Հայերեն


Ի՞նչ է թաքնված ռուսական գազն Ադրբեջանով Հայաստան փոխադրելու որոշման հիմքում

Քաղաքականություն

Մամուլը և փորձագիտական հանրությունը շարունակում է քննարկել ու վերլուծել նախօրեին ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- նշել է  ընկերությունը։

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։ Նման երթուղին վերջին տասնամյակների  համար բացառիկ երևույթ է, ու թեև պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ խնդիրն ունի տեխնիկական բացատրություն, շատ փորձագետներ են հակված կարծել, որ այս 3-շաբաթյա փորձարկումն ամենևին էլ պատահական չի նախաձեռնվել և միտված է տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերը, հասարակությունների տրամադրությունները փորձարկելուն։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ կարող է միայն հիմնվել պաշտոնական խողովակով տարածված պարզաբանման վրա, սակայն չի էլ կարող բացառել, որ սա տրամադրությունները ստուգելու, փորձարկելու, կողմերին միմյանց մոտեցնելու փորձ է, քանի որ շատ ավելի լուրջ թեմաներ քննարկվում են բանակցային սեղանի շուրջ։

Ըստ նրա՝ հասկանալի է, որ կողմերը խնդիր ունեն հաղթահարել թե՛ պատերազմի հետևանքները, թե՛ հակամարտության պատմաքաղաքական համակարգային հոգեբանական հետևանքները, որոնք հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր։

«Գազն Ադրբեջանի տարածքով, սակայն նախկին երթուղով Հայաստան հասցնելու տեղեկությունն ուշագրավ էր այն առումով, որ հետևեցինք, թե ինչպես Ադրբեջանն ու Հայաստանն ընդունեցին սա, ինչպես արձագանքեցին փորձագետներն ու հասարակությունը։ Ադրբեջանում կարծես նորմալ են ընդունում, իսկ Հայաստանում շատ ավելի բարդ է ընկալվում հարցը, ինչն այս փուլում բնական է։ Սա ցույց է տալիս, թե իրականում ինչ արդյունքներ կարելի է ակնկալել ապաշրջափակման բանակցություններից, և որոշումներն ինչ տրամադրություններ կբարձրացնեն, ինչպես կընկալվեն։

Այնուամենայնիվ, գազային այս փոփոխության ներքո առաջնահերթորեն տեխնիկական խնդիրներն են և դրանց ֆոնին մենք գնահատում ենք քաղաքական շարժերը։ Ընդհանրապես աշխարհի բոլոր հետազոտական կենտրոնները, տարածաշրջանային վերլուծաբանները քննարկում են, թե ինչպես են կողմերը պատրաստվելու, ընթանալու  խաղաղության ուղղությամբ, և արդյո՞ք դա հնարավոր է, քանի որ միայն այդ դեպքում կարող է ապաշրջափակումն իրական լինել և հրադադարի հաստատումը՝ վերջնական»,- ասաց Տարասովը։

Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել այդ պատրաստականության մասին, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստ չէին այն ամենին, ինչ տեղի ունեցավ, և դեռ ժամանակ է հարկավոր ներքաղաքական խնդիրները, բարդույթները վերացնելու, ողջամիտ դիրքորոշումներ որդեգրելու, ռազմատենչ հռետորաբանություն չվարելու համար։

«Հիշեցնեմ, թե օրերս ինչ ասաց ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հարցազրույցներից մեկում, որ ժամանակն է, որպեսզի կողմերը դուրս գան երկկողմ շփումների և խոսեն միմյանց հետ առանց միջնորդների։ Այսինքն՝ ռուսական կողմը մի քանի անգամ բաց տեքստով խոսել է այս մասին։ Դեռ տեղի են ունենում եռակողմ բանակցություններ, բայց վերջնանպատակը խաղաղությունն ու բարիդրացիությունը պետք է լինի՝ կողմերի պատրաստակամությանը համահունչ։ Սակայն մեկ բան է՝ ընթանալ նպատակի ուղղությամբ, մեկ այլ բան՝ իրագործել, քանի որ խնդիրները և տարաձայնությունները կողմերի միջև դեռ շատ են, կան նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ անորոշություններ, ուստի միանշանակ պատասխան ոչ ոք այս պահին չունի որևէ հարցի հեռանկարի վերաբերյալ»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված