Հայերեն


Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը

Հասարակություն

Գնդերեց Մանուկ Զեյնալյանը արցախյան վերջին պատերազմի մասնակից է։ Մարտական գործողությունների ավարտից հետո նա զոհվածների թաղման ծեսերն է անցկացնում։ Նա գիտի, թե ինչպիսին է երկրային դժոխքը։

Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գրեթե այցելուներ չկան։ Քար լռության մեջ զգացվում է խնկի հոտը և լսվում բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոցը։ Այս եռագույններով ծածկել են զոհված տղաների դագաղները` հողին հանձնելուց առաջ։ Բայց ծնողներից մեկը  որոշել է տեղադրել  այն որդու շիրիմին, ու դա ավանդույթ է դարձել։ Բոլոր շիրմաքարերից ժպտում են զինվորական համազգեստով ծանոթ ու անծանոթ տղաներ։ Նրանց տապանաքարերին թարմ ծաղիկներ են, փափուկ խաղալիքներ ու անգամ` փուչիկներ։ 

Военный пантеон Ераблур
Եռաբլուրը...

Տղաներից մեկի շիրմաքարին գրված է` Էդգար 18, իսկ կողքին տորթ է` կիսավառված  «19» թվանշնային մոմով։ Վարդերի փնջով տղամարդը հետզհետե անհետանում է շիրիմների արանքում, իսկ մեկ ուրիշն առանձնահատուկ հոգատարությամբ սրբում է որդու շիրմաքարը, խունկ ծխեցնում նրա շիրիմին, ապա կողքի հանգուցյալների։ Քիչ–քիչ մարդիկ ավելանում են, բայց առաջվա նման քար լռություն է։

Торт со свечками на могиле Эдгара в военном пантеоне Ераблур
Էդգարի շիրմաքարը...նրա 19–ամյակն այստեղ են նշել` Եռաբլուրում...

Սթափվում ենք գնդերեց Մանուկ Զեյնալյանի զանգից։ Փորձում եմ նրան բացատրել, թե պանթեոնի որ մասում ենք, բայց չեմ կարողանում։ Նա խնդրում է ասել` ում շիրիմի կողքին եմ, ու ես կարդում եմ տեսածս առաջին իսկ անունը։  Մի քանի րոպե անց Տեր Մանուկը մոտենում է մեզ։

Капеллан Манук Зейналян в военном пантеоне Ераблур
Գնդերեց Մանուկ Զեյնալյանը

- Դուք հիշո՞ւմ եք, թե ով որտեղ է թաղված։

 -Իհարկե։ Նկատո՞ւմ եք, թե ինչպես են ծնողները բարևում տղերքին` «բարև, հարևան» ասելով։ 

 -Այստեղ մի՞շտ այսքան լուռ է։

- Ոչ։ Երբեմն ամենաքիչը քսան մայր տարբեր գերեզմաններից ամեն մեկը մի ձևի լացում է։ Ուժ է պետք , որ դիմանաս։

- Դժոխք։

- Այո։ Փոխվեցին, աշխարհի գույները, փոխվեցին։ Այսպիսի անգույն գարուն չի եղել մեզ համար։ Բայց պետք չէ հուսահատվել։ Ես վստահ եմ , որ եթե Աստված տվել է այս դարդ ու ցավը, ուրեմն մենք կարող ենք տանել այն.. ու կտանենք։

Военный пантеон Ераблур
Հայրը` որդու շիրիմի մոտ. Եռաբլուր

Տեր Մանուկը այս պատերազմում և նրանից հետո շատ դաժանություններ է տեսել։ Արդեն մի քանի ամիս է` զոհվածների հուղարկավորության ծեսերն է իրականացնում, ոմանց անձամբ ճանաչել է։ Նա հատ–հատ մոտենում է շիրիմներին ու յուրաքանչյուրի մասին պատմում։ Գիտի, թե ով որտեղ է կռվել, ում հետ է ընկերություն արել և երբ զոհվել։ Յուրահատուկ ակնածանքով մոտենում է Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի շիրիմին։ Նրանք մարտական ընկերներ էին ու բազում թեժ կետերում են միասին եղել։ Իսկ հիմա գրեթե ամեն օր նրա շիրիմի մոտ են հավաքվում մարտական ընկերները ու հիշում տարբեր պատմություններ։

Военный пантеон Ераблур
Եռաբլուրը...

«Մարդկանց կարող է թվալ, թե հոգևորականները հետզհետե սովորում են, սառում են, բայց այդպես չէ։ Ամեն հուղարկավորություն ժամանակ վերքը նորովի է ցավում։ Եղել են օրեր, երբ 15-18 արարողություն ենք արել։ Թվում էր, թե սպառվել ենք, ոչնչացվել ենք, բայց Աստված օգնում էր, ուժ էր տալիս», - նշում է նա։ 

Լեյտենանտ Մարդոյանի երեխաները հիմա Եռաբլուր են գնում ոչ թե հայրիկի հետ, այլ հայրիկի մոտ

Քահանայի բախտը չի բերել, նա անձամբ է հուղարկավորել է իր մարտական ընկերներին։ Նրանց մասին խոսելիս անվան վերջում ավելացնում է «ս» հոդը ու հերթական պատմությունը պատմելիս ասում. «Չկար նրա նման։ Առյուծի ձագ էր։ Հզոր»:  Սակայն Տեր Մանուկի համար ամենածանրը Ղարայանների հոգեհանգիստն էր. մի ընտանիքից զոհվել էին հայրն ու երկու որդիները։ Հոգևորականը պատմում է նրանց մասին ու առանց դժվարության գտնում շիրիմները։ Նրա ձայնը սկսում է դողալ, խռպոտանում է, բայց Տեր Հայրը շարունակում է` պետք է վրեժ լուծել շատ երեխաներ ունենալով։

Военный пантеон Ераблур
Եռաբլուրը...

«Օրերս մի հերոսի թաղման էի։ Ներկա էր մոտ երկու հազար մարդ։ Նրա մայրը բոլորի ներկայությամբ խոստացավ, որ հաջորդ տարի այդ օրը զավակ է ունենալու։ Այդ կինն ինձ համար իր տղայից տասն անգամ ավելի հերոս է», - ասում է հոգևորականը։

«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...

Նա լռում է մի քանի վայրկյան, այնուհետև դողացող ձայնով պատմում, որ օրեր առաջ զոհված զինվորի 12-13 տարեկան քույրը փուչիկներ էր բերել, դրանց նամակ ամրացրել, որ օդ բաց թողնի, ու եղբայրը կարդա իր մաղթանքները։ Գուշակում եմ, որ Էդգարի քույրն է եղել, բայց չեմ համարձակվում հարցնել։ Լռում ենք ևս մի քանի վայրկյան, բայց հանկարծ Տեր Մանուկը  նկատում է հեծկլտացող կանանց ու մոտենում նրանց։ Գրկում է նրանցից մեկին ու առաջարկում աղոթել միասին։

Նա սկսում է կարդալ «Հայր մերը», ու ամեն ինչ կանգ է առնում։ Ավարտում է աղոթքն ու ծնկի գալիս, ձեռքը դնում տղայի շիրիմին և հազիվ լսելի ձայնով արտաբերում. «Հոգուդ խաղաղություն, Կարեն ջան»։ Տղայի մայրը սկսում է բարձր հեկեկալ, մենք էլ այլևս չենք կարողանում մեզ զսպել։ Քայլ առ քայլ հեռանում ենք, Տեր Հայրը հետևում է մեզ։

Военный пантеон Ераблур
Եռաբլուրը...

«Երբ տղերքս գնում էին գործողության, աղոթում էինք միասին, օրհնում էի ու հորդորում ծայրահեղ վիճակում չվախենալ, այլ  բարձր գոռալ` Տեր ողորմյա։ Երբ վերադառնում էին, պատմում էին, որ բազում անգամներ լսել են արկի սուլոցը,  բայց այն չի պայթել։ Պետք է հասկանալ, որ սա տարածքային պատերազմ չէր, այլ բարու ու չարի պայքար էր, ու այն ավարտված չէ, որովհետև բարին միշտ հաղթում է», - ասում է Տեր Հայրը։

Капеллан Манук Зейналян у могил отца и сыновей Гарегина, Давида и Вазгена Казарянов в военном пантеоне Ераблур
Տեր Մանուկը` Ղարայան հայր ու որդիների շիրմաքարի մոտ

Շարունակում ենք քայլել։ Նա անվերջ պատմում է տղաների սխրանքների մասին, մենք ևս մի քանի կանգառ ենք անում մեր ընդհանուր ծանոթների ` Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի ու գնդերեց Նարեկ Պետրոսյանի շիրիմների մոտ։ Պատմում ենք իրար տարբեր դրվագներ, երբեմն ժպտում, իսկ երբեմն գլուխ խոնարհում, որ արցունքները չերևան։

Капеллан Манук Зейналян у могилы своего командира, Национального героя Ваагна Асатряна в военном пантеоне Ераблур
Տեր Մանուկը` Ազգային հերոս Վահագն Ասատրյանի գերեզմանի մոտ

Տեր Մանուկը երկար նայում է տղաների լուսանկարներին ու ասում, որ բոլորը հաղթող են, որ նրանց աչքերն ու ժպիտները շատ նման են։ Բոլորին պետք է հատ –հատ հիշել ու հարգել նրանց հիշատակը, սակայն պետք չէ մոռանալ նաև  փրկվածների մասին։ Վիրավոր տղերքը պետք է առաջնահերթություն լինեն, բոլորը պետք է հոգ տանեն նրանց մասին ու օգնեն վերականգնվել։ Տեր Մանուկը ավելի ու ավելի է հուզվում, նա հետզհետե ավելի երկար է լռում, ու մենք հասկանում եք, որ երկու ժամից ավելի տանջել ենք նրան։ Հեռանում ենք, իսկ նա տարրալուծվում է տղաների շիրիմներին ծածանվող բազմաթիվ դրոշների մեջ։

Капеллан Манук Зейналян у могилы капеллана Нарека Петросяна в военном пантеоне Ераблур
Տեր Մանուկը` Եռաբլուրում

 

ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԱնհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա
Ամենադիտված