Հայերեն


Մեր զավակները պատվի ու լույսի զոհ են եղել, ձեր զավակները նողկանքի ու դժողքի զոհեր են լինելու. Կարին Տոնոյան

Blog

Գնացել են պայմանագրային, կամավոր ծառայության եւ որևէ պայմանագիր չկա, ողբալի կառավարություն....․ Կարին Տոնոյան

---------------------------------------------

Օրերս ներկայացրինք մեր զրույցը Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի հետ։ Հարցազրույցի առաջին հատվածը լայն արձագանք է գտել: Այժմ ներկայացնում ենք մեր զրույցի երկրորդ հատվածը:

Տիկին Տոնոյան, պատերազմում զոհված տղաների ծնողները, ընտանիքի անդամները, պատերազմում հրաշքով ողջ մնացածները բազմաթիվ վկայություններ են բերում, որոնք փաստում են, որ մեղմ ասած, գործ ենք ունեցել դավաճանության հետ: Դուք տեղյա՞կ եք Ձեր որդու զոհվելու հանգամանքներին: Եւ ի՞նչ էր պատմում Մենուան, երբ Ձեզ հետ հեռախոսազրույց էր ունենում պատերազմի առաջին օրերին:

-Իմ որդին կամավոր էր, եւ արդեն սկսել էր ռազմական գործ ուսուցանել ռազմաճակատի ընկերներին՝ իրենց կամավորական խմբի մյուս անդամներին: Որդիս ջոկատի հրամանատար է եղել։ Նա որոշ ժամանակ ծառայել է մեր հատուկ զորաջոկատներում, բայց հետո դուրս եկավ, քանի որ իրեն դուր չեկան էնտեղի բարքերը։ Մենուան 2016 թվականից հետո հասկացել էր, որ պետք է զինվորական դառնա, թեեւ բարձրագույն կրթություն ուներ, բայց երբ կամավոր մասնակցեց քառօրյա մարտերին Հորադիզում, վերադարձավ եւ ասաց՝ ես գտել եմ իմ մասնագիտությունը, ես պետք է զինվորական լինեմ, ես պետք է փոխեմ մեր բանակը, ես պետք է այն ավելի լավը դարձնեմ։

Որդուս զոհվելու հանգամանքներին առանձնապես ծանոթ չեմ: Մինչ օրս չեմ զրուցել իր ընկերների հետ, ինձ համար դեռ հոգեբանական խնդիր է իրենց հետ հանդիպելը։ Այնտեղ իրենք շատ բան են տեսել, որովհետեւ դեպքից երկու օր առաջ որդիս զանգել էր մեր դպրոցի փոխտնօրենին, որի հետ ինքը շատ մտերիմ էր, որը նաեւ իր կնքահայրն է, ու ասել էր, որ այստեղ բաներ են կատարվում, գալիս են մեզ ասում, որ հողերը տված են, մի կռվեք, սրանք դավաճաններ են, ինքը ընդհանրապես չէր հայոհոյում, բայց այդ օրը անգամ հոհոյախառն ասել էր՝ էստեղ ուրիշ բաներ են կատարվում։ Ես լրագրողներին խորհուրդ կտայի գնալ, խոսել իրենց ընկերների հետ, հրամանատարի հետ, որը շարունակում է համագործակցել այս դավաճանական խունտայի հետ եւ մնում է երկրապահում։ Եթե արժանապատվություն ունեցող հրամանատար լիներ ինքը, պարզապես պետք է դուրս գար, իմ որդին, եթե ողջ լիներ հիմա, իրեն կվերացներ դրա համար, որ այդքանից հետո շարունակում է Նիկոլի հետ համագործակցել։

Ի՞նչ եք կարծում գործ ունենք դավաճանության, թե տգիտության հետ:

-Ի՞նչու եմ սրանց գործողությունները համարում դավաճանական: Տեսեք, նախորդ օրը, երբ որդիս ինձ հետ խոսեց, ասաց՝ մամ, ասում են՝ Գետաշենը վերցրել են, ճի՞շտ է, ասացի՝ Մեն, ասում են, տղաս, չգիտեմ։ Դե մենք, հիշում եք՝ ոնց էինք խանդավառվել, որ Գետաշեն են վերցրել։ Գետաշենը վերցրել էին թե չէ, թե իրենց խաբել էին, որ Գետաշենը վերցրել են, եւ իրենք գնում էին հետախուզական հատուկ օպերացիա կատարելու, որի ընթացքում էլ որդիս զոհվեց։ Օպերացիայից վերադառնալուց իրենք ադրբեջանական բավականին մեծ խմբի են հանդիպել, իրենք 10-11 հոգով են եղել, նրանք 100-ից ավելի եւ, բնականաբար, ուժերը չէր բավականացրել։ Կրակ հրահանգը ինքն է տվել, եւ ինքն է վերցրել իր վրա մարտը ու հենց ինքը զոհվել է առաջինը։ Ինձ համար շատ բաներ կան մութ։ Ես զանգել եմ, օպերացիայի ձեւավորմանը մասնակցել է նաև Քյոխը, Կարեն Ջալավյանը եւ ասել եմ, որ ես դեռ գալու եմ ձեզ հանդիպեմ, որովհետեւ ես շատ հարցերի պատասխաներ եմ ուզում լսել՝ ինչո՞ւ են եղել առանց զրահաբաճկոնների, ես տեսել եմ նկարները, որդիս զրահաբաճկոնով չի, էդ ով է եղել այդ հրամանատարը, որ թույլ է տվել, ի՞նչ է նշանակում թիկունք անցնել առանց պատրաստվածության, այսինքն՝ դա հարյուր տոկոսանոց մահ է եղել։ Առավել եւս իրենք շատ լավ գիտեին, որ այդ դիրքը վերցնելուց հրաժարվել էր պրոֆեսիոնալ հատուկ ջոկատը: Ես հիմա նախարարությունում եմ այդ հետաքննությունն անցկացնելու, արդյոք իրավունք կա, որ սիրողական մակարդակով նման գործողություն իրականացնեն: Չէ՞ որ կա նաեւ երկրորրդ վարկածը, որ հնարավոր է այդ մարդիկ, օրինակ, գերի ընկնեին, իրենք հատուկ ջոկատային չէին չէ իրականում, այսինքն սիրողական մակարդակով հատուկ ջոկատայինի օպերացիա կատարելը ո՞րն է։ Այս ամենը հուշում է, որ մեղմ ասած, ինչ-որ բան այն չի եղել:

Հարցում էի ուղարկել երկրապահ, որ ինչ պայմանով եք տարել, ՀՀ-ում ցանակացած կամավորական աշխատանք անգամ պայմանագրով պետք է լինի, բայց եկեք, տեսեք մեր զինվորները գնացել են պայմանագրային, կամավոր ծառայության եւ որևէ պայմանագիր չկա։ Սա հստակ խախտում է։ Ինչքան էլ ես գիտեմ, որ իմ որդուն դուք տարել եք իր կամքով, բայց մի ուրիշին գուցե բռնել տարել եք, դուք կարո՞ղ եք ապացուցել, ո՞ւր է ձեր պայմանագիրը, որ ինքը կամավոր է եկել, չէ՞ որ կամավորությունը պայմանագրային պետք է լինի կամ ինչ զենք-զինամթերք է ինքը ստացել, որեւէ թղթի կտոր կա՞, թե չկա։ Այսինքն՝ սա լավագույն ապացույցն է, որ խայտառակ վիճակ է եղել։ Հիմա ես նաեւ ՊՆ եմ հարցում կատարելու, որ տվեք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է, որ իմ որդուն զենք ու զրահ եք տվել, զրահաբաճկոն ստացել է, թե չի ստացել, չէ՞ որ դուք պետք է տայիք, որ ինքը վերադառնար, իրենից հետ էիք ուզելու։ Ուր է էդ թուղթը, ցույց տվեք ես տեսնեմ։

Չորս ամիս է Սասուն Միքայելյանն անհետ կորած էր, ասում են՝ ինչ-որ վիրավորում էր ստացել, խիստ կասկածում եմ, գուցե ինքն էր էդպես արել, որ գնա ապահով պառկի այնտեղ, եւ հիմա նիստ է անում, պատանի երկրապահների մասին է խոսում..... ձեզ ով է այլևս պատանի վստահելու.....դավաճանին ով է երեխա վստահում, միայն փորձեք....։ Կամ մայրը գալիս է, վիրավոր զավակի համար դեղի գումար չունի, նրանց բոլորի մայրերը սրտի հետ խնդիր ունեն, հիմնադրամից գումար են ուզում, որ դեղ գնեն, իսկ տականք էռատոն Ամերիկայում է իր ծննդյան օրը նշում։ Մենք արժանի ենք, մենք մեղավոր ենք, որ հենց առաջին օրը դուրս չեկանք ու իրենց ոտնատակ չտվեցինք։ «Որդուս» հիմնադրամը 50 սայլակ ու այլ պարագաներ կստանա արտասահմանից։ Իսկ ո՞ւր է պետությունը, ո՞ւր է հավաքված գումարը, ինչո՞ւ է եկել վիրավոր զինծառայողի ծնողն ու խնդրում, որ որդուն բուժում է պետք։ Որդեկորույս մայրը ինքնասպան է ուզում լինել, զինվորը դիրքում կանգնած ընկճված է, ուսուցիչը չի կարողանում աշակերտի աչքերին նայել.......հայ զինվորը ե՞րբ է կուչ եկել թուրքի առաջ, էս ո՞ւր հասցրեցիք դուք մեզ...... ձեր պատասխանը հազար անգամ ցավոտ է լինելու, չկասկածեք։

Ցավոք, կան մարդիկ, զոհերի հարազատներ, որ դառնում են իշխանության «զոհերը»: Ինչպե՞ս չընկնել թակարդը։

Կան այդ թակարդները, այն ծնղները, որ գնում են ծունկի են գալիս, Նիկոլի ձեռքն են համբուրում, ես չեմ ուզում որեւէ ծնողի մեղադրել, ես դրա իրավունքը չունեմ, դա իրենց խղճի գործն է։ Ինչպես իրենք են մտածում, որ ես սխալվում եմ, ես էլ մտածում եմ, որ իրենք են սխալվում։ Եվ ես, եւ իրենք ունենք այդ իրավունքը։ Եթե մենք ենք սխալվում, ուրեմն իրենք մեզ պետք է հաղթեն, մենք պետք է գնանք էստեղից, այսինքն՝ սա արդեն դաժան ներքին ճակատամարտ է։ Թումանյանն ասում էր՝ ներսից պետք է գա մեր փրկությունը, Իսահակյանն ասում էր՝ Հայաստանում զուգահեռ աճում է երկու սերունդ, եւ այդ սերունդները մի օր պետք է իրար կոկորդ կրծեն, եկել է այդ պահը, ուզեք-չուզեք իրար կոկորդ են կրծելու, եթե խելքի չգան ու չկրծեն դավաճանների կոկորդը։ Պատերազմը ծրագրված էր, զոհերով պետք է տային, որ իսկական պետարազմի տպավորություն թողներ։ Դե որ զոհերով պետք է լիներ, թող իրենց զավակներին զոհեին, գնացեք, մի օլիգարխի գտեք, որ զավակը զոհված է, գոնե միջին չինովնիկի գտեք, որ զավակը զոհված է, էլի զոհված է մանկավարժի, հասարակ գյուղացու, միջինից ոչ բարձր մարդկանց զավակները։ Եթե կա հակառակը, մեկ տոկոս չի կազմի։ Սա էլ լրագրողական հետանքնության նյութ է՝ այսքան զոհ ենք տվել, ո՞ւմ զավակներն են այդ զոհերը։

Բայց մի բան չմոռանաք հանկարծ՝ մեր զավակները պատվի ու լույսի զոհ են եղել, ձեր զավակները նողկանքի ու դժողքի զոհեր են լինելու.....

«Ճշմարտություն սերունդների համար»

 

 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված