Հայերեն


Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ Զաքարյան

Blog

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից.

Շուտով կլրանա Նիկոլի կողմից իշխանությունը զավթելու երեք տարին: Մանրամասն վերլուծելով մինչ 2018թ-ի իշխանափոխության և դրանից հետո՝ առ այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ կարող ենք գալ հետևայալ եզրահանգումների:

2016թ. ապրիլին, Հայաստանի դեմ չհաջողված պատերազմից հետո, հայկական ինքնիշխան պետականության և Արցախի անկախացման դեմ գործող թշնամական կառույցները փոխեցին իրենց մարտավարությունը, և գործի դրեցին Հայաստանը ներսից քանդելու ծրագրերը:

Ամբողջությամբ ակտիվացվեցին Նախագահ Սերժ Սարգսյանի, ազգային բանակի, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀԱՊԿ համակարգի, հայոց ազգային եկեղեցու, Հայաստան պետության հիմնական կառույցների և Արցախի իշխանությունների դեմ տոտալ կեղծ հակաքարոզչությունը: Այդ նպատակով օգտագործվեցին դրմաշնորհներով գործող բոլոր տիպի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, կրոնական աղանդավորական հոանքները,  որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական շրջանակները, հայկական սփյուռքի հատվածները և իհարկե ՀՀ-ում գրանցված մի շարք քաղաքական կուսակցությունները: Չեմ բացառում, որ այդ գործում ներառված լինեին նաև նախորդ իշխանությանը մաս կազմած որոշ շրջանակներ:

Իշխանափոխությանն անհրաժեշտ էր առաջնորդ և բնականաբար այն պետք է համապատասխաներ իշխանափոխության նպատակներին: Այսինքն՝ լիներ հակառուս, հակաՀԱՊԿ, հակաԵԱՏՄ, հակաԱրցախյան, ապազգային, անսկզբունք, անգաղափար (“իզմերը” մերժող), լավ հռետոր և բարոյական նկարագիր չունեցող: Ունեին մի քանի տարբերակներ, բայց ընտրեցին Նիկոլին:

Նախապես վերապատրաստած կազմով, բազմազան տեխնոլոգիական հնարքներով, տեղեկատվական մանիպուլյացիաներով, ֆեյսբուքյան ռեսուրսներով ստարսի սպասող իշխանափոխությունը սկսեց եփվել 2018թ. փետրվարից, որը ծավալվելով՝ իր հանգուցալուծմանը հասավ մայիսին: Սակայն, քանի որ նախկին իշխանությունները, խորհրդարանի վրա դեռևս վերահսկողություն ունեին՝ իշխանության լիարժեք զավթման վերջնական փուլն ավարտվեց 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով:

Պարզ է, որ Նիկոլին, այսինք իշխանափոխության նշանակված լիդերին, կազմակերպիչները՝ սիրուն աչքերի համար չէին բերել իշխանության: Նպատակը Արցախի հարցը փակելն ու Հայաստանն ամողջությամբ վերահսկողության տակ վերցնելն էր: Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի այսպես կոչված հեղափոխությունը լիովին պառակտեր փոխադարձ հարգանքով ապրող ավանդապաշտ հայ հասարակությանը: Սկիզբ առած նախկին-ներկա հակադրումները և դրան ուղեկցող ինտենսիվ կեղծ հակաքարոզչությունը 2019-20թթ քայքայման տարավ նաև բանակը, ընտանիքը, բարեկամությունը, ընկերական կապերը: Ամբողջությամբ ապականվեց հայոց լեզուն, հրապարակային հայհոյանքը դարձավ փոքրից մինչև մեծ՝ բոլորին հասանելի և ընթեռնելի: Հասարակությունն ամիս առ ամիս բարոյալքվում էր՝ առանց գիտակցելու դրա ողբերգական հետևանքները: Մտավորականությունը հենց սկզբից դուրս մղվեց այս խաղից և մեկուսացվեց: Իսկ ֆեյսբուքի միջոցով՝ անհայտ էջերով հրապարակ նետվեցին կեղծ մտավորականներ և կարծիքի լիդերներ, որոնց միջոցով գեներացվում էին ցանկացած հիմար տեսակետ, նույնիսկ ամենաանհավանական կեղծ լուրերը ուտացրեցին հասարակական լայն զանգվածներին:

Ներքին թշամանքի սերմանման միջոցով ուղեկցվող իշխանափոխության ծիլերը շատ արագ տարածվեցին նաև Արցախում, որտեղ 2018-19թթ. հնարավոր եղավ ամբողջությամբ խառնել իր անվտանգության գինը իմացող արցախահայության հատվածին: Խիստ զգուշորեն տարածվում էր նաև արցախցի-հայաստանի կեղծ հակադրությունը:

Զուգահեռաբար, չերևացող քաղաքական հարթակներում քանդվում էին ԵԱՀԿ ձևաչափում արցախյան հիմնահարցի լուծման տրամաբանական կառուցվածքը, հայ-ռուսական ամուր հարաբերությունները, հայ-վրացական և հայ-իրանական բարեկամական կապերը, ՀՀ-ԵՄ գործընկերությունը և այլն: Հայաստանը վերածվում էր միջազգային բալաստի, իսկ Արցախյան հարցը՝ խաղաղ կարգավորումից վերածվեց աշխարհի համար ավելորդ գլխացավանքի, որից պետք էր ազատվել ցանկացած եղանակով:

Դատա-իրավական համակարգը ևս պետք էր կազմալուծել, որպեսզի հնարավոր չլիներ իրավական մեխանիզմներով կասեցնել պետականության քայքայման գործընթացը: Այդ նպատակով, դատական իշխանությանը և հատկապես սահմանադրական դատարանին սկսեցին մեղադրվել իբրև թե նախկին իշխանություններին ծառայելու մեջ:

2020թ. տավուշյան բախումներից հետո՝ ամեն բան պատրաստ էր Արցախում պատերազմ հրահրելու և հայկական կողմի պարտությունը ապահովելու համար: Պատերազմի ողջ ընթացքի և ընդհուպ Շուշին հանձնելու նախնական ռազմա-քաղաքական վերլուծությունները ակնարկում են պատերազմի միտումնավոր ձախողման մասին:

2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստի բոլոր կետերը կատարվել են բացի մեկից՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, Սյունիքի տարածքով նախատեսվող միջանցքից: Մարտ ամսին, ամենայն հավանականությամբ պետք է ավարտվի նաև այս գործընթացը և ենթադրվում է, որ պետք է լինի բարձր մակարդակի հերթական հանդիպումը: Ադրբեջանը Նիկոլից արդեն լիուլի ստացել է իր բաժինը, և հիմա մնացել է Թուրքիան: Թուրքիային շատ է անհրաժեշտ Սյունիքով անցնող տարանցիկ միջանցքը, այդ պատճառով էր Անկարան խիստ մտահոգվում Նիկոլի իշխանության հնարավոր կորստով: 2020թ. մարտի 1-ի նիկոլականների հանրահավաքը ոչ թե ուղղված էր հայ ժողովրդին կամ ընդդիմությանը, այլ առաջին հերթին Թուրքիային: Դրանով Նիկոլը ցանկացել է Թուրքիային համազել, որ ինքը դեռևս ռեսուրս ունի իշխանության մնալու համար և անհանգստանալու կարիք չկա:

Սյունիքի միջանցքը տալուց հետո, Նիկոլն ամբողջությամբ արդարացրած կլինի 2018թ. ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության բոլոր ծրագրերը: Իսկ թե դրանից հետո ինչպիսի՞ն կլինի Հայաստանի և Արցախի ապագան, ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ իշխանափոխության հեղինակներին այլևս հետաքրքիր չէ:

Ցավն այն է, որ այս մասին խոսել ենք անընդհատ, մաս առ մաս, դրվագ առ դրվագ: Սակայն նիկոլապաշտ հասարակությունը մեզ չէր լսում, որովհետև մենք նախկին ենք: Այ հիմա, երբ իրական վտանգ կա, որ ամբողջ Հայաստանը կդառնա նախկին, այսինքն Հայաստան պետության և հայկական բանակի մասին կխոսեն անցյալ ժամանակով, գոնե հիմա պետք է փրկել եղածը և իշխանությունից դուրս շպրտել կեղծ հեղափոխականներին»:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված