Հայերեն


Բացի Լոռու և Կոտայքի մարզերից, ու Երևան քաղաքից՝ մնացած տարածքները, քո շնորհիվ՝ թշնամիների հետ լրիվ դարձել են սահմանամերձ

Blog

Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկո՛լ, քանի որ մտածում ես մինչև դատարանի առջև կանգնելդ, ևս մեկ ընտրության մասնակցել, ապա կարգախոսդ դիր «Հաղթելու ենք»-ը։

Մեկին էլ գտիր, թող ամենօրյա ռեժիմով պատմի, թե ինչպե՞ս ես «տակտիկական նահանջներով» քարոզարշավ անցկացնում Հայաստանի սահմանամերձ շրջաններում։

Գիտե՞ս չէ, որ հիմա բացի Լոռու և Կոտայքի մարզերից, ու Երևան քաղաքից՝ մնացած տարածքները, քո շնորհիվ՝ թշնամիների հետ լրիվ դարձել են սահմանամերձ։ Սա ի միջ այլոց, որովհետև քեզ համար դա էական չէ։ Դու նույնիսկ կարծում ես, որ սահմանամերձ լինելը «լավ բան է»։

Քո նախընտրական շտաբների վրա կգրես «Հաղթելու ենք», որպեսզի մարդիկ ոգևորված գան ու քեզնով հիանան։ Նայիր, չմոռանա՛ս պատմես, թե ինչպե՞ս ես կործանել «հպարտ քաղաքացու» Հայրենիքը։ Ուղիղ կնայես մարդկանց աչքերի մեջ, ու բեմից կպատմես, թե ո՞նց ես հրահրված պատերազմ բեմադրել, նահանջ հրամաններով ու ռազմա-քաղաքական քաոսով շուրջ 7000 երիտասարդ կյանքեր զոհել, պատերազմը՝ կածաններով ու անտառներով մինչև Շուշի ձգել, որպեսզի դավադրությունդ ծածկես հայ ժողովրդի «պարտության» քողի տակ։

Ես գիտեմ, որ դու «անկեղծ» ես, կյանքում երբեք սուտ չես խոսել, ինչպես կա, այդպես էլ ժողովրդին կպատմես։ Չմոռանաս ասել, որ Շուշին «ադրբեջանական» քաղաք էր։ Դա հատկապես կասես Սյունիքում, ու Տավուշում։ Հենց այդպես էլ կասես, տեսնենք ի՞նչ կասի ժողովուրդը։

Նիկոլ, հիշում ե՞ս, որ մի ժամանակ, քո թիմից ոմանք, որ հիմա բարձրաստիճան պաշտոնյաներ են, ասում էին. «հող հանձնողին՝ հողին ենք հանձնելու»։ Նրանց անունները հանկարծ նախընտրական ցուցակում չգրես, նրանք մեր ժողովրդի թշնամիներն են։

Նրանց փոխարեն կգրես օրինակ՝ նովրուզ բայրամովի, ազայ գուլիևի, վուգար մամեդովի, ալի ահմեդլիի, ռամիլ սաֆարովի անունները։ Կարող ես ձևի համար, քո նախընտրական ցուցակում մի քանի օսմանցու անուն էլ գրել։ Թող լինի էլի, ի՞նչ իմանաս։ Մեր ժողովուրդը անկանխատեսելի ժողովուրդ է, մեկ էլ տեսար՝ էլի քեզ ընտրեց ու Հայաստանը վիլայեթ դարձրեցիր։

Գերիների վերադարձի հարցերը նորից կգցես ընդդիմության վրա, միևնույն է քո ընտրողները, որպես կանոն միամիտ մարդիկ են։ Կասես, քանի որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ մասնակցում են ընտրություններին՝ դրա համար ադրբեջանը մեր գերիներին չի վերադարձնում։

Արցախից որ հարցե՞ր տան, բեմից կգոռաս «Արցախը մերը չէ և վերջ», մինչև գանք քո հանձնած տարածքների ու կարգավիճակի հարցը նորից փորձենք վերականգնել։ Նայի հա, հանկարծ չշշկռվե՛ս, ասես «Արցախը ադրբեջան է և վերջ», կամ չասես՝ «Տեղ գյուղից այն կողմ՝ ադրբեջան է»։ Հանդիպման եկած ժողովրդի մեջ թասիբով, նամուսով մարդիկ կլինեն, էդ խոսքերիդ վրա հանկարծ քարերով չխփեն։

Արտագաղթի մասով. քարոզարշավին կասես, որ մեր ժողովուրդը վերջապես ազատ քաղաքացիներ են և ուր ուզում գնում են։ Մի հատ էլ սիրուն ոտանավոր կգրես, իբր ամբողջ աշխարհը հայի օջախն է։ Մի խոսքով, էդպիսի ցինիկ բաները քո մոտ լավ է ստացվում։

Կորոնավիրուսի թեման լրիվ կգցես ժողովրդի վրա, բայց հանկարծ չպատմես, թե ինչքա՜ն փողեր է քո կառավարությունը աջ ու ձախ մսխել կորոնավիրուսի պատրվակով։

Մի խոսքով, «Հաղթելու ենք» կարգախոսի տակ, կապիտուլյանտի դուխով քարոզարշավ կանես, մինչև արժանապատիվ հայերը քեզ դատարան հրավիրեն։

Իսկ, որ իմանաս դատավորները ո՛նց են քեզ սպասում, ու որ իմանաս, թե պետական ապարատում ինչքա՜ն մարդ է մտքում քո դեմ ցուցմունքներ ձևակերպել, անկեղծ եմ ասում՝ կապշես։ Որովհետև դա է քո միակ փրկությունը։

Այլապես, արժանապատիվ հայերը վրիժառու տեսակ են, կյանքում չեն մոռանում ոչ մի վատ բան։ Իսկ վատ բաներ, ավելի ճիշտ՝ շատ վատ բաներ, դու էլ գիտես, որ արել ես ու շարունակում ես անել։

Հ.Գ.

Մի բարի խորհուրդ տամ քեզ։ Այս ամենից խուսափելու համար, հանուն Հայաստանի, հանուն համազգային միասնականության՝ հրաժարական տուր, ու քո դեմքով դուրս չգաս քարոզարշավի։ Քո փոխարեն ուրիշ մեկին ուղարկիր, թող փորձեն ձայներ հավաքել»։

 

 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված