Հայերեն


Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աշխատում են տանդեմով

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը․

– Պարոն Քոչարյան, այսօր մեր երկիրն ի՞նչ կետում է գտնվում. վերջի սկզբի՞, կամ` հակառակը…
– Որակումներից խուսափենք. պարզապես կանգնած ենք սպասումների առաջ: Հասարակությունը զգուշավոր լավատեսությամբ սպասում է:
– Իսկ այն քայլերը, որոնք արվում են կառավարության կողմից, լավատեսության հիմք տալի՞ս են:
– Կարծում եմ` տալիս են: Այդ մասին կարող եմ ենթադրել, ելնելով այն հանգամանքից, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը գնալով բարձրացավ: Նրա բոլոր քայլերը, բացառությամբ, իհարկե, Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու, հանգեցրել են վարկանիշի բարձրացմանը: Նշանակում է` հասարակությունը նրա քայլերը լավ է ընդունում:
– Իսկ նա կարո՞ղ էր հանրապետական չդառնալ, թեկուզ` վարկանիշը կորցնելու գնով:
– Կարող էր անդամագրվել ավելի ուշ, բայց ընդհանրապես չդառնալ չէր կարող:
– Իսկ հանրապետական դառնալով նրա ձեռքի լծակներն ավելացա՞ն:
– Հանրապետական կուսակցության մեջ տեղի ունեցավ կանոնադրական փոփոխություն ու մտցվեց կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, որը մինչ այդ չկար: Ենթադրվում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Կարեն Կարապետյանը, որպեսզի նրան կարգավիճակ տրվի: Իսկ դա բավականին լուրջ կարգավիճակ է, որը ընձեռում է քաղաքական որոշում կայացնելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ձեր հարցին պատասխանեմ` այո’, լծակները կավելանան:
– Իսկ ի՞նչը կխանգարի նրան:
– Առաջին հերթին նրան կխանգարեն հանրապետականները: Իհարկե, կուսակցության մի հատվածը նկատի ունեմ: Արդեն կան լուրջ խանդի տեսարաններ: Փաստացի դա երևում է մամուլից: Ընդ որում, ընդդիմադիր հատվածը չէ, որ Կարեն Կարապետյանին քննադատում կամ, ինչպես ընդունված է ասել` քլնգում է: Կամ փայտ է փորձում անիվների մեջ մտցնել: Նման բան առավել երևում է զանգվածային որոշակի լրատվամիջոցների մոտ: Եվ ես կարող եմ ենթադրել, որ դա, նախ և առաջ, որոշ հանրապետականների ձեռքի գործն է:
– Դա միայն զգացմունքային` խանդի՞ մակարդակ է, թե խանդի տակ առկա են տնտեսական շահեր:
– Առայժմ խանդի տեսարաններ են: Բայց այդ խանդը հենց այնպես չի լինում, նաև լծակների խնդիր է: Առայժմ` իշխանական, բայց իրենք հասկանում են, որ այն հետո չի բացառվում դառնա նաև տնտեսական լծակ: Եվ իրենք հետագայում կարող են ունենալ տնտեսական խնդիրներ: Իսկ ես կարծում եմ, որ նրանք արդեն իսկ ունեն տնտեսական բնույթի այդ խնդիրները: Այսինքն` մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գտնվում էին ստվերում, հիմա ստիպված են կամաց–կամաց դուրս գալ ստվերից:
Անշուշտ, ես չեմ կարծում, որ միանգամից բոլորը ստվերից դուրս կգան, ու ամեն բան լավ կլինի: Այդքան էլ ռոմանտիկ չեմ: Բայց, համենայն դեպս, արդեն իսկ երևում է, որ նման քայլեր արվում են: Եվ եթե մենք ենք դա տեսնում, ապա համոզված եմ, որ արտոնյալ լծակներին տիրապետողներն ու ստվերում գտնվողները հենց իրենց կաշվի վրա են զգում:
– Իսկ Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է երկիրը ղեկավարելու ակտիվ պրոցեսներից: Իմ տպավորությունն այնպիսին է, որ նա կարծես արդեն զբաղվում է արարողակարգային հարցերով:
– Ես այլ կարծիք ունեմ: Չգիտեմ, թե ինչ կլինի 2018 թվականին: Որովհետև աշխարհը օր օրի է փոխվում և թե ինչ կլինի տարիուկես հետո, կանխատեսել շատ է դժվար: Բայց մի բան եմ տեսնում. այս պահին Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աշխատում են տանդեմով: Մի բան, որը վերջին շրջանում հաճախ ենք տեսնում Ռուսաստանում:
– Հոռետեսների մի խումբ կա, որը ոչ մի դրական բան չի տեսնում այս գործընթացներում: Դա ինչի՞ց է գալիս. արդյոք հնարավո՞ր է 20 և ավելի տարիներ կուտակված պրոբլեմները միանգամից լուծել:
– Այդ հոռետեսների մեջ կան որոշակի մարդկանց կողմից պարզապես ուղղորդված հոռետեսներ: Նրանք պարտավորված են այդպիսին լինել: Կան նաև բնական` իրական հոռետեսներ: Սա հասարակության մի հատվածն է, որը ոչ մի ձևով ոչնչի չի հավատում: Եվ այս մարդկանց չի կարելի մեղադրել, նրանք պարզապես այդպիսին են: Ուստի ասում են` թատրոն է, էս է, էն է:
Իսկ ես օպտիմիստ եմ, բայց պրագմատիկ օպտիմիստ եմ: Հասկանում եմ, որ երկիրը շտկել հնարավոր չէ միանգամից: Բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ խնդիրն այն չէր, որ Կարեն Կարապետյանը գար ու փրկեր Հանրապետական կուսակցության դեմքը: Այլ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը եկավ փրկի այս պետությունը: Որովհետև բոլորը, այդ թվում նաև իշխող վերնախավը, հասկացան, որ հասել ենք մի կետի, որից հետո կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ: Եվ դրա ազդակները եղան ապրիլն ու հուլիսը:
– Այսինքն` հասկացան, որ բոլորս մի նավի մեջ ենք:
– Այո, մի նավի մեջ ենք: Եվ նավի խորտակվելուց ամենից շատ կորցնելու բան ունեն իրենք: Ուստի փորձեցին կանգնեցնել այն պրոցեսը, որն արդեն բավականին խորացել էր:
Իսկ ինչո՞ւ չեն հավատում իմ ասած` այն բնական հոռետեսները: Որովհետև դեռ առաջընթաց չեն կարող տեսնել: Քանզի առայժմ ընթանում է անկումը արգելակելու պրոցեսը: Վերելքի մասին խոսք լինել չի կարող: Դրան չենք հասել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված