Հայերեն


«Կյանքում չեմ մոռանա որդուս թախծոտ աչքերը, ինձ թվում է՝ դեռ ինքը պետք է գա․․․»․ Դավիթ Թևանյանը զոհվեց Ջաբրայիլում

Հասարակություն

Արցախում նահատակված 31-ամյա Դավիթ Սամվելի Թևանյանը մեկն է այն հայորդիներից, որ կյանքը տվեցին հանուն հայրենիքի։

Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, Դավիթը նախ ծառայության էր անցել Կուբաթլուի N զորամասում, ապա տեղափոխվել Կապանի զորամաս։ 2020 թվականի հունվարին կրկին վերադարձել էր Կուբաթլու, զորամասի շտաբի պետն էր, կոչումով՝ մայոր։

Դավիթը 2014 թվականին էր ամուսնացել, ունի 2 զավակ։ Զոհված սպայի այրին՝ Համեստ Պողոսյանը, 168.am-ի հետ զրույցում հիշեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի մղձավանջը, երբ վաղ առավոտյան՝ կրակոցների և պայթյունների ձայների տակ, երեխաների հետ լքեցին Կուբաթլուն.

«Երբ պատերազմը սկսվեց, մենք ընտանիքով այնտեղ էինք, բայց Դավիթը տանը չէր՝ ծառայության էր։ Առավոտյան մեզ ասացին, որ պետք է  գնանք ապաստարաններ, հետո ասացին՝ պետք չէ գնալ ապաստարաններ, այլ պետք է դուրս գանք, երեխաներին պետք է հանենք այստեղից։ Դուրս եկանք, մեզ ճանապարհեցին, բայց ես Դավիթին էլ չէի տեսել, զանգով խոսեցինք, իմացավ, որ տեղ ենք հասել, ասաց՝ մեր մոտ ամեն ինչ լավ է, նորմալ է․․․»։

 

Պատերազմի ընթացքում զորամասի հրամանատարը զոհվում է, իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստանում, սակայն հրաժարվում է իր զինվորներին մենակ թողնել և գնալ հոսպիտալ․

«Չի թողել կռվի դաշտում իր զինվորներին, մինչև վերջ պայքարել է նրանց համար, ասել է՝ այս երեխեքի ծնողներին ո՞նց պատասխան տամ, ես պետք է իրենց կողքին լինեմ, չեմ կարող գնալ պառկել հոսպիտալում, ինչքան էլ որ վիրավոր եմ․․․ Չի կարողացել լավ քայլել, ոտքերից այրվածքներ է ունեցել, ինչքան խնդրել, աղաչել են՝ արի գնա հոսպիտալ, չի գնացել, մինչև վերջին րոպեն իր զինվորների հետ է եղել, պայքարել է նրանց համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթի մայրը՝ Նարինե Քոչարյանը։

Զոհված սպայի մայրը ցավով ասաց, որ նույն զուգադիպությամբ 31 տարեկանում կյանքից հեռացել էր նաև Դավիթի հայրը․

«Ինքը փոքրուց առանց հայր է մեծացել, 8 տարեկան էր, երբ նրա հայրը մահացել էր, ու նույն ճակատագիրն էլ ինքն ունեցավ, ինքն էլ 31 տարեկանում մահացավ՝ իր 2 փոքր բալիկներին թողնելով»։

Դավիթը շատ խիստ և կարգապահ զինվորական էր, միևնույն ժամանակ՝ չափից դուրս հոգատար իր զինվորների նկատմամբ․

«Գնում էր խանութ, իր գումարով ինչ որ պետք է՝ առնում էր, տալիս էր իր զինվորներին, ասում էր՝ ես անցել եմ այդ ուղին, միշտ օգնում էր իր զինվորներին շատ էր սիրում․․․»,- պատմեց զոհված սպայի մայրը։

Պատերազմի օրերին Դավիթն ընտանիքի անդամների հետ խոսելիս վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն բան նորմալ է, սակայն զոհվելուց 2 օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, մորը խնդրել է տեսազանգով կապ հաստատել իր հետ, երևի սիրտը մի բան զգացել էր, ասում էր մայրը․

«Երբ տեսազանգով խոսեցի իր հետ, այնքան տխուր էին աչքերը։ Ասացի՝ Դավիթ, տղա ջան, ի՞նչ կա, մի լավ բան կլինի՞, գլխով այսպես արեց (ոչ)։ Դա երբեք կյանքում չեմ մոռանա, իր այդ թախծոտ աչքերը, իր դեմքը․․․ Խելագարվել կարելի էր, մինչև հիմա էլ չենք հավատում, որ ինքը չկա, միշտ գիտենք, որ ինքը մեզ հետ է…»։

Պատերազմի օրերին Դավիթը զորքի հետ մի քանի անգամ շրջափակման մեջ է հայտնվել, սակայն կարողացել է զինվորներին անվնաս դուրս բերել շրջափակումից, իսկ արդեն հոկտեմբերի 8-ին Ջաբրայիլում հերոսաբար զոհվել է։

Դավիթ Թևանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության շքանշանով։

Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված