր տևեց։ Հոկտեմբերի 1-ի երեկոյան ծանր վիրավորվեց ԱԹՍ-ի հարվածից, երբ փորձում էր փրկել մարտական ընկերոջը։

«Մի տղա կար, փորձում էր գռանատամյոտով խփել բեսպիլոտնիկը։ Հասկացա, որ չի տեսել մեր կողմը եկող սնարյադը։ Վազեցի, իրեն շպրտեցի, մի 3-4 մետր էլ վազեցի, դիմացս էլ 3 տղաներ էին, կարծես իրար խանգարեցինք, սնարյադն ընկավ մեր 5-ի մեջտեղը։ Մեկը մի 50 օրվա ծառայող էր, տեղում զոհվեց, մի տղայի ու իմ ոտքերը կտրվեցին, տղաներից մեկն էլ ճանապարհին մահացավ ներքին արյունահոսությունից, հինգերորդ տղայի ոտքերն էլ ասկոլկաներն էին ծակել»։

Ստեփանակերտի հիվանդանոցում Արարատը կլինիկական մահ է ունենում, իր խոսքով, անզգայացումից չի արթնանում։ Բժիշկներն աշխատում էին աննկարագրելի ծանրաբեռնված, վիրավորներին մեկը մյուսի հետևից էին բերում։ Կարծում են՝ Արարատը մահացած է։

«Նկուղային ինչ-որ տեղում զարթնեցի, լրիվ դիակներ էին։ Բժիշկը մտավ ներս, տեսավ ինձ ու վախեցավ։ Հետո ինձ տեղափոխեցին Գորիս։ Շատ արյուն էի կորցրել։ Հույսս մի պահ կորցրել էի․թուղթ ու գրիչ ուզեցի, մամայիս, եղբորս մի քանի խոսք գրեցի։ Բայց վիճակս կայունացրին ու ուղղաթիռով տեղափոխեցին Երևան»։

Մինչ այս պատմությունից արցունքներս հազիվ եմ զսպում, Արարատը լայն ժպտում է, հետո՝ ասում։

«Ողջ եմ, ուրեմն ամեն ինչ լավ է, պետք է ուրախ լինեմ»։

Участник последней карабахской войны Арарат Торосян под руководством подполковника Саркиса Степаняна восстанавливает силы в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА
 
Արարատ Թորոսյանը` «Լեգենդներ» մարզասրահում

Հիմա աշխատում է ֆիզիկապես ուժեղանալու համար, ուզում է նախկին կազմվածքին վերադառնալ․մարզիկ է եղել, մարտարվեստով է զբաղվել, վազքի չեմպիոն դարձել։ Պետք է ավելի մկանուտ դառնա՝ պրոթեզներն օգտագործելու, հավասարակշռությունը պահելու համար։ Մարզասրահում ոչ միայն մարմնով է ուժեղանում, այլև լավ ժամանակ է անցկացնում․այստեղ մարդիկ են, ովքեր իրեն են հասկանում, ում ինքն է նրանց հասկանում։

«Գիտեի՝ փրկություն չկա, միայն մեռնել»․ Սարգիս Հարությունյան` 20 տարեկան

Սարգիսն Արցախից է... Հայրն առաջին Արցախյան պատերազմի մասնակից է, 4 եղբայրներից մեկն՝ Ապրիլյանի, վերջին պատերազմի մասնակիցներն էլ Սարգիսն ու մյուս 2 եղբայրները դարձան։ Երբ պատերազմը սկսվեց, նա Մարտակերտում էր։ Զորամասը  ռմբակոծության էր ենթարկվում, միայն 2-3 ժամ անց կարողացան դուրս գալ ու բարձրանալ դիրքեր։ Մինչև հոկտեմբերի 22-ն անցկացրեց Մարտակերտի դիրքերում, հետո տեղափոխեցին Մարտունի։

Участник последней карабахской войны Саркис Арутюнян восстанавливает силы в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА
Սարգիս Հարությունյանը` «Լեգենդներ» մարզասրահում

«Մարտունի որ գնացի, գիտեի՝ փրկում չկա, էնտեղ միայն մեռնելն է, ուրիշ ձև չկա, զարմանում եմ, թե ոնց եմ հասել հիվանդանոց։ Էնտեղ ամեն ինչ գցում էին՝ ֆոսֆոր, ավիառումբ, կասետ, բեսպիլոտնիկ...։ Լավ բոյ էր գնում ամբողջ գիշեր, 20 ժամ արթուն էինք, 3-4 ժամ էինք քնում»։

Սարգիսի խոսքով՝ Մարտակերտից Մարտունի տեղափոխվեցին 230-ից ավելի տղաներով, 110-ից ավելին կա՛մ զոհվեցին, կա՛մ անհետ կորած են։ Դա իրական դժոխք էր, որում մի քանի անգամ հրաշքով է փրկվել։

Մարիամն աշխարհին չի լսում, բայց հավատում է՝ աշխարհը մի օր իր մասին լսելու է

Հոկտեմբերի 28-ին Սարգսի կռիվն ավարտվեց․երեկոյան ժամին ականանետի արձակած արկն ընկավ նրա ոտքերին։

«Սկզբից չհասկացա, որ ոտքերս կտրված են, հողի տակ էի մնացել... Մինչև հիվանդանոց գիտակցությունս տեղն է եղել, ամեն ինչ հիշում եմ։ Ահավոր էին խփում, սկոռին չէր կարողանում մոտենալ»։

Սարգսին տեղափոխում են Մարտունու հոսպիտալ, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Նույն օրը չի հաջողվում նրան Երևան հասցնել․հիշում է՝ հիվանդանոցն այնպես էին ռմբակոծում, որ տեղափոխելն անհնար էր։

Սարգիսն արդեն պրոթեզավորվել է, վերականգնման, բուժման կուրսերն ավարտելուց հետո վերադառնալու է Ստեփանակերտ, իր տունն Արցախում է։ Իսկ քանի դեռ այստեղ է, ֆիզիկականն է նաև ամրացնում մարզասրահում։

«Ոչ միայն ֆիզիկական, մեծ օգուտ է տալիս, մեկ գալս եմ իմանում, մեկ՝ գնալս, լավ տղերքի հետ եմ ծանոթանում»,- հայացքը շուրջ պտտելով՝ ասում է Սարգիսը։

Участник последней карабахской войны Саркис Арутюнян восстанавливает силы в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА
Սարգիս Հարությունյանը` «Լեգենդներ» մարզասրահում

Օրեր առաջ նշանվել է սիրած աղջկա՝ Տաթևի հետ, առջևում ամուսնությունն է։ Մահին հաղթել է, ուրեմն կյանքը շարունակվում է։

«Տանկերով վրաս էին գալիս»․ Արթուր Հովհաննիսյան` 20 տարեկան

Երևանցի Արթուրը ժամկետային զինծառայող էր պատերազմի ամենաթեժ ու արյունոտ հատվածներից մեկում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Գումարտակի բուժակն ընդամենը 112 օրից զորացրվելու էր, բայց «ուվալնյատի» օրն ավելի շուտ ու ոչ նախատեսվածի պես եկավ...

Ջաբրայիլի դժոխքի մասին Արթուրի աչքերն են պատմում, դրանցում ամեն ինչ կա՝ արյուն, ցավ ու մահ...

 
 
Արթուր Հովհաննիսյանը` «Լեգենդներ» մարզասրահում

«Ամեն գիշեր, երբ պառկում եմ քնելու, հիշում եմ... Աչքիս առաջ ընկեր եմ կորցրել։ Ես էի, Հայկն ու Յուրան... Յուրան զոհվեց, ես ու Հայկը վիրավորվեցինք»։

Հիշում է, թե ինչպես ադրբեջանցիները տանկերով սկսեցին առաջ գալ։

«Տանկով ուզում էր վրաս բարձրանալ... Ես տեսա էդ ադրբեջանցու դեմքը, որ ինձ ու Հայկին նկատեց ու տանկը մեր կողմ թեքեց»։

Վիրավորվելուց հետո Արթուրն ու ընկերը՝ Հայկը, երկար ժամանակ միայնակ էին, չէին կարողանում կապ հաստատել, օգնություն կանչել։ Շտապօգնության մեքենան այրվել էր, բժշկական անձնակազմն էլ՝ հետը, այնպես որ ցավը պետք էր տղամարդավարի տանել, ուժերը հավաքել՝ ողջ մնալու համար։

«Ոտքս վրաս էր, բայց տրաքած էր։ Հայկի էլ մի ձեռքի ցուցամատն էր կտրված, երկու ձեռքերն էլ բեկորներից վնասված էին, մենք մեզ վիրակապել էինք, խոսում էինք իրար հետ»։

Տղաները փրկվում են, արդեն հիվանդանոցում Արթուրի ձախ ոտքն ամպուտացնում են։

Փրկված ընկերոջ՝ Հայկի հետ հաճախ են հանդիպում, պատերազմի մասին փորձում են չխոսել, թեպետ մոռանալ էլ չեն կարողանում։

«Անհետ կորած ընկերներ ունեմ, կան զոհվածներ, մեր գումարտակից գերիներ էլ ունենք։ Եռաբլուր ես մտնում, լրիվ Ջաբրայիլն է... Ամեն օր, երբ պրոթեզը հանում, հագնում եմ, չեմ կարող պատերազմի մասին չհիշել»,- նշում է Արթուրը։

Участник последней карабахской войны Арарат Торосян восстанавливает силы в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА
Արարատ Թորոսյանը` «Լեգենդներ» մարզասրահում

Մինչև ծառայության մեկնելը սովորում էր որպես սանիտարական փորձագետ, պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է։ Այս ամառ դիմելու է ԵՊԲՀ, ցանկանում է դառնալ վիրաբույժ կամ ատամնաբույժ։ Հիմա անգլերեն է սովորում, շուտով ծրագրավորման դասընթացները կսկսվեն, հաճախում է մարզասրահ, ուժեղանում, ապրում հագեցած կյանքով ու այս օրով։

Հ․Գ․ Արցախյան վերջին պատերազմի շատ զինհաշմանդամներ են մարզվում են այստեղ։ Տղաներն ուժեղանում են մարմնով, ամրանում՝ հոգով։

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

«Ես փորձում եմ  իմ տեսածով, իմ ապրածով օգնել իրենց հաղթահարել կատարվածը․մարդիկ կան՝ չգիտեն, թե պրոթեզն ինչ է, կարծում են՝ լավ պրոթեզ ունեցան, հաջորդ օրվանից սկսելու են վազել։ Ես իրենց բացատրում եմ, որ փուլ առ փուլ դեռ  դժվարություններ պետք է գան, այստեղ չպիտի կոտրվես... Իրենց պատրաստում ենք, գիտակցում են իրավիճակն ու փորձում են ունեցածը պահպանել, ավելի ուժեղացնել ու հենվել դրա վրա»,- ասում է 38-ամյա փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։ Պատերազմի օրերին ու դրանից հետո էլ Սարգիսն այցելում էր հիվանդանոցներ, հանդիպում տղաների հետ, ոգևորում, իր օրինակով ցույց տալիս, որ ցանկացած իրավիճակ կարող է մի նոր բանի սկիզբ դառնալ։

Արարատ Թորոսյանը` «Լեգենդներ» մարզասրահում

Սարգիս Հարությունյանը` «Լեգենդներ» մարզասրահում

Ի դեպ, 3 վերջույթները կորցրած բարձրաստիճան զինվորականն այս պատերազմում էլ առաջնագծում էր՝ ամենաթեժ կետերում, վիրավորների էր տեղափոխում և ոչ միայն, անգամ Քարինտակի մոտ «Սմերչի» հարվածից հերթական վիրավորումը ստացավ։ Ոգով ուժեղներն անհաղթելի են...

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված