Հայերեն


Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Հասարակություն

Հայաստանում Ադրբեջանի հետ նոր սահմաններ են գծվում։ Երկրի որոշ ճանապարհներին արդեն իսկ Ադրբեջանի ԶՈւ դիրքեր են հայտնվել։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է ժամանակները, երբ կարելի էր անցնել հանրապետության ճանապարհներով՝ առանց սեփական անվտանգության համար վախենալու։

Պարբերաբար հայտնվող լուրերը (հաճախ՝ նաև փաստերը) այն մասին, որ մեր ճանապարհների մի մասն այս կամ այն կերպ վերահսկում է Ադրբեջանը, դեռ վերջերս կարող էին անհաջող կատակ թվալ։ Այսօր այդպես չի թվում։

Ոչ այնքան վաղուց (պատմական չափանիշներով) Իջևան ժամանողներից քչերն էին հրաժարվում ադրբեջանական Ղազախ քաղաք մտնելու հաճույքից, որտեղ ճանապարհի կողքին մեծ և էժան շուկա կար։

 

80-ականներին կեսերին հանրապետությունների միջև սահմանները նշված էին ՃՈ անցակետերով․ մի կողմից՝ հայկական, մի փոքր հեռու՝ ադրբեջանական։ Թե այստեղ, թե այնտեղ, տեսնելով թղթակիցների «Վոլգան», ոստիկանները պատիվ էին տալիս․ «Известия» թերթի հանդեպ հատուկ համակրանք տածելով՝ Հայաստանի ներքին գործերի նախարար, գեներալ Պատալովը մեքենայի համար միլիցիայի պետհամարանիշներ էր տվել։ Օգնում էր։

90-ականների սկզբին մի անգամ մեքենայով մոտեցա հայկական անցակետին՝ դիմավորելու Անդրկովկասով շրջագայող ճապոնացի լրագրողների «Տոյոտան»։ Մեր ոստիկաններն արդեն ինքնաձիգերով էին կանգնած, ադրբեջանցիները՝ նույնպես։ Տհաճ ծակոց զգացի սրտումս․ ճանապարհը աչքի առաջ ռազմականացվում էր։

Այսօր մեր ճանապարհների բազմաթիվ հատվածներում զինվորական համազգեստներով և ինքնաձիգներով մարդիկ արդեն երեք երկիր են ներկայացնում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ինչ կա՝ կա։ Իսկ ի՞նչ կար։

․․․ Եթե Երևանից Դիլիջան, ապա՝ Իջևան ճամփորդելու համար «ժամանակի մեքենա» պետք լիներ, ամերիկյան «Ստուդեբեքերով» բեռնատարներից լավ բան չէր ճարվի։ Այդ անդրօվկիանոսյան մեքենաները Հայաստանում հայտնվեցին 2-րդ համաշխարհային պատերազմից հետո և աշխատանքային ճակատում իրենց ցուցաբերեցին ոչ պակաս, քան ռազմաճակատում։

Հենց այդպիսի «Ստուդեբեքերով», ես, որ մոտ տասը տարեկան էի, ուղևորվեցի ծնողներիս ընտրած ուղղությամբ՝ անհոգ ամառանոցային արձակուրդ անցկացնելու։ Ճանապարհը տանում էր Դիլիջան, ավելի ճիշտ՝ Գոլովինո, որն այն ժամանակ Դիլիջանի կազմում չէր և սեփական կյանքով էր ապրում։

Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ

Ճանապարհը երկար էր ու ոլորապտույտ՝ բառի ամենաուղղակի իմաստով։ Ոլորանները սկսվում էին Երևանից դուրս գալուց անմիջապես հետո, բարձրանում դեպի այսպես կոչված «Չոր Ֆոնտանը», որտեղ մեքենաների ռադիատորներում ջուրը եռում էր, այնուհետև ճանապարհը շարունակվում էր և հասցնում Հրազդան (այն ժամանակ՝ Ախտա)։

Թե ինչի է վերածվել Դիլիջան-Իջևան-Թբիլիսի ճանապարհը, այսօր էլ կարելի է տեսնել, բայց հազիվ թե որևէ մեկն ուշադրություն դարձնի դրան։ Սակայն հեղինակն այդպես չի կարող․ նրա սերնդի մարդիկ հիշում և ինչ-որ իմաստով հարգում են այդ ճանապարհը։ Չէ՞ որ դա նրանց մանկության, ապա՝ պատանեկության ճանապարհն է, այն այդպիսին էր մինչև նախորդ դարի 60-ականները, երբ կառուցեցին այն ավտոմայրուղին, որով այսօր ենք սլանում։

Իսկ այն ժամանակ, հասնելով Հրազդան, գալարվելով ու պտտվելով, ճանապարհը հասցնում էր Սևան։ Լիճը մի քիչ դիտելու համար ափին ինչ-որ փայտա-կավա-դարմանախառն երևույթ էր կար՝ «Մինուտկա» ցուցանակով։ Մատուցում էին խորոված, երբեմն՝ քյուֆթա, բայց առաջին հերթին թարմ, նոր բռնած իշխան՝ նոր մեծացող ջահել ձկներից մինչև հսկայական «յաբանի»-ներ։ Համեմատել դրանք մեր օրերի արհեստական ավազանների իշխանի հետ, նույնն է, թե տնական օղի խմես բեռնակրի հետ ու ձևացնես, թե իշխանի հետ ես շփվել։

Այնուհետև ճանապարհը «Ստուդեբեքերին» հասցնում էր դիլիջանյան հայտնի ոլորանների առաջին պտույտին, և սկսվում էր վայրէջքը դեպի հարթավայր, երբեմն՝ վտանգավոր, միշտ՝ գլխապտույտ առաջացնող, առաջին հերթին՝ հմայող գեղեցկությունից (ներկայիս թունելը, այո, նկատելիորեն կարճացնում է ճանապարհը, բայց ճիշտ այդքան էլ կրճատվում է գեղեցիկի հետ շփման ժամանակը)։

 

Գոլովինո հասնում էին Երևանից շարժվելուց 5-6 ժամ հետո (պատկերացրեք, ինչքան ժամանակ էր պետք «դխկդխկալ» մինչև Թբիլիսի)։ Մոտենում էին դպրոցին, որը, ինչպես և այդ շրջանում ամեն ինչ, գունատ-կրագույն էր ներկված։ Դասարաններից մի քանիսը վարձով էին տրվում ամառանոց եկողներին։

Գոլովինոյից Դիլիջան երկու քայլ է․ հիշում եմ փոքրիկ գավառական քաղաքը, շրջապատված սոճու անտառով, կողքին՝ հիասքանչ լիճ։ Դեռ չկային զանազան ստեղծագործական տները, որոնք 60-ականների կեսերին սկսեցին ձգել երկրի և աշխարհի երաժշտական ու կինեմատոգրաֆիական էլիտային։ Առաջինը հայտնվեց Կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որտեղ սեզոնին տեղ ճարել հնարավոր չէր (եթե ոչ Մոցարտն ես, ոչ էլ Միության նախագահ Էդուարդ Միխայլովիչ Միրզոյանի բարեկամը)։ Ովքե՞ր էին հյուր գալիս այստեղ։

Բենջամին Բրիթենը, Դմիտրի Շոստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գալինա Վիշնևսկայան, իսկ Ավետ Տերտերյանը միշտ այնտեղ էր ապրում։ Ճիշտ նույն կերպ էր Կինոյի տանը։

Այնուհետև ճանապարհը հասցնում էր Իջևան։ Աջ և ձախ կողմերում՝ այգիներ այգիներ, ծխախոտի դաշտեր, ինչպես նաև մանկական երևակայությունը բորբոքող «Իջևանի գժանոցը» (հոգեբուժարանը)։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես Դիլիջանում, այնպես էլ Իջևանում ոչ մի յուրահատուկ բան չկար։ Յուրահատկությունը հայտնվեց խորհրդային հարուստ տարիներին, երբ շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի մտքով անցավ քաղաքի կենտրոնում «Քարերի այգի» հիմնել։

Ադրբեջանական համազգեստով մարդիկ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին․ մեկնաբանում է ԱԱԾ–ն

Վրաստանից, Ադրբեջանից (աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում էր) քանդակագործներ էին ժամանում, այգում մարմարի, գրանիտի, տուֆի, բազալտի կտորներ էին գտնում և, ավելորդը տաշելով, գեղեցկություն էին ստեղծում։ Քանդակագործներին համեղ կերակրում էին և շռայլորեն խմեցնում։

․․․Եթե հայտնվեք Ժնևում՝ համանուն լճի ափին, ապա կտեսնեք Մոլար հրապարակը։ Ժամանակին տեղական իշխանությունները հրապարակի վերակառուցման լավագույն նախագծի մրցույթ էին հայտարարել։ Եվ այսօր հրապարակով անցնելիս անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն գրություններով սալիկներ կտեսնեք (հայերեն այն ժամանակ չեմ տեսել)։ Գրություններն ասում են «Բարև ձեզ», «Բարի օր», «Բարի երեկո», «Մինչ հանդիպում», «Շնորհակալություն»։

Հիշեցնում է «Քարերի այգին»՝ հին Իջևանում, այն ժամանակներում, երբ մեր ճանապարհներով կարելի էր գնալ երբ ուզես, ուր ուզես և ինչի համար ուզես, իսկ միակ զինված ուժն այդ ճանապարհին պատյանը դրված ատրճանակով ոստիկանն էր։

 

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված