Հայերեն


Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Հասարակություն

Հայաստանում ակտիվ քննարկման թեմա է դարձել սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու հարցը՝ հարևան երկրներից բխող սպառնալիքի դեպքում ինքնապաշտպանություն կազմակերպելու համար։ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է, թե ինչպես է այդ հարցը լուծվում Շվեյցարիայում։

Արդեն ավելի քան երկու հարյուր տարի Շվեյցարիան չեզոքություն է պահպանում և ոչ մեկի հետ չի պատերազմում։ Հայաստանն ամեն տարի պատերազմի է սպասում և պետք է պատրաստ լինի դրան։ Շվեյցարիան պատրաստ է իրեն պաշտպանել։ Հայաստանը, ինչպես ցույց տվեց վերջին պատերազմը, ոչ։

Շվեյցարիան, որի վրա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել, կարող է մեկ-մեկուկես ժամում զինել երկրի գրեթե ամբողջ չափահաս բնակչությանը։ Հայաստանը, որին հարևանները պարբերաբար սպառնում են ջնջել Երկրի երեսից, չի կարող հպարտանալ ինքնապաշտպանության այդքան արագ կազմակերպմամբ։

Ի՞նչն է պատճառը, որ շվեյցարացիները կարող են։ Այնտեղ բոլորը հիանալի տիրապետում են ինքնաձիգներին, և բոլոր նրանք, ովքեր ծառայել են բանակում, զենքը ձեռքի տակ են պահում։ Միանգամայն լուրջ հրազենները շվեյցարացիները ծառայությունից հետո տանն են թողնում (այնպես, ինչպես զենքին «մնաս բարով» չեն ասում բանակում ծառայած իսրայելցիները), և քանի դեռ երկրին պետք չէ, նրանք չեն կրակում։

Շվեյցարացիների տներում զենք շատ կա, բայց կոնկրետ քանի հատ՝ նրանք էլ չգիտեն․ Շվեյցարիայում սպառազինության ազգային ռեգիստր չկա։ Կան մոտավոր հաշվարկներ՝ մոտ երկու միլիոն երեք հարյուր հազար բանակային հրազեն` չհաշված սպորտային և որսորդական զենքերը։ Երկրի բնակչությունը մոտ ինը միլիոն է` ներառյալ նորածինները։

Անցնենք Հայաստանին, որտեղ կրկին սկսել են խոսել սահմանամերձ շրջանների բնակիչներին զենք բաժանելու մասին։

Դրդապատճառ․ երկիրը ռազմական դրության մեջ է, իսկ գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները թույլ չեն տալիս քաղաքացիական անձանց միջոցով պատրաստված պաշտպաններ ապահովել։ Օրինակ՝ դիպուկահարները ծառայությունից դուրս գալուց հետո կարող են զենք ձեռք բերել միայն հինգ տարի անց։ Այլ կերպ ասած՝ եթե ծառայությունն ավարտելու հաջորդ օրը պատերազմ սկսվի, նա անզեն կլինի։

․․․Մսյոն՝ ոչ մեծ փորիկով ու դեմքին հավերժական ժպիտով ամուրի տղամարդը, բանակային համազգեստով և ուսին գցած ինքնաձիգով, հանկարծ հեծանիվով բակ դուրս եկավ։ Սիրալիր ձեռքով արեց, դուրս եկավ փողոց, իսկ հետո, ինչպես բացատրեցին հարևանները, գնաց հավաքակայան, որտեղ ավտոբուս կնստի ու կսլանա զորավարժարան՝ ամրապնդելու ազգային անվտանգությունը։

Պարզաբանում։ Բոլոր շվեյցարացիները պարբերաբար, երկու տարին մեկ, երեքշաբաթյա վերապատրաստում են անցնում։ Կադրային բանակում ընդամենը հինգ հազար զինվոր և սպա կա, սակայն պահեստազորում մոտ երկու հարյուր քառասուն հազար քաղաքացի է։ Եվ ևս երկու հարյուր ութսուն հազար՝ քաղաքացիական պաշտպանության ուժերում։ Եթե կարիք լինի, կարող են շատ արագ ավելի քան երկու միլիոն մարդ հավաքել՝ սեփական զենքը ձեռքին։

Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

Այսպիսի` գրեթե ոտքից գլուխ զինված երկիր աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա (շվեյցարացիները կատակում են, որ իրենց երկիրը բանակ չունի, քանի որ ամբողջ Շվեյցարիան բանակ է)։ Այնպես որ բանկերը, պանիրը, շոկոլադն ու ժամացույցները` մի կողմ, ազգային անվտանգությունը՝ մյուս կողմ։ Ընդ որում` առաջնային։

Հարց, որը չի կարող չտալ ցանկացած ողջամիտ հայ․ «Եվ ինչպե՞ս է, որ ձեռքի տակ այդքան զենք ունենալով` շվեյցարացիները միմյանց չեն սպանել»։ Պատասխան․ քանի որ դա օրենքով արգելված է։ Մեզնից շատերն այստեղ միայն կժպտան։

Իսկ այդ ընթացքում Հայաստանում․ 1993թ․-ից մինչև օրս մեզ մոտ գոյություն ունի «Երկրապահ» կամավորականների միությունը, որի հիմքը կազմում են Արցախյան պատերազմի վետերանները։ Կազմակերպության գոյության իմաստը․ եթե վաղը պատերազմ է, եթե վաղը ելնենք մարտի, այսօ՛ր պատրաստ եղիր մարտին։

«Երկրապահի» մարտունակությունը բազմիցս է հաստատվել, խնդիրն այն է, որ նախ՝ վետերանները ծերանում են, երկրորդ՝ կամավորականներին որքա՞ն ժամանակ պետք կլինի, որպեսզի զենք-զինամթերք, սպառազինություն ստանան և գնան հայրենիքը պաշտպանելու։ Այդ առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ տնից վերցնել զրահաբաճկոնները, սաղավարտները և հավաքակայան ներկայանալ արդեն քիչ թե շատ պատրաստ մարտին, այնքան էլ վատ բան չէր։ Իհարկե, եթե այդ զենքուզրահը պահվեր տանը, ոչ թե պահեստներում։

Կատարյալ դեպքում (առայժմ, ավաղ, անհասանելի կատարելության) դա վերաբերում է նաև հրազենին՝ առայժմ սահմանամերձ շրջանների բնակիչների համար, հետո` կտեսնենք։

․․․ Եվ այսպես, Շվեյցարիայում կարող է զենք ունենալ յուրաքանչյուրը, ով դատվածություն չունի։ Ճիշտ է, Ալբանիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի և աշխարհի ևս վեց երկրի քաղաքացիներ (այդ թվում` Թուրքիայի) չեն կարող զենք գնել այնտեղ. արգելված է։ Հայերին կարելի է։ Բայց ոչ սեփական երկրում։

 

Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը
Ամենադիտված