Հայերեն


Հիմնադրամի առեղծվածը

Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակագում մնալ։ Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։

Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ծանր օրերին մենք բոլորս միավորվել էինք հայրենիքի և բանակի շուրջ։ Մարդիկ անկախ իրենց կարողություններից և հնարավորություններից, մեծահարուստներից մինչև օրվա հացի խնդիր ունեցողներ՝ անկախ նրանից, իշխանություններին և կառավարությանը վստահում են, թե՝ ոչ, իրենց ներդրումն ունեցան հիմնադրամի հանգանակությունների գործում։

Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելը նվիրատուների մոտ իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ առաջացրեց: Ոչ Հիմնադրամի անգիր արված հիմնավորումները, ոչ կառավարության բանավոր հավաստիացումները, ոչ «շահարկումներին» չտրվելու կոչերը չփարատեցին այդ կասկածները։ Արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի իրականացումը:

Հիմնադրամի խորհրդի նիստից հետո արված իրարամերժ մտքերով հայտարարությունը խորացրեց առեղծվածը։ Կառուցողական մթնոլորտում անցած նիստում, ինչպես բնորոշվում է հայտարարության մեջ, խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Վստահություն հայտնելով հանդերձ, զուգահեռ որոշվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Մի կողմից վստահ են, մյուս կողմից՝ դեռ ուսումնասիրում են։

Մարդկանց մոտ, սակայն, չկա նույն վստահությունը։ ՀՀ նախագահի դեռևս նախորդ տարվա վերջում խորհրդի անդամներին ուղղված պաշտոնական նամակը և Հիմնադրամի խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահի մտահոգությունները բոլորովին այլ լույսի ներքո են բացահայտում առեղծվածը։

Մեզ պետք է ճշմարտությունը։ Պետք չեն նոր լայվեր, միտինգներ և մանիպուլյացիաներ։ Ներկայացրեք մանրամասն և սպառիչ հաշվետվություն։ Հիմնավորեք, թե որքան գումար և ինչի վրա է ծախսվել։ Եթե իհարկե կան այդպիսի հիմնավորումներ։ Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը Հիմնադրամի նկատմամբ։ Արեք դա հրապարակային։

Քանի դեռ չկա հիմնավորված հաշվետվություն, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ենթադրելու, որ հանգանակված գումաներից եղել են յուրացումներ և թալան։ Հակառակում համոզող ապացույցներ, բացի մերկապարանոց հայտարարություններից դեռ չեն հրապարակվել։

Տրամադրեք սպառիչ տեղեկատվություն, համոզեք մեզ, որ ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում և ձեռք բերեք իրավունք նոր ծրագրերի համար ակնկալելու նոր հանգանակություններ, այլապես կխորացնեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ձևավորված ճգնաժամը։

Էլինար Վարդանյան

«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված