Հայերեն


Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար

Հասարակություն

Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը:

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի, պատերազմի ընթացքում ապաստարանների խնդրի մասին նախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն նախարար, վերջին օրերին ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցվեցին: Սեյսմոլոգիական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորում այս իրավիճակը:

- Սեյսմիկ ռեժիմի հերթական ակտիվացումն է։ Շատ հաճախ նման ուժի երկրաշարժերին հետեւում են հետցնցումներ: Այսօր, կարելի է ասել, որ երկու երկրաշարժից (Շորժայի եւ Երեւանի) հետո էլ գրանցվել է 100-ից ավելի հետցնցում, որոնք եղել են ավելի թույլ եւ վկայում են ցնցումների ուժի մարման մասին: Մեր մասնագետների կողմից պարբերաբար կատարվող վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը պահպանվում է:

- Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ իրավիճակում:

- Հարցի բուն հասցեատերը Քաղաքաշինության կոմիտեն է: Ինչ վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներին, ասեմ, որ մեր մասնագետներն այցելում են երկրաշարժի էպիկենտրոնային գոտի եւ կատարում շենքերի ու շինությունների նախնական օպերատիվ գնահատում:

 

- Վերջին տարիներին նման հաճախականությամբ երկրաշարժերի գրանցման դեպքեր եղե՞լ են:

- Տեղի ունեցած երկրաշարժերի քանակով Հայաստանի տարածքի ամենաակտիվ սեյսմիկ գոտին Ջավախքի ընդարձակման գոտին է, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ երկրաշարժեր, առավելապես՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ:

- Մասնագետները նշում են, որ, օրինակ, Երեւանում շենքերը նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ եւ բարձր է:

- Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ եւ բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել եւ կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են:

Սակայն ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին:

- Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված՝ երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեն:

- Խորհրդային Միության ժամանակ դպրոցներում դասավանդվում էր քաղաքացիական պաշտպանություն առարկան, որը տալիս էր անհրաժեշտ գիտելիքներ. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նոր թափ ստացան բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Մեր համոզմամբ՝ քաղպաշտպանության պարապմունքները դպրոցներում պետք է վերականգնել որպես առանձին առարկա: Ավելին՝ նման աշխատանքները պետք է ակտիվացնել՝ սկսած մանկապարտեզներից՝ երեխաներին սովորեցնելով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

- Պարո՛ն Փիլոյան, վերջին պատերազմը ցույց տվեց, որ ապաստարանների առումով պատրաստված չէինք: Քայլեր արվո՞ւմ են այդ խնդիրները լուծելու համար: Ըստ ձեզ՝ ի՞նչն էր խանգարում անցյալում այդ խնդիրը լուծելուն, պատերազմի մեջ գտնվող երկրում նման անհրաժեշտություն չէի՞ն տեսնում:

- Իհարկե, անկախ նրանից՝ մենք պատերազմի մեջ ենք գտնվում, թե այլ պայմաններում, ապաստարանների անհրաժեշտությունն առկա է: Տարահանումը չպետք է պայմանավորված լինի միայն պատերազմով: Սկսած տարերային աղետից՝ վերջացրած ցանկացած այլ արտակարգ իրավիճակով, մենք պետք է մեր բնակչությանը կարողանանք ժամանակին ազդարարել եւ նաեւ անհրաժեշտության դեպքում տարհանել: Ես հիմա պատսպարման մասին չեմ խոսում, որովհետեւ այն հիմնականում պատերազմի ժամանակ է անհրաժեշտ:

Դժվարանում եմ պատասխանել, թե ինչն էր խանգարում, որովհետեւ մի քանի գործառույթներ կան, որոնք պետք է ժամանակին կա՛մ կատարվեին, կա՛մ չկատարվեին: Օրինակ՝ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը, չգիտեմ ինչ կարգով, ժամանակին թույլատրվել է բնակչությանը կա՛մ սեփականաշնորհել, կա՛մ առանց փաստաթղթերի տիրապետել դրանց: Ամբողջ պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան մոտ 1 ամսվա ընթացքում ամենօրյա ռեժիմով տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն ենք ստացել մեր պատսպարանների պատրաստվածության վիճակի վերաբերյալ: Այդ առումով աշխատանքներ կատարվել են եւ հիմա էլ շարունակվում են կատարվել: Վիճակը առավել մտահոգիչ է Երեւանում, քանի որ Երեւանը նաեւ խիտ բնակեցված տարածք է:

Պաշտոնավարման հենց առաջին օրվանից իմ ուշադրության կենտրոնում է այս հարցը, եւ, իմ ցուցումների համաձայն, մեր մարզային կառույցների կողմից արդեն պատրաստվել են ուսումնավարժական պարապմունքների անցկացման պլաններ մարզպետարանների, քաղաքապետարանների կողմից, եւ ամեն օր իրականացվում են ազդարարման, պատսպարման պարապմունքներ, ու դա լինելու է շարունակական:

- Պարո՛ն նախարար, կա՞ն խնդիրներ, որոնք դեռ զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակ նկատել եք ԱԻ համակարգում եւ հիմա զբաղվում եք դրանցով:

- Ամենաառաջին խնդիրներից մեկը նշեցի՝ բնակչության տարհանման եւ պատսպարման խնդիրն է, քանի որ դա նաեւ անվտանգության խնդիր է: Պատերազմի ժամանակ սահմանամերձ շրջանում գտնվող բնակչությանը ժամանակին տարհանելու եւ պատսպարելու հարցերը եթե չկարողանանք նորմալ կազմակերպել, ապա առաջնագծում կունենանք խնդիրներ:

Երկրորդ խնդիրը մեր փրկարար ծառայության աշխատակիցների ֆիզիկական, կրակային պատրաստության մակարդակի բարձրացումն է: Այս առումով ՊՆ-ի հետ համատեղ որոշ փոփոխություններ ենք արել, դասաժամեր ենք ավելացրել, որ մեր անձնակազմը նույնպես պատրաստ լինի, որպես զինվոր անհրաժեշտության դեպքում խնդիր իրականացնելու:

- Դուք ԱԻ նախարար դարձաք զինծառայությունից հետո, արժանացաք ՀՀ Ազգային հերոսի կոչման: Պարտավորեցնո՞ղ է քաղաքական պաշտոնում այդ կոչումը:

- Ես համոզված եմ, որ աշխարհում ամենաշատ խաղաղություն ցանկացողները զինվորականներն են, քանի որ իրենք են կարողանում ճշտորեն գնահատել պատերազմի վնասները, հետեւանքները, թե ինչ են կորցնում պատերազմի հետեւանքով: Կորցնողներից առաջինը հենց զինվորականներն են:

Նախարարի պաշտոնը, լինելով քաղաքական, ե՛ւ պարտավորեցնում է, ե՛ւ նաեւ պատասխանատու է, էլ չեմ ասում՝ ՀՀ Ազգային հերոսի կոչումը: Սակայն ես կարծում եմ, որ պատասխանատվությունը գալիս է մարդու էությունից: Անկախ նրանից, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում, եթե քո էությամբ դու պատասխանատու անձ չես, ո՛չ նախարարի կարգավիճակը, ո՛չ Ազգային հերոսի կոչումը քեզ չեն կարող օգնել:

Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը
Ամենադիտված