Հայերեն


Հայաստանում 2000–ից ավելի էլեկտրամոբիլ կա. ի՞նչ արտոնություն ունեն դրանք

Հասարակություն

Վերջին տարիներին Հայաստանում աճել է  էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների՝ էլեկտրամոբիլների, նկատմամբ հետաքրքրությունը։ Միայն վերջին երկու տարում Հայաստան է ներմուծվել շուրջ 2000 էլեկտրամոբիլ, ինչը հիմնականում պայմանավորված է 2019թ. հուլիսին ուժի մեջ մտած ավելացված արժեքի հարկից ազատող արտոնությունով։

Ի՞նչ առավելություն ունեն էլեկտրամոբիլները

Աշխարհի բազմաթիվ երկրներ,  բախվելով օդի աղտոտվածության ավելացման և գլոբալ տաքացման հիմնախնդրին,  որպես իրավիճակի բարելավման ուղղություն՝ դիտարկում են էլեկտրամոբիլների գործածության լայնամասշտաբ ավելացումը։ Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացավ 2011 թվականից, երբ շուկա մուտք գործեցին մի շարք ավտոարտադրողներ՝ ապահովելով էլեկտրամոբիլների զանգվածային թողարկում։ Աշխարհի մի շարք կառավարություններ անմասն չմնացին էլեկտրամոբիլների վաճառքի խթանման մրցավազքից՝ կիրառելով հարկաբյուջետային խթաններ։ Նման արտոնությունների տրամադրումը պայմանավորված է մի շարք առավելություններով, որն ունեն էլեկտրամոբիլները ավանդական (ներքին այրման կամ դիզելային շարժիչով աշխատող) ավտոմեքենաների նկատմամբ։

Մասնավորապես, էլեկտրամոբիլներն ունեն ածխաթթու գազի զրոյական արտանետում, անձայն են, էականորեն նվազեցնում են շարժիչային յուղերի օգտագործումը, դետալների քանակը հարյուրապատիկ քիչ է սովորական ավտոմեքենաների համեմատ։ Բացի այդ, դրանք նվազեցնում  են  նավթով և գազով աղքատ երկրների էներգետիկ կախվածությունը, ինչն ատոմակայան ունեցող երկրի համար լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ։

Չինաստանը՝ էլեկտրոմոբիլային մրցավազքի առաջատար

Աշխարհում էլեկտրամոբիլների քանակն այս պահին հասել է 2 միլիոնի, որի 38 տոկոսը վաճառվել է 2016 թվականին։ Ընդ որում՝ Չինաստանին բաժին է ընկնում թեթև մարդատար էլեկտրամոբիլների համաշխարհային քանակի 43 տոկոսը, կամ ավելի քան 645.000 մեքենա, իսկ էլեկտրական ավտոբուսների քանակը Չինաստանում անցել է 180.000-ը։ Եվրամիության երկրներին բաժին ընկնող էլեկտրամոբիլների տեսակարար կշիռն անցել է 31.4 տոկոսից (637.000 մեքենա)։ Էլեկտրամոբիլներից օգտվող երկրների շարքում առաջատար դիրքերում են Նորվեգիան (135.000), Նիդերլանդները  (113.000) և Ֆրանսիան (108.000)։ Միացյալ նահանգներում վաճառվել է ավելի քան 570.000 էլեկտրամոբիլ, իսկ Ճապոնիայում՝ 147.000։

Աշխարհի բազմաթիվ երկրներում  էլեկտրամոբիլների սպառողների համար գործում են ֆինանսական խթաններ։ Դրանք հիմնականում հարկային արտոնություններ են, ինչպես նաև ճանապարհների՝ միայն ավտոբուսների համար նախատեսված գծերով երթևեկելու թույլտվությունը, ավտոկայանատեղերի, հատուկ ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված վճարներից ազատումը և այլն։

Հայաստանում ի՞նչ արտոնություններ ունեն էլեկտրամոբիլ ձեռքբերողները

Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն, մասնավորապես՝ ազատվում են մթնոլորտային օդ վնասակարն նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից: Իսկ Երևանի ավագանու որոշմամբ 2017 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի  («կարմիր գծերի») համար սահմանված տեղական վճարից: Բացի այդ, 2019-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ էլեկտրամոբիլների ներմուծումը և (կամ) օտարումը ավելացված հարկից ազատող արտոնությունը։ ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում: Մի քանի երկրում դա խթանման միակ մեթոդն է կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ: Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների (ներառյալ մոպեդների) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից,  կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը:

2020–ի 1-ին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 1892 էլեկտրամոբիլ

Հայաստանում ավելացված արժեքի հարկի արտոնության արդյունքում Հայաստան ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ծավալը առաջին վեց ամսում աճեց 15.8 անգամ, իսկ առաջին մեկ տարում՝ շուրջ 45 անգամ (տվյալները՝ աղյուսակում).

 

2017 թվական

2018 թվական

2019 թվականի 1-ին

կիսամյակ

2019 թվականի 2-րդ կիսամյակ

2020 թվականի 1-ին

կիսամյակ

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ /հատ/

այդ թվում

29

12

1

667

1892

թեթև մարդատարներ

-

-

-

144

56

մոպեդներ և այլ

-

-

-

523

1697

Թեև Հայաստանում տարեցարի աճում է էլեկտրոմոբիլների  թիվը, սակայն առկա ցուցանիշը դեռևս բավարար չէ օդի աղտոտման ու էներգետիկ կախվածության նվազեցմանն ուղղված նպատակների լիարժեք իրականացման համար։ Դրանք անհրաժեշտ է զուգակցել այլ մեխանիզմների և գործիքների հետ։ Մասնավորապես՝ կարևոր են էլեկտրամոբիլի ձեռքբերման համար ապառիկի նպաստավոր պայմանների, լիցքավորման զարգացած ցանցի, սպասարկման կենտրոնների առկայությունը, «կանաչ» տեխնիկայից և տեխնոլոգիաներից օգտվելու մշակույթը և այլն։

Հեղինակ՝ Արամ Աճեմյան

Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը
Ամենադիտված