Հայերեն


«Շատերը մտածում են՝ կողակիցս պետք է միլիոններ աշխատի, բայց մենք ապրում ենք սովորական մարդկանց պես». Նաիրա Մովսիսյանը՝ 33-ամյակը չնշելու պատճառի, սիրելիի անակնկալի և ամուսնության առաջարկության մասին

Life

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր նշում է 33-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է օրը չնշելու պատճառի, սիրելիի անակնկալի մասին: Դերասանուհին նաև պատմել է այս տարի ամուսնության առաջարկ ստանալու և կողակցի մասին։

«Ծննդյանս օրը շատ եմ սիրում, գրեթե միշտ, նշում եմ, բայց այս տարին բացառություն է․ չեմ կարող ինձ ուրախություն թույլ տալ, երբ մարդիկ նախորդ տարվանից հետո նման իրավիճակում են: Շատերը մինչև հիմա իրենց որդիներին են սպասում, կարելի է մի փոքր զուսպ լինել, թեև շատերն ինձ մեղադրում են՝ ասելով, որ կյանքը շարունակվում է: Ուղղակի կան արժեքներ, որոնք անտեսել չեմ կարող: Տանն եմ լինելու, հարազատ մարդիկ են զանգել, ասել, որ գալու են, բայց զգուշացրել եմ, որ հատուկ ոչինչ չեմ անելու: Գալիս է պահ, երբ պետք է հարգես վերևից քեզ նայող, փողոցում տխուր քայլող մարդկանց»,- ասաց նա:  

Թեև դերասանուհին ծննդյան օրը չի նշում, պատմեց, որ անակնկալ ունեցել է: «Կողակիցս իր առողջական վիճակի պատճառով չէր կարող ինձ մոտ գալ, բայց կեսգիշերին ծաղիկներով եկավ, դեռ ոչինչ չի նվիրել, այսօր եմ սպասում: Շատերը մտածում են՝ կողակիցս պետք է միլիոններ աշխատի, բայց մենք ապրում ենք սովորական մարդկանց պես: Ուզում եմ երջանիկ, առողջ, անհոգ ընտանիք ունենալ, կարելի է ասել՝ արդեն ունեմ: Իմ կյանքում կա այն մեկը, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կատարյալ է։ Շատ դեպքերում ինչ-որ բան պակասում է, որը պետք է կինը տա: Իմ կարիերիստ լինելն անձնականին խանգարում է, բայց իմ կողքի տղամարդն ուժեղ է և ինձ ընկալում, առաջ է տանում: Խոսքը ոչ թե ֆինանսապես, այլ հոգեպես աջակցելու մասին է»,- նշեց նա:  

Նաիրան ընդգծեց, որ ժամանակակից կին է, բայց անձնական կյանքում կարևորում է հարաբերությունների օրինականացումը: «Որքան էլ ժամանակի հետ եմ քայլում, մատանին և հարաբերությունների օրինականացումն ինձ համար շատ կարևոր են: Դրանք խորհրդանշում են՝ պատասխանատվություն իմ և իմ ընտրության համար: Սիրելիս Ամանորի գիշերն ինձ ամուսնության առաջարկություն արեց, մատանին դրեց մատիս, բայց համաձայնությունս տվեցի փետրվարի 14-ին՝ նրան մատանի նվիրելով»,- պատմեց դերասանուհին:  

33 ամյա Նաիրան շեշտեց, որ այս թվի հետ կապված շատ սպասումներ ունի: «Քրիստոսն այդ տարիքում խաչվեց, պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, որ այս տարին պետք կատարյալ լինի: Մեծացող թվերն ինձ չեն վախեցնում, գնալով երիտասարդանում եմ: 20 տարեկան մարդիկ կան, կարծես տարիքով շատ մեծ լինեն, 33 տարեկան մարդիկ կան, ավելի երիտասարդ են երևում: Անձնագրում գրվող թվերով չեն ծերանում և մահանում, այլ ճակատագրով և բախտով, իսկ իմ բախտը շատ է բերել, որ մինչև այս տարիք ապրում եմ և դեռ կապրեմ: Հոգեպես ինձ 20 տարեկան եմ զգում, դա արտահայտվում է իմ մտքով, ապրելակերպով, շատ հարցերին թեթև նայելով: Երիտասարդները ձգտում են ավելի հասուն ու մեծ լինել, իսկ մեծանալով հասկանում են՝ որքան բան չեն հասցրել: Հիմա ես էլ 20 տարեկան Նաիրային խորհուրդ կտայի թեթև ապրել, գնահատել իրեն և հիշել՝ կինը թույլ էակ է, պետք է նստի, իսկ իրեն մատուցեն»,- ասաց նա:

Նաիրան շեշտեց, որ հանրային մարդ լինելն իրեն դուր է գալիս, բայց դա, երբեմն, խանգարում է: «Հայաստանում սահմանափակ եմ, չեմ անում քայլեր, որոնք կուզեի անել: Օրինակ՝ գժություն, խելառություն, ոտաբոբիկ քայլել, վազել, հասարակության մեջ բարձր ձայնով լիաթոք ծիծաղել, երբեմն, դուրս գալ գլամուրային կերպարից, ուղղակի ապրել այնպես, ինչպես ապրում են ամբողջ աշխարհի ճանաչված մարդիկ»,- նշեց Նաիրան:

Դերասանուհին նկատեց, որ հիմա թեթև է ապրում, շատ չի բարդացնում իրավիճակները, ինչին օգնում է իր գիժ ու խելառ տեսակը: «Երբեմն, փակ գիրքն իր մեջ այնպիսի հուզական վեպ է կրում, որը աչքերդ լցվում են: Ես չեմ սիրում ցույց տալ իմ իրական հոգեվիճակը, ես այդպես եմ ապրում: Ոչ ոք պարտավոր չէ քո հոգսը տանել իր ուսերին, նույնիսկ ծնողդ, առանց այդ էլ ամբողջ կյանքում քեզ պահել և մեծացրել է: Ցանկալի կլիներ լինել այն աշխարհում, որտեղ կունենայիր այդ հոգեվիճակը լսող, ընկալող մարդիկ, բայց չես ուզում մարդկանց ծանրաբեռնել: Երբեմն, փորձում ես, բայց դա նրանց այնքան մեծ բան է թվում, որ ասում ես՝ ավելի լավ է ցույց տամ, իբր թեթև եմ ապրում: Նույնիսկ երջանկության ընկալումն ինձ համար վայրկյանական փոխվում է, որովհետև այն երջանկությունը, որը մենք փնտրում ենք, ցավոք, դեռ չենք գտել, բայց եթե նույնիսկ գտնենք, գուցե դա էլ մեզ համար քիչ լինի: Նպատակ տանող ճանապարհն ավելի հետաքրքիր է, քան բուն նպատակը, երբ հասնում ես դրան»,- պատմեց նա:

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Ամենադիտված