Հայերեն


Ալիեւի փեսան

Աշխարհ

Նոյեմբերի 30-ը կարելի է Ալիեւի կյանքում խորհրդանշական օր համարել: Նրա նախկին փեսային՝ ռուսական շոուի բիզնեսի հայտնի դեմք Էմին Աղալարովի, նախաձեռնությամբ եւ բարձր հովանու ներքո Բաքվում հյուրախաղային համերգ է տվել հանրահայտ Սոսո Պավլիաշվիլին: Ինտրիգն այն է, որ Պավլիաշվիլին, որպես «օկուպացված տարածքներ ապօրինաբար այցելած» անձ, վաղուց ընդգրկված է Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»:

Պավլիաշվիլիի համերգը Բաքվում կազմակերպելու շուրջ խոսակցություններն ադրբեջանական մամուլ էին սպրդել դեռեւս անցյալ տարի: Ալիեւյան քարոզչամեքենան, ընդսմին, մի քանի անհաջող փորձ էր ձեռնարկել, որպեսզի երգիչը «ներողություն խնդրի Ադրբեջանի ինքնիշխանությունը ոտնահարելու համար», սակայն Պավլիաշվիլին մնացել էր անդրդվելի: Պաշտոնական Բաքուն երգչից նաեւ Ադրբեջան այցելելու հատուկ խնդրագիր չի ստացել:

Եւ այս ֆոնին հանկարծ հայտնի է դառնում, որ նոյեմբերի 30-ի համերգը տեղի է ունենում Հեյդար Ալիեւի անվան մարզամշակութային կենտրոնում, իսկ Ալիեւի նախկին փեսան հայտարարում է, որ Պավլիաշվիլին Բաքու է հրավիրել իր նախաձեռնությամբ, իսկ «համերգը խանգարելու փորձերը ստորություն են եւ ծառայում են արվեստը քաղաքականացնելուն»: Էմին Աղալարովն, ինչ խոսք, բացարձակ ճշմարտությունն է ասել: Բայց եթե փորձենք վերծանել, ապա կստացվի, որ նա ստորություն է համարում Ադրբեջանի իշխանությունների եւ անձամբ նախկին աներոջ վարքը: Չէ՞ որ Պավլիաշվիլիից բացի Ադրբեջանի ԱԳՆ «սու ցուցակում» ընդգրկված են գրականության, արվեստի, մշակույթի, շոու-բիզնեսի, մարզաշխարհի գուցե թե հարյուրավոր ներկայացուցիչներ, ովքեր այցելել են Արցախ եւ որեւէ քաղաքական նպատակ չեն հետապնդել:

Ինչպե՞ս կարձագանքի Ալիեւը նախկին փեսայի չափազանց կոշտ բնութագրմանը՝ նրանց ընտանեկան խնդիրն է: Փաստն այն է, որ ադրբեջանական մամուլը նոյեմբերի 30-ի երեկոյան տեղեկություն է տարածել, որ Սոսո Պավլիաշվիլիի համերգը կես ժամով հետաձգվել է, իսկ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնի շրջակայքում բազմահազարանոց ամբոխ է կուտակվել: Հայտնի չէ՝ նրանք երգչի երկրպագունե՞րն են, թե հավաքվել են, որպեսզի այդ համերգի դեմ իրենց բողո՞քն արտահայտեն:

Բայց Ալիեւն իր դերի մեջ կլիներ, եթե վերջին պահին համերգը «տեխնիկական պատճառներով» չեղյալ հայտարարվեր: Ըստ ադրբեջանական մամուլի, Պավլիաշվիլին իր համերգին հրավիրել է նաեւ Վախթանգ Կիկաբիձեին:

Վահրամ Աթանեսյան, «Հրապարակ»

Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիային. տեսանյութՊայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» ՇարժումԸնտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՀայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Զինվորը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն․ Ծառուկյանը՝ երաշխավորված խաղաղության մասին Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունի
Ամենադիտված