Հայերեն


Ուկրաինայում կին բռնաբարելու համար մեղադրված հայն արդարացվել է

Հասարակություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Հովհաննես Մ.-ի գործի դատական քննությունը:

Հովհաննեսը ներկայումս 35 տարեկան է: Նա մեղադրվում էր սեքսուալ բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով: Մեղսագրված արարքները Հովհաննեսը կատարել էր ո՛չ Հայաստանում, այլ Ուկրաինայում, և նրան սկզբնապես մեղադրանք էր առաջադրված Ուկրաինայում, հենց այդ երկրի քրեական օրենսգրքի 153 հոդվածի 1–ին և 152 հոդվածի 1-ին մասերով:

Հանցավոր արարքը, ըստ ուկրաինական քրեական գործի՝ կատարվել է 2005 թվականի հոկտեմբերին, երբ Հովհաննես Մ.-ն 24 տարեկան էր:

Առաջադրված մեղադրանքներում Հովհաննեսը Ուկրաինայում մեղավոր է ճանաչվել, Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նոյեմբերին վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել այս դատավճիռը:

Մեկ էլ հանկարծ՝ 2010 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ուկրաինայի գերագույն դատարանը բեկանել է Հովհաննեսի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտերը, գործը նորից ուղարկել է Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարան՝ նոր քննություն կատարելու:

2010 թվականի հունիսի 18-ին նշանակվել է դատական նիստ, սակայն արդեն ազատության մեջ գտնվող Հովհաննեսը դատական նիստին չի ներկայացել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինայից ստացված քրեական գործը մուտք է եղել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

2016 թվականի հունվարի 22-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության:

Մեր նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հետևյալը:

Հովհաննես Մ.-ն 2004 թվականի հուլիսին մեկնել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաք: Այնտեղ է գտնվել Հովհաննեսի կինը: Վերջինիս հայրը վարձակալել է «Պրիազովյե» առողջարանի տարածքում գտնվող «Մայակ» սրճարանը: Փեսան՝ Հովհաննեսը, աշխատել է սրճարանի խոհանոցում:

2005 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան Հովհաննեսն աներոջ ու սրճարանի մեկ այլ աշխատողի՝ Վրեժի հետ գտնվել է սրճարանում: Ալկոհոլ է օգտագործել, ապա ժամը 22-ի սահմաններում Վրեժի հետ գնացել է «Մորսկոյ կոնյոկ» բար, որտեղ նույնպես ալկոհոլ է օգտագործել:

Բարում նրանց է միացել Վրեժի ընկերուհին: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում նրանք երեքով քայլել են Օկտյաբսկի փողոցով, մտել են «Լազուրնի» կոչվող շուրջօրյա խանութ, ծխախոտ են գնել: Վրեժն ու նրա ընկերուհին ասել են, թե գնում են «Մայակ» սրճարան, իսկ Հովհաննեսը, գտնվելով հարբած վիճակում, ասել է, թե նրանց ավելի ուշ կմիանա:

Հովհաննեսը մնացել է խանութում ու զրույցի է բռնվել խանութի աշխատակցուհիների՝ Տատյանայի ու Օլգայի հետ: Տատյանային առաջարկել է գնալ «Մայակ» սրճարան, հետո պարտքով ծխախոտ է խնդրել ու շարունակել է «զազրախոսել»՝ խանութում մնալով մինչև ժամը 4-ը:

Նույն օրը, գիշերվա ժամը 4-ի սահմաններում Բերդյանսկ քաղաքի բնակչուհի Մարիա Ա.-ի քունը չի տարել, նա որոշել է շան համար ոսկորներ վերցնելու անհետաձգելի նպատակով վեր կենալ ու անմիջապես գնալ «Պրիազովյե» առողջարանի ճաշարան: Բա՞ց էր, թե՞ ոչ այդ ժամին առողջարանի ճաշարանը, հայտնի չէ: Բայց դեպի ճաշարան ճանապարհը անցնում էր «Լազուրնի» խանութի մոտով: Եվ Մարիան այդ գիշերով անվախ կերպով շան ոսկորների հետևից գնալու ճանապարհին հիշյալ խանութի մոտ տեսել է անսթափ Հովհաննեսին: Այդ պահին Հովհաննեսը ոտքով խփում էր խանութի երկաթե ճաղերին:

Մարիան մի պահ կանգ է առել, նայել է Հովհաննեսին ու շարունակել է ճանապարհը: Հովհաննեսն էլ քայլել է նրա հետևից: Հարցրել է՝ ո՞ւր է գնում այդ ժամին: Հովհաննեսից տարիքով մոտ երկու անգամ մեծ Մարիան ասել է, թե գնում է շան համար ոսկորներ վերցնելու: Հովհաննեսն առաջարկել է իր հետ գնալ՝ խոստանալով, թե հաց էլ կտա: Բայց Մարիան չի ցանկացել:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովհաննեսը «բռնել է Մարիայի գոտկատեղից, քարշ տալով՝ հասցրել է «Պրիազովյե» առողջարանի ճաշարանի հարևանությամբ գտնվող թփուտին, հրել-գցել է գետնին, նստել է նրա կրծքին, ձեռքերով հարվածել է դեմքին: Ապա Մարիայի կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Հետո հանել է Մարիայի հագուստը, բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Մարիան կարողացել է փախչել, նա մոտեցել է մոտերքում գտնվող պահակին, հայտնել է, որ իրեն բռնաբարել է «կովկասյան արտաքինով մի տղամարդ», խնդրել է ահազանգել ոստիկանություն: Այդ պահակի օգնությամբ Մարիան դեպքի վայրից գտել է իր ակնոցը, բանալիներն ու սրբապատկերը: Այդ ընթացքում Հովհաննեսը գնացել է «Մայակ» սրճարան ու քնել է:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Մ.-ն նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել նաև ուկրաինական նախաքննության ու դատաքննությունների ընթացքում, նա պնդել է, որ ոչ մեկին չի բռնաբարել:

Ուկրաինական նախաքննության ժամանակ տուժող Մարիա Ա.-ն ճանաչել է Հովհաննես Մ.-ին:

Հովհաննես Մ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2005 թվականին ինքը ընտանիքի հետ գտնվել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում, եղել է «Մայակ» բարի տնօրենը: Կնոջ հայրը տեղական ընտրություններում դրել էր թեկնածությունը: Ինքը կարծում է՝ իր «գլխին սարքել են»՝ աներոջը վարկաբեկելու համար: Ինքը բռնաբարություն չի կատարել: Գիտակցությունը տեղն է եղել, հիշողության կորուստ չի ունեցել, գարեջուր է խմել, խանութից ծխախոտ է գնել, հետո գնացել է քնելու:

Դատարանը եզրակացրել է, որ «քրեական գործով ձեռք բերված, դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն՝ Հովհաննես Մ.-ի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա է կատարել մեղսագրված արարքները՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 139 հոդվածի 1-ին մասերով»:

Դատարանը խախտումներ է վերհանել նախաքննական մարմնի կատարած՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններում: Մասնավորապես՝ Հովհաննեսը ճանաչման է ներկայացվել մորուքով, մյուս անձինք արտաքինով էապես տարբերվել են նրանից: Խախտումը մատնանշվել է նաև նախաքննության պահին Հովհաննեսի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանի կողմից:

Մի շարք այլ էական խախտումների հետ դատարանն արձանագրել է, որ դեռ գործի ուկրաինական նախաքննության ժամանակ խախտվել են քրեական դատավարության լեզվին չտիրապետող Հովհաննեսի իրավունքները: Գործով որպես թարգմանիչ ներգրավվել է ոմն Ավդալյան, ում մասնագիտական որակավորման մասին փաստաթղթեր կցված չեն գործին, միայն կցված է դիպլոմի պատճենը, համաձայն որի՝ Ավդալյանը 1977 թվականին ավարտել է ավտոճանապարհային տեխնիկումը, ունի տեխնիկ-մեխանիկի որակավորում: Ավդալյանի կողմից «թարգմանվել է» երեք փաստաթուղթ, այդ թվում՝ մեղադրական եզրակացությունը, փաստաթղթերը թարգմանվել են «թերի, ոչ ճիշտ, անգրագետ», հետևաբար՝ Հովհաննես Մ.-ն զրկված է եղել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իր իրավունքից:

Շենգավիթ վարչական շրջանի դատարանը Հովհաննես Մ.-ին արդարացրել է՝ ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Դատարանը ճանաչել ու հռչակել է Հովհաննես Մ.-ի անմեղությունը:

Արտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun
Ամենադիտված