Հայերեն


Լֆիկը, Ձկնկուլը, Բոգոն. երևույթն ամբողջացնելու անհրաժեշտությունը

Քաղաքականություն

Մուսա Միքայելյան, 1in.am

Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցների սպանությունը Մոսկվայում, ըստ մամուլի հրապարակումների նույն գործի շրջանակներում ՀՀԿ-ական պատգամավորի հովանավորյալ, քրեական հեղինակություն Բոգոյի կալանավորումը կրկին առաջ է բերում Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման խնդիրը, կամ ավելի շուտ՝ այդ խնդիրը իրականում, ոչ թե քարոզչական մակարդակում հանգուցալուծելու խնդիրը: Բայց երբ խորամուխ ենք լինում օրենքից վեր դասված այդ շերտի խնդրի լուծմանը, տեսնում ենք, որ Հայաստանում երևի թե կարիք կա իսկապես հստակ բանաձևելու, թե ինչն է ընդհանրապես օլիգարխիան, ով է օլիգարխը, ինչպես է այն սահմանվում, որոշվում, ինչից հետո են համարվում օլիգարխ և այլն:

Ի վերջո, պետք է խոստովանել, որ այդ երևույթը Հայաստանում ինչքան էլ որ ենթակա է դասական սահմանումների, այդքան էլ ունի ստվերային, քողարկված, թաքնված կողմեր և դրսևորումներ, ինչը հաճախ թույլ է տալիս ոչ պակաս օլիգարխին հանդես գալ օլիգարխիայի դեմ պայքարի դիրքերից: Մենք կարող ենք բերել բազմաթիվ քաղաքական և նույնիսկ հասարակական օրինակներ, երբ թաքնված օլիգարխը հանդես է գալիս մեկ այլ օլիգարխի դեմ պայքարի դիրքերից: Բայց տվյալ հրապարակման շրջանակում խնդիրը համարում ենք ոչ թե օրինակները, այլ ընդհանրապես երևույթի, իրողության դիտարկումը:

Խնդիրն այստեղ այն է, որ մինչ մենք հանրայնորեն չգանք ընդհանուր այդ վիճակի խորքային ձևակերպմանը, օլիգարխիայի դեմ պայքարը չի կարող կրել արդյունավետ բնույթ, և մենք չենք կարող չեզոքացնել այդ երևույթը: Մինչդեռ քրեաօլիգարխիկ այդ իրողության չեզոքացումը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական արդյունք, երբ այդ մարդիկ կլինեն պետական կառավարման համակարգից հեռու և ենթակա կլինեն օրենքին ու Սահմանադրությանը անվերապահորեն, այլ նաև մշակութային, արժեքային, մտածողության դրսևորումներ: Ցավալի է, բայց անհրաժեշտ է ընդունել, որ օլիգարխիկ համակարգը ֆիզիկապես է տարանջատված հասարակությունից, իսկ մտածողության և արժեքների, պատկերացումների առումով այն կազմում է հասարակության մի զգալի հատվածի օրգանական շարունակությունը, ինչն էլ նույնպես լրացուցիչ բյուրեղացում և դիմադրունակություն է ապահովում համակարգի համար:

Հասարակության խնդիրն ահա այդ իրողությունները հասկանալն ու ձևակերպելն է, այլ կերպ ասած՝ թիրախն ամբողջականացնելը, որպեսզի այդ համակարգի դեմ պայքարի ընթացքում փակվեն թաքնված սեգմենտների մանիպուլյացիոն հնարավորությունները, և պայքարը լինի իսկապես արդյունավետ: Հակառակ պարագայում, հասարակության պայքարն ավելի շատ կարող է հիշեցնել սիզիփոսյան աշխատանք, երբ որքան հեռացնում են օլիգարխիային մի կողմից, մյուս կողմից այնքան այն ավելի է մոտենում: Խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը, ինչպես նաև նախընտրական քաղաքական մի շարք զարմանալի ու տարօրինակ կոմբինացիաներ դրա վառ վկայությունն էին:

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»
Ամենադիտված