Հայերեն


Ում են քաղաքացիները համարում պատերազմում պարտության մեղավոր. հարցման արդյունքներ

Հասարակություն

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները հայտնել են, թե ում են համարում Արցախյան երկրորդ պատերազմում պարտության մեղավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցման մասնակիցներին առաջարկվել է նշել առավելագույնը 2 տարբերակ: «Նախկին իշխանությունները» տարբերակն է նշել 32 տոկոսը, «Նիկոլ Փաշինյանը» և «Ներկայիս կառավարությունը» նշել է 28.8 տոկոսը,  «Թուրքիան և նրա ռազմական աջակցությունն Ադրբեջանին» տարբերակն է նշել  16.1 տոկոսը, «Հայաստանը և Արցախը չեն պարտվել» նշել է 10.2 տոկոսը, «ՀՀ զինված ուժերի և Ղարաբաղի պաշտպանության բանակի առանձին սպաները»՝ 4.4 տոկոս, այլ պատասխաններ եղել են մոտ 19.2 տոկոս: Այս հարցին դժվարացել է պատասխանել 7.7 տոկոսը»,-ասաց Նավասարդյանը:

Քաղաքացիներին նաև հարցրել են, թե արդյոք լսել կամ դիտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  վերջին ծավալուն հարցազրույցները, որոնցում նրանք մեկնաբանել են քաղաքական զարգացումները և Արցախյան պատերազմի արդյունքները: Նավասարդյանը նշեց. «Մեր նախատեսածից մի փոքր շեղում եղավ, մենք կարծում էինք, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը երկուշաբթի օրը լինելու և ավարտվելու է, սակայն երկու մասով տեղադրվեց: Այդ առումով մի փոքր շեղում կարող է լինել ցուցանիշի մասով: Բայց ներկայացնում ենք այն, ինչ ստացել ենք»:

Այսպիսով՝ հարցվածների  26 տոկոսն է նշել, որ դիտել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, իսկ Ռոբերտ Քոչարյանինը դիտել է 35.1 տոկոսը: Նաև հարց է տրվել, թե ինչպես են գնահատում այդ հարցազրույցները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ապա դիտածների 15.9 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական է վերաբերում 22.6 տոկոսը: «Ավելի շուտ բացասական» տարբերակը նշել է 15.4 տոկոսը, իսկ 40 տոկոսը նշել է, որ լիովին բացասական է վերաբերվում: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առնչությամբ՝ դիտածների 24.2 տոկոսը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, 22.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, «ավելի շուտ բացասական» տարբերակը նշել է 11 տոկոսը և 36.3 տոկոսը նշել է՝ «ընդհանրապես բացասական»:

Փետրվարի 20-ին ժամը 15:00-ին ընդդիմությունը հայտարարել է մեծ հանրահավաք: Ընդհանուր հարցված քաղաքացիների 9.4 տոկոսն է նշել, որ մասնակցելու է:

Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը
Ամենադիտված