Հայերեն


Վարչապետը բացահայտեց Գազպրոմից «խուսափելու» փորձը

Տնտեսություն

Lragir.am

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց գազի սակագների վերաբերյալ: Նա նշեց, որ գազի սակագների իջեցման հետ կապված տխուր փորձ կա, առաջին փորձը 2011-ին թվականին էր, երբ գազի գինը փոխվել էր, բայց հանրությունից թաքուն էին պահել: Իսկ ընտրություններից հետո պարզվեց, որ Հայաստանը 300 մլն դոլար պարտք էր կուտակել:
«Ունենք փորձ, որ այդ ընտրություններից հետո էլեկտրաէներգիան էլ, գազն էլ թանկացավ: Եթե ընտրությունները ձեր կուսակցության համար լավ ավարտվեն, ձեր կառավարությունը հանկարծ շարունակի գործել, կարո՞ղ եք երաշխավորել երկու բան, որ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի ու գազի սակագները չեն բարձրանա, կամ ՀՀ-ն այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, ռազմավարական շահով կամ հեռանկարով», հարցրեց Փաշինյանը:
«Ես պատասխանում եմ՝ այո: Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է, թե չէ՝ ոչ: Եվ դրա դիմաց Հայաստանը որևէ ռազմավարական օբյեկտով վճարելո՞ւ է, թե ոչ` ոչ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կարեն Կարապետյանին ասաց, որ նա այն վարչապետն է, ով ժամանակին լինելով Գազպրոմի ղեկավար կազմում, Հայաստանից 300 մլն դոլար պարտքի դիմաց տարավ վերջին բաժնետոմսերը:
«Խնդրում եմ սա մենկաբանեք՝ այս համատեքստում գազի գինը կարո՞ղ էր շատ ավելի շուտ նվազել, ո՞ր շահն ենք մենք ձեզ հետ գերադասում՝ Հայաստանի՞, թե այլ երկրի»,- հարցրեց Ուրիխանյանը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ երբ այդ գործարքն իրականացվել է, ինքը Գազպրոմում չի եղել:
«Երկրորդ, գործարքը համարում եմ ճիշտ գործարք, որովհետև որևէ շահութաբաժին հայկական կողմը, ինչպես նաև Գազպրոմը այսքան ժամանակ այս գործունեությունից չի վերցրել: Վճարել մի բանի դիմաց քո ակտիվներով, ես այստեղ որևիցե ոչ տրամաբանական լուծում չեմ գտնում, եթե մենք արտաքին պարտքը մաշացնում ենք: Հնարավո՞ր էր այն պահին գազի գինն ավելի էժան լիներ՝ հնարավոր չէր: Բոլոր ժամանակահատվածների համար Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը Հայաստանում: Ես վերջերս մի հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ երբ այս խոսակցություններն ակտիվ էին, կարելի էր հայտարարել աճուրդ կամ տենդեր, հայտարարել՝ ով է ուզում Հայաստանին գազ մատակարարել, մաքսիմալ բաց ու թափանցիկ անել: Եվ մենք վտանգ ունեինք, որ այն ռեգիոնալ գինը, որը կձևավորվեր մեր սահմանի վրա, կհուշեր Գազպրոմ ընկերությանը, որ զիջումը լիներ մինիմալ չափով: Չգիտեմ ինչքանով եք հավատում իմ խոսքին, որևէ անգամ չի եղել, որ Հայաստանին գազ մատակարարվի տարածաշրջանի գնից թանկ», ասաց նա:
Ուրիխանյանը պնդեց, որ այն ժամանակ Կարեն Կարապետյանը ռուսական Գազպրոմ ընկերության ղեկավար կազմում էր:
«Դուք իմ պատասխանը ուշադիր լսեք, ես Գազպրոմում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ երեք կազմակերպությունում: Դրանցից ոչ մեկը Հայաստանի գազի ընկերության հետ որևէ հարաբերություն չուներ: Այդ պատճառով ես այդ գործարքի հետ կապ չեմ ունեցել: Երկրորդ, գործարքը համարում եմ տրամաբանական», ասաց Կարեն Կարապետյանը:

«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ
Ամենադիտված