Հայերեն


Սեռական հասունացում․ աղջկա և տղայի առանձնահատկությունները

Life

Սեռական համակարգի գործունեությունը կարգավորվում է նյարդային և ներզատիչ (էնդոկրին) համակարգերի կողմից: Երկու սեռերի սաղմերի մոտ էլ սեռական օրգանները ձևավորվում են միանման, հետագայում դրանք տարբերակվում են: Սեռական տարբեր օրգաները զարգանում են հղիության տարբեր շրջաններում, և ուրեմն հղիության նորմալ ընթացքին անհանգստացնող յուրաքանչյուր ազդակ կարող է առաջացնել որևէ արատ:

Իգական սեռական համակարգ

Իգական սեռական համակարգը կազմված է սեռական գեղձերից, ձվարաններից և օժանդակ սեռական օրգաններից` արգանդ, արգանդափողեր, հեշտոց, արտաքին սեռական օրգաններ և կաթնագեղձեր:
Ձվարանները կատարում են մանկածնական և ներզատական ֆունկցիաներ: Ձվարանի մանկածնական ֆունկցիան իգական սեռական բջիջներ (ձվաբջիջներ) ստեղծելն է, որոնցից բեղմնավորման ժամանակ առաջանում է պտղաձուն: Ձվարանների ներզատական ֆունկցիան իգական սեռական հորմոններ (էստրոգեններ) արտադրելն է, որոնք նպաստում են կնոջ օրգանիզմի հասունացմանն ու երկրորդային սեռական հատկանիշների զարգացմանը: Իգական սեռական օրգանները լինում են արտաքին և ներքին:
Արտաքին իգական օրգաններն են` մեծ և փոքր ամոթաշրթերը ևծլիկը:
Ներքին սեռական օրգաններն են` ձվարաններ, արգանդափողեր, արգանդ, հեշտոց, որոնք տեղակայված են փոքր կոնքի խոռոչում:

Արական սեռական համակարգ

Կազմված է ամորձիներից և հավելումներից: Ամորձիների ներզատական ֆունկցիան տեստոստերոն հորմոնի արտադրությունն է, որի շնորհիվ տղաների մոտ ձևավորվում են երկրորդային սեռական հատկանիշները: Մյուս ֆունկցիան՝ արական սեռական բջջի (սպերմատազոիդ) արտադրելն է: Արական սեռական օրգանները լինում են արտաքին և ներքին:
Արտաքին սեռական օրգաններն են` առնանդամը և ամորձապարկը
Ներքին սեռական օրգաններն են` սերմնածորանը, սերմնալարը, սերմնաբշտերը, շագանակագեղձը, կուպֆերիան գեղձերը:

 

Աղջիկների, տղաների սեռական հասունացման առանձնահատկությունները

Աղջիկների մոտ
Ֆիզիկական և սեռական հասունացման ընթացքում ի հայտ են գալիս երկրորդային սեռական հատկանիշները, որոնք հայտնվում են որոշակի հաջորդականությամբ:
Աղջիկների մոտ արդեն 8-9 տարեկանում նկատվում է կոնքի շրջագծի և ազդրերի ենթամաշկային ճարպաշերտի հաստացում: 9-10 տարեկանում պտուկների մեծացում, 10-11 տարեկանում կաթնագեղձի աճի սկիզբ, 11 տարեկանում ցայլքի (Վեներայի թմբիկ) մազակալում կանացի տիպով, 13 տարեկանում պտուկների պիգմենտավորում, կաթնագեղձերի մեծացում, 1-ին դաշտանի՝ մենարխեի, հայտնվելը, 13-14 տ․-ում թևատակի մազակալում,16-18 տարեկանում աճի դանդաղում:
Առաջին դաշտանը սովորաբար լինում է 13.5 տարեկանում, սակայն հնարավոր են անհատական զգալի տատանումներ՝ 9 տարեկանից մինչև 15-16 տարեկան: Դաշտանը տևում է 3-6 օր, իսկ ընդմիջումը նրանց միջև 21-30 օր:
Դաշտանադադարը (կլիմաքս) տեղի է ունենում 45-48 տարեկանում:

Տղաների մոտ
Տղաների մոտ սեռական հասունացումը սկսում է ավելի ուշ, քանի աղջիկների մոտ և ընթանում է բավականին բուռն: Յուրաքանչյուր փուլ տևում է 1-2 տարի: 3 տարեկանից սկսվում է բշտիկների առաջացում դեմքի վրա, տեղի է ունենում դեմքի մազակալում, ցայլքի մազակալում տղամարդկային տիպով,  թևատակի մազակալում, ձայնի մուտացիա, 13 տարեկանում սկսվում է արտադրվել սպերմա։ Դրա ակամա արտազատումը, որը ավելի հաճախ կատարվում է գիշերը, կոչվում է երազախաբություն : Տղամարդու օրանիզմում սպերմատազոիդների և սեռական հորմոնների առաջացում տեղի է ունենում մինչև 50-55 տարեկանը, այնուհետև աստիճանաբար մարում է:

Սեռական հասունացման ստադիաները որոշվում են՝ ելնելով երկրորդային սեռական հատկանիշների առաջացումից․

Տարբերում են սեռական հասունացման 5 ստաձիա․

1-ին փուլ․ համապատասխանում է պրեպուբերտալ շրջանին:
Աղջիկների մոտ հասունացման շրջանի սկսելու վկայությունը կրծքագեղձերի մեծացումն է, իսկ տղաների մոտ՝ ամորձիների մեծացումը, որը շատ դեպքերում չի նկատվում:
2-րդ փուլ․ երկու սեռի մոտ էլ ի հայտ է գալիս ցայլքի մազակալում:
3-րդ փուլ․ դաշտանի հայտնվելը, իսկ տղաների մոտ սերմնազատումը, 3-4-րդ փուլի անցման շրջանում:
5-րդ փուլ․ համապատասխանում է հասուն մարդու վիճակին:

Դեռահասների աճի և զարգացման համար պահանջվում է լիարժեք սնունդ՝ հարուստ վիտամիններով, հանքային աղերով: Ֆիզիկական և մտավոր աշխատանքը, սպորտով զբաղվելը, հասարակական աշխատանքը ևս նպաստում են դեռահասի ներդաշնակ զարգացմանը, առողջ, ուժեղ և հոգեպես հարուստ անհատի դաստիարակմանը:

Գոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված