Հայերեն


Երբ տեսնեք, որ մի արտադրող օղի է արտադրել ու վրան չի գրել՝ 40 տոկոս, համաձակ կարող եք շիշը վերցնել, խփել գետնին. Ռուբեն Հայթյան

Հասարակություն

Որպեսզի սպառողը կաթնամթերք գնելիս մոլորության մեջ չհայտնվի, ապրանքը շուտով խանութներում կառանձնացվի: Անարատ կաթով ու փոխարինիչով պատրաստված մթերքը կլինի առանձին, և գնորդը կհասկանա, որ այս կամ այն ապրանքը ոչ թե պարունակում է բնական 100 տոկոսանոց կաթ, այլ պարունակում է բուսական յուղ:

ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության աշխատակից Մերուժան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ  այս պահի դրությամբ խոշոր առևտրային ցանցերից երեքում աշխատանքներն արդեն կատարված են, ևս չորսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Հետագայում տարբերակված դարակաշարեր կունենան նաև փոքր խանութները:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ սա վաղուց պետք է արվեր:

Նրա փոխանցմամբ՝ կարևոր է նաև մակնշման խնդիրը:

«Գոյություն ունի մակնշման կարգ, չափս, գույն: Եթե ուշադիր լինեք՝ կաթնայուղի փոխարինիչներով արտադրված կաթնամթերքների դեպքում, օրինակ, մանր, կապույտ տառատեսակով կապույտ ֆոնի վրա է մակնշումը արված: Ես խոշորացույց եմ հետս տանում ու նոր կարդում եմ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայթյանը՝ շեշտելով, որ սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում:

«Ժողովուրդն աչքերը փակ՝ գնում ու վերցնում է ապրանքը, որի վրա գրված է՝ «թթվասեր»: Մի անգամ հարցրեցի, թե այդ ի՞նչ եք գնել, մեկը պատասխանեց, թե՝ «թթվասեր», ասացի՝ սովորական կաթից պատրաստված թթվասե՞ր, թե բա՝ հա: Հորդորեցի կարդալ՝ տեսավ, որ գրված է՝ օգտագործվել է կաթնայուղի փոխարինիչ, այսինքն՝ բուսական յուղ: Լավ կլինի՝ նշեն, թե որ յուղով, որովհետև բուսական յուղ համարվում են զեյթունի, արևածաղկի, կոկոսի յուղերը: Եվ հիմա, երբ տարբերակում լինի՝ մրցակցություն էլ կլինի, ժողովուրդն էլ կհասկանա, որ կարող է կաթնայուղի փոխարինիչով կաթնամթերքը չգնել: Գրեթե նույն գներն են, 10-20 դրամի տարբերություն է:

Ցավոք, հայ գործարարների 70-80 տոկոսն ամեն կերպ ջանում է ոչ թե որակը բարձրացնել, այլ խորամանկել, որոշ չափով որակը, ինքնարժեքն իջեցնել ու խորամանկորեն նույնի տեղ մատուցել: Օրինակ՝ կարող են խոշոր տառերով գրել ոչ թե՝ թթվասեր, այլ՝ բուսական՝ կոկոսի կամ արմավի յուղով պատրաստված կաթնամթերք, ու սրա անունն ինչ կուզեն, թող դնեն՝ թեկուզ Կիկոս, բայց՝ ոչ թթվասեր:

Այսինքն, բացի դարակները փոխելուց, պետք է անուններն էլ փոխել: Թանն էլ մածունից է ստացվում, երկուսի դեպքում էլ չեն գրում, չէ՞, մածուն: Տեսեք, լինում է թթի, ծիրանի օղի, բոլորի վրա մենակ օղի գրե՞ն, ո՞նց կլինի: Դրա համար մեկին գրում են՝ թթի օղի, մյուսին՝ ծիրանի, և այլն: Իսկ եթե միայն օղի է գրված, ապա գիտենք, որ պատրաստված է էթիլ սպիրտից, կա 40 տոկոս թնդություն: Երբ տեսնեք, որ մի արտադրող օղի է արտադրել ու  վրան չի գրել՝ 40 տոկոս, կոպիտ ասած՝ համաձակ կարող եք շիշը վերցնել, խփել գետնին ու ջարդել, որովհետև եթե օղի է, պետք է նշվի՝ 40 տոկոս: Իսկ մակնշումը պետք է սպիտակ ֆոնին մուգ տառատեսակով լինի, ոչ թե կապույտ ֆոնին՝ կապույտ, կարմիրին՝ կարմիր: Դա մոլորեցնելու միջոց է»,- նշեց Ռուբեն Հայթյանը:

Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը
Ամենադիտված