Հայերեն


Ուշագրավ լուր է տարածվել․ Հայաստանը զո՞րք կուղարկի Սիրիա

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ուշագրավ տեղեկություն է տարածել ռուսական մամուլը: Հայտնի «Независимая газета»–ն գրել է, որ «շուտով կապույտ բերետավորների կարգավիճակով Սիրիայում կարող են հայտնվել զորամիավորումներ Ռուսաստանից ու Սիրիայի դաշնակից մի շարք երկրներից»: Ռուսական ռազմաքաղաքական վերնախավից թերթի աղբյուրները պնդում են, որ այդ երկրների թվում բացի Իրանից կարող են լինել նաև Եգիպտոսը, Չինաստանը, Սերբիան և ԱՊՀ մի շարք երկրներ, նախևառաջ Հայաստանն ու Ադրբեջանը:
Ադրբեջանական մամուլն իր հերթին ենթադրել է, որ այդ հարցը կարող է քննարկվել այս օրերին Մոսկվայում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների հերթական նիստում, որին, ի դեպ, մասնակցում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:
Մի կողմ թողնելով մնացած երկրների հարցը, անդրադառնանք Ադրբեջանին և Հայաստանին: Այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, կարելի է ասել, անմիջականորեն ղեկավարվում են Անկարայի կողմից, գրեթե կասկածից վեր է: Ուստիև, եթե Սիրիայի տարածքում հայտնվի ադրբեջանական զորամիավորում, այն անմիջապես կհայտնվի թուրքական հրամանատարության ներքո: Իսկ որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը Սիրիայի հարցում չեն համընկնում, գաղտնիք չէ: «Այնպես որ, Ադրբեջանի կողմից զորամիավորում ուղարկելը բոլորովին էլ չի ուժեղացնի Ռուսաստանի դիրքերը»,– կարծում է քաղաքական վերլուծաբան Վահան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սիրիա զորամիավորում ուղարկել, առավել ևս ռուսական զորակազմի կազմում, Արևմուտքի կողմից, մեղմ ասած, չի ողջունվի: Ու ներկա պայմաններում Հայաստանը դժվար թե համաձայնի նման քայլի:
Բայցևայնպես, այս տեղեկատվության ֆոնին հետաքրքիր էր լուրը այն մասին, որ այս օրերին Սիրիայի, նաև Եգիպտոսի խորհրդարանների հանձնաժողովներում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն Վ.Վարդանյանը չի շտապում այս հարցերը տեսնել մեկ հարթության մեջ: «Մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ արաբական աշխարհի բոլոր պետություններն անխտիր, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեն մեր նկատմամբ, չեն կարող հանդուրժել Թուրքիայի դիրքերի ուժեղացում տարածաշրջանում, մանավանդ Սիրիայի, այսինքն` արաբական տարածքների հաշվին»,– համարում է վերլուծաբանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Ամենադիտված