Հայերեն


Ո՞վ է ստում` Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը. զինվորականները զարմացած են

Քաղաքականություն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս հարցազրույցներից մեկում կասկածի տակ է դրել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի աղմկահարույց հայտարարություններից մեկը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը զարմացրել է զինվորականներին և ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Արմեն Գրիգորյանն օրերս «Սիվիլնեթ» արևտամետ ռեսուրսին տված հարցազրույցում փաստացի հերքել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խոսքերը։

Վերջինս 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասել էր, որ պատերազմի չորրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Սակայն ԱԽ քարտուղարը հիմա հակառակն է պնդում։ Նրա խոսքով՝ Գասպարյանը չորրորդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Ըստ Գրիգորյանի՝ գլխավոր շտաբի ղեկավարն այդ նիստում ներկայացրել է ռազմական իրավիճակը, խոսել հակառակորդի կողմից թուրքական F-16 կործանիչների օգտագործման, Ջրականում (Ջաբրայիլ) Հայաստանի աննշան հաջողությունների մասին։

«Այդ նիստի ընթացքում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Այդ մասին առաջին անգամ խոսվել է հոկտեմբերի 19-ին անվտանգության խորհրդի նիստում։ Ասվել է, որ հայկական կողմն ունի ևս 2-3 օր, սակայն դրանից հետո պատերազմը շարունակվեց ևս 20 օր»,-հավելել է Գրիգորյանը։

Մենք մեկնաբանության համար դիմեցինք ԳՇ նախկին ղեկավարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը Գրիգորյանի հայտարարությունները կեղծ անվանեց մի շարք պատճառներով։

«Գեներալ Գասպարյանի ուղերձը հրապարակվել էր դեռևս նոյեմբերի 17-ին: Եվ, ճիշտն ասած, անհասկանալի է, թե ինչու Արմեն Գրիգորյանը, որը լռում էր ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հետագա ողջ ընթացքում, որոշեց հենց հիմա խոսել։ Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ նա այն ժամանակ չհերքեց գլխավոր շտաբի պետի խոսքերը»,- ասաց Պողոսյանը։

Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին, որում նախարարն ասում է` ԳՇ–ի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր իր հետ։

Իսկ ԱԽ նիստին ներկա են եղել ոչ միայն Գասպարյանը, Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը, այլև նախագահ Արմեն Սարգսյանը, այն ժամանակվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նույն Տոնոյանը: Եվ այդ բոլոր անձինք ցանկության դեպքում կարող են լույս սփռել այդ նիստի հանգամանքների վրա։

«Ենթադրում եմ, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Գրիգորյանի հայտարարությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում։ Հաշվի առնելով ԳՇ-ի և դատական քաշքշուկների շուրջ ընթացող գործընթացները (Գասպարյանը դիմել է վարչական դատարան. խմբ.), փորձ է արվում սևացնել Գասպարյանին, որը հիմա մեծ հեղինակություն է վայելում բանակում և հասարակության մեջ։ Ես այլ ենթատեքստ չեմ տեսնում»,-ասաց Պողոսյանը։

Հեռակա բանավեճը մեր խնդրանքով մեկնաբանեց նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։ Վերջինս ԱԽ–ի այդ նիստին ներկա չի եղել, քանի որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները սկսել է կատարել մի փոքր ավելի ուշ, իսկ այդ ժամանակ ԱԱԾ-ն ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը։

«Ես այդ նիստին չեմ մասնակցել։ Բայց որպես պատերազմի ժամանակ ուժային կառույց գլխավորած մարդ կարող եմ միայն ասել, որ ես կասկածի տակ չէի դնի գեներալ Գասպարյանի խոսքերը»,-հայտարարեց Համբարձումյանը։

Ամեն դեպքում ԱԽ–ի պես լուրջ կառույցի ցանկացած նիստ ձայնագրվում է։ Հասկանալի պատճառներով մենք այդ հանդիպման սղագրության հասանելիություն չունենք, բայց ճշմարտությունը բացահայտելու ցանկության դեպքում դժվար թե դա բարդ խնդիր լինի։

Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանի շուրջ խնդիրներ ծագեցին, երբ փետրվարի 25-ին ԳՇ–ն պահանջեց կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց գեներալին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։ Նախագահը երկու անգամ չստորագրեց այդ փաստաթուղթը և մարտի 10-ին դիմեց ՍԴ, որպեսզի ստուգեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթներից մեկի համապատասխանությունը սահմանադրությանը, որի հիման վրա Գասպարյանն ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Սակայն գործող օրենսդրության հիման վրա վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ մարտի 9-ին։ Իսկ ՍԴ-ում նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս։



«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված