Հայերեն


Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի՞ է պատրաստվում

Քաղաքականություն

Հունական Greek City Times պարբերականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Փոլ Անտոնոպոլուսն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմին։

Ստորև ներկայացնում են հեղինակի հոդվածը։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումից և պատերազմի սկսվելուց երկու օր առաջ Greek City Times-ը պարզել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում է Ադրբեջան:

Greek City Times-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր լուրը, սակայն այժմ անհերքելի ապացույցներ կան, ներառյալ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ և ցուցմունքներ:

Այժմ թվում է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, այս անգամ ՝ ուղղակի ներխուժում  Հայաստանի տարածք։

Հակառակ նրան, որ Ադրբեջանը սիրիացի վարձկանների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայկական կողմից հետ է վերցրել նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը շրջապատող յոթ շրջաններ, կարծես թե շուտով նոր հակամարտություն է սկսվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանի անպատրաստության և/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջևան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասել է, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը տան Ադրբեջանին, ապա կկորցնեն Ադրբեջանը Նախիջևանից բաժանող Սյունիքի մարզը:

Նա ասել է․ «Եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը»: Նա հավատում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի հայերին հեռացնել  Ղարաբաղից, ապա նրանք առաջ կգնան դեպի Սյունիք և Հայաստանի այլ շրջաններ: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքի մարզը, ապա դա ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կկապեր, այլև հնարավորություն կտար Թուրքիային՝ ուղղակի ելք ունենալ դեպի նավթով և գազով հարուստ Կասպից ծով և հետագայում Կենտրոնական Ասիա:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները վերագրավելու իր դիրքորոշումը պաշտպանում է` հիմնվելով ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ իր երկիրը միմիայն շահագրգռված է վերադարձնել այն, ինչն անվանում են գրավյալ տարածք:

Այնուամենայնիվ, թուրք և ադրբեջանցի ազգայնականները կոչ են արել շրջափակել Սյունիքի մարզը՝ վերջ տալու Ադրբեջանից Նախիջևանի անջատմանը: Հայտնի շատ հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը ավելի փոքր մակերեսով հայկական պետություն ստեղծելն է, որի հիմքում այսօրվա հյուսիսային Հայաստանը կլինի:

Կարծես Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ Հայաստանից Սյունիքը գրավելու համար։

Անցյալ շաբաթ կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ալիևն ասել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և մայրցամաքային Ադրբեջանն իր անբաժանելի մասի՝  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի հետ կկապի»:

Անտեսելով Ալիևի անհիմն պնդումն առ այն, որ Սյունիքը պատմական Ադրբեջանի տարածք է, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պնդում է, որ «այդպիսի սադրիչ հայտարարությամբ, Զանգեզուրը «պատմական ադրբեջանական տարածք» անվանելով և հղում անելով երևակայական միջանցքին, Ադրբեջանի նախագահը կանխամտածված խափանում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածում միջանցքի ստեղծման մասին չի նշվում»:

Երեքշաբթի Ադրբեջանի նախագահն ասել է․ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք նրանց պարտադրենք»: Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու նպատակով, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք կառուցելու համար ուժ կիրառել: Ալիևի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ Ղարաբաղում հատուկ գործողություն են իրականացնելու․ «Մենք չենք կարող ձեզ ասել, թե հստակ որ տարածքում տեղի կունենան գործաողությունները, սակայն երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն Ադրբեջանը նոր ռազմական գործողության է պատրաստվում Սյունիքի մարզի ուղղությամբ։ Ենթադրությունը հիմնված է նրա վրա, որ թուրքական Boeing 737AEW & C նախազգուշացնող և վերահսկող ինքնաթիռը պտույտներ է կատարել Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկագրով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ադրբեջանը կանչում է պահեստազորը, այն ժամանակ, երբ թուրք և ադրբեջանցի զինվորականները Հայաստանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Ադրբեջանի կողմից նոր պատերազմի պատրաստվելու մասին ենթադրությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հայտնի է դառնում, որ Ուկրաինան, կարծես, գարնանը Դոնբասում զինված խմբավորումների դեմ հարձակման է պատրաստվում: Հնարավոր է, որ Թուրքիայի մտերիմ դաշնակիցներ Ադրբեջանը և Ուկրաինան կարող են համաժամանակյա գործողություններ սկսել՝ Դոնբասի աշխարհազորայինների և Հայաստանի դեմ`Ռուսաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Թուրքիան շեշտում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից շրջափակված ուկրաինական տարածք է, և որ դրա թաթարական փոքրամասնությունը ենթադրաբար ճնշված է: Բացի այդ, Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տրամադրում ուկրաինական ռազմական ոլորտին և նաև ասում, որ չի հապաղի Հայաստանի դեմ գործել, եթե այն չենթարկվի Թուրքիայի պահանջներին:

Հակառակ Փաշինյանի՝ Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արևմուտք տանելու փորձերին, Մոսկվան այժմ օգնում է հայկական ռազմական ոլորտի բարեփոխումներին և վերազինմանը: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ թե միայն ծրագրված են, այլ արդեն իրականացվում են, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այս գործընթացում»: Նրա խոսքով , հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, հակաօդային պաշտպանության ու անօդաչու թռչող սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը:

Ի պատասխան Ալիևն ասել է, որ Ռուսաստանը չպետք է նոր զենքեր տրամադրի Հայաստանին կամ օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը։

Ավելի հատկանշական է այն, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետություն է: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի ոչ անդամ պետության կողմից, ապա Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը պարտավոր են օգնություն ցուցաբերել:

Քիչ հավանական է, որ Ադրբեջանը, թեկուզ և Թուրքիայի աջակցությամբ, ցանկանա Ռուսաստանին ռազմական բախման դրդել։ Հարց է առաջանում՝ արդյոք Մոսկվան կկարողանա՞ կարգավորել Կովկասում և Դոնբասում միաժամանակ ի հայտ եկած հակամարտությունները, եթե Ադրբեջանը և Ուկրաինան միաժամանակ գարնանային գրոհներ սկսեն: Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին և Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար, օրինակ՝ Հայաստանին ստիպել տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի և Նախիջեւանի միջեւ»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված