Հայերեն


«Միասնություն»-ում քննարկվել է հոգեմետ դեղերի ազատ վաճառքի խնդիրը (լուսանկարներ)

Հասարակություն

Նոյեմբերի 30-ին «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր քննարկում՝ դեղատներում հոգեմետ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ:
Առիթն այն բազմաթիվ ահազանգերն էին, որ «Միասնություն» համազգային շարժումը ստանում էր մտահոգ քաղաքացիներից:
Քննարկման ընթացքում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր մտահոգությունը հայտնեց դեղատներում նմանօրինակ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ:
«Երիտասարդների առողջ ապրելակերպի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք չենք կարող անհաղորդ մնալ այն պարագայում, երբ ազատ վաճառվում են հոգեմետ հատկություն ունեցող դեղեր։ Ասեմ ավելին՝ մեզ մտահոգում է Հայաստանում թմրանյութերի տարածման փաստը։ Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրը ստանա համապատասխան իրավական կարգավորումներ. այն է՝ խստացվեն վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև ձեռնարկվեն լայնածավալ միջոցառումներ, որոնք կբարձրացնեն հանրության իրազեկվածության մակարդակն այդ մահաբեր երևույթների վերաբերյալ»,- ասաց Արման Վարդանյանը:
Դեռևս 2011 թվականին՝ Առողջապահության նախարարությունը միջոցառումներ էր իրականացնում «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» և «Պրեգաբալին» («Լիրիկա») դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ, սակայն փոփոխությունները հանգեցրել են նրան, որ նշված դեղերն այսօր էլ ազատորեն վաճառվում են:
Ըստ նախարարության տարածած պաշտոնական մի հաղորդագրության՝ այս դեղերն այլ դեղերի և/կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ նյութեր: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է և´ ֆիզիկական, և´ հոգեկան կախվածություն, ինչպես նաև՝ վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը հանգեցնում է մահվան:
Քննարկմանը մասնակցում էր Առողջապահության նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը, ով տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որն ի թիվս այլ հիմնախնդիրների՝ կկարգավորի նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներում կազմակերպել լայնածավալ, բազմապրոֆիլ քննարկումներ, որպեսզի ի հայտ բերվեն խնդրի լուծման կենսական մեխանիզմները։
Քննարկման ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին նաև «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամները:

«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն

Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՓաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Նիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանԲացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղՑույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ
Ամենադիտված