Հայերեն


Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը

Հասարակություն

Հայկական գրանցմամբ եւ համարանիշով «Բոինգ-737» ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին, զրուցել ենք նաեւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ․

— Պարոն Ճաղարյան, կխնդրեի ասել, թե ե՞րբ եք տեղեկացել օդանավի հետ կապված խնդրի մասին, եւ, եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք իմացել։

— Խնդրի մասին իմացել եմ կիրակի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող գործընկերներիցս մեկից։ Քանի որ ես Էմիրաթներում եմ աշխատել, ավիացիոն շուկայում բազմաթիվ գործընկերներ ունեմ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ Էմիրաթներում լուրեր են տարածվել, թե հայկական օդանավ են առեւանգել, հարցրեց՝ ես ի՞նչ գիտեմ այդ մասին։ Հարցրի՝ ե՞րբ են առեւանգել, ասաց՝ այսօր (հեղ․՝ կիրակի)։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության տեխնիկական թռիչքի մասին է, որը Տալլինից պիտի գար Երեւան եւ հայտնվել է Թեհրանի օդանավակայանում։ Մինչեւ երկուշաբթի ես ձայն չէի հանում, սպասում էի․ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մի ռեակցիա պիտի տայի՞ն, չէ։ Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է: Կան հատուկ կարգավորումներ, որ եթե օդանավը նախանշված օդանավակայան չի հասնում, պլանավորված ժամանակից 30 րոպե հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Չեն կատարվել ո՛չ որոնողափրկարարական աշխատանքներ, ո՛չ էլ հայտարարություն է տարածվել օդանավի առեւանգման մասին։ Այսինքն՝ այստեղ (ՔԱԿ-ում) այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ չի եղել։

— Երբ հայտարարեցիք ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին, դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով «Բոինգ-737» օդանավի առեւանգման մասին: Այդ գրության մասին կոմիտեի՞ց էիք տեղեկացել։

— Այդ մասին Էմիրաթների իմ գործընկերներից էի իմացել ու գիտեմ, որ իրենք այդ առնչությամբ գրություն են ուղարկել կոմիտե։

— Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ՀՀ քաղավիացիայում իսկապես խնդրի մասին տեղյակ չեն եղել, թե՞ դա անհնար է, պարզապես հարկ են համարել լռել։

— Այ հենց սա է հարցը՝ օդանավը առեւանգվե՞լ է, թե՞ գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով։ Լավ, եթե գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով, ինչո՞ւ ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ չեն եղել։ Եթե ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ իրենք առաջինը չեն զանգել միջազգային ավիացիոն ստրուկտուրաներին։ Ինչո՞ւ են հիմա անմեղսունակ հայտարարություններ անում, թե համապատասխան իրավասու մարմիններից այդպիսի տեղեկություն չեն ստացել։ Թող հիմա ասեն, թե ովքե՞ր են այդ իրավասու մարմինները։ Իրավասու մարմինները հենց իրենք են՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները։ Հենց իրենք պիտի մեզ հայտնեին, հայտարարեին առեւանգման մասին կամ ժխտեին այդ փաստը։

— Իսկ տեղյա՞կ եք դեպի Տալլին թռիչքի նպատակների մասին։

— Օդանավը կատարել է տեխնիկական թռիչք։ Իմ տեղեկություններով՝ օդանավը վարձակալվել է լիտվական ընկերության կողմից, բայց գտնվել է (Էստոնիա) Տալինում: Այստեղ իրավական որեւէ խախտում չկա, սա չէ խնդիրը։

— Կոմիտեի երեկվա հայտարարության մեջ կարծես հատուկ շեշտվում էր, որ ինքնաթիռի օդաչուները օտարեկրացիներ են։ Այդ փաստը որեւէ կասկածի առիթ կարո՞ղ է տալ։

— Ես ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչի համար էին ընդհանրապես դա նշել։ Իրենք կարող էին նույնիսկ այդ օդաչուների կոշիկների չափը նշել, որը ոչինչ չէր տալու տվյալ իրավիճակում կամ կատարված գործողության շրջանակներում։ Եթե նրանք չընդգծեին, որ օդաչուները հայեր չեն եղել, շատերի մոտ հարց չէր առաջանա՝ բա էդ արտասահմանցուն ինչի՞ էին վարձել օդանավը բերելու համար։ ՀՀ-ում եւս համապատասխան օդաչուներ կան։ Ինչո՞ւ ՀՀ-ից չենք ուղարկել այդ օդանավը բերելու, գուցե հենց այն պատճառով, որ իրենք այդ բանը չէի՞ն անի։ Եվ մի բան էլ՝ ի՞նչ պայմաններով են օտարեկրացի օդաչուները իրավունք ստացել հայկական գրանցմամբ օդանավ վարելու։ Ես բազմիցս ասել եմ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտը մեր ամենաձախողված ոլորտներից մեկն է, նրա մասին գրված միջազգային փաստաթղթերն ամեն ինչ ասում են։ Կա՛մ օդանավը նախօրոք նշված երթուղուց շեղվել է, կա՛մ չի շեղվել։ Եթե նախապես նշված երթուղուց չի շեղվել, նշանակում է՝ օդաչուները այստեղ կապ չունեն, ավիաընկերությունն է տվել այդ երթուղին, ասել է՝ Տալլինից քշի Թեհրան։ Իսկ եթե նախօրոք նշված երթուղուց շեղում են կատարել ինքնակամ, այս դեպքում թռիչքն ընկնում է առեւանգման տակ, որտեղ պատասխանատու են օդաչուները։ Այս երկու պարզ հարցերի պատասխանները կարող են տալ Հայաստանի քաղաքացիական ավիացիոն կոմիտեն ու Fly Armenia ավիաընկերությունը․ նրանք լռում են։

— Որպես ոլորտի մասնագետ՝ խնդրում եմ նշեք, թե մեր օրերում օդանավ առեւանգելն արդյո՞ք այդքան հեշտ է, եւ իրականում ի՞նչ կարող է եղած լինել։

— Ընդհանրապես նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում։ Բացի դա՝ Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը, իմ բերած արգումենտները։ Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի վերջին ես նրան տեղեկացրել եմ այս ավիաընկերությունը ղեկավարող անձի, ամբողջ աշխարհում նրա գործունեության մասին, թե քանի երկրի կողմից է հետախուզվում, ինչ կասկածելի կապերի մեջ է գտնվում։ Ընկերությունը նաեւ կասկածելի պայմաններում գրանցվեց, դա այն ժամանակ էր, երբ տեղական ընկերությունները խնդիրներ ունեին թռիչքների հետ կապված (հիմա էլ ունեն): Բազմաթիվ ռիսկեր կան, ընդհուպ մինչեւ այն, որ ընկերություն բացողը կարող է նաեւ բանկից գումար վերցնել օդանավը մնա բանկի վզին։

Հ.Գ. «Հայկական ժամանակը» օդանավի վերաբերյալ շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով հարցեր էր ուղղել Fly Armenia ավիաընկերությանը։ Fly Armenia-ից տեղեկացրին, որ տեղի ունեցածի առնչությամբ այժմ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Քննությանը չխոչընդոտելու պատճառաբանությամբ տրամադրել են միայն հետեւյալ տեղեկատվությունը․

«Fly Armenia ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում՝ EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը»։

Ընկերությունից նաեւ տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Սակայն, թե որտեղ, չի նշվում։

Հավելյալ տեղեկացնում են, որ այս պահին ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

«Հայկական ժամանակը» հարցեր էր ուղղել նաեւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, սակայն դրանց պատասխանելու համար կոմիտեից պաշտոնական հարցում են պահանջել։

 
 
 
 
Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված