Հայերեն


Դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի ահ­ռե­լի դաշտ է բաց­վել․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրով հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրվեցին։ Այս համաձայնության իրականացումը ոչ միայն շատ ծանր վիճակի մեջ է դնում հայկական կողմին, այլև նպաստավոր իրավիճակ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շատ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Սակայն ի նկատի ունենանք, որ հրադադարի մասին այս հայտարարությունը իր անորոշություններով հանդերձ, հեռու է Արցախյան հակամարտության վերջնական կարգավորում լինելուց։

Սրա մասին, ի դեպ, խոստովանում է նաև այս խայտառակությունը Հայաստանի «վզին փաթաթած» Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից էլ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս է, սակայն հիմնախնդրի կարգավորմանը հասնելու միջազգային մանդատը տրված է հենց համանախագահության ինստիտուտին։ Ուստի հայկական կողմի համար բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի հրադադարի մասին փաստաթուղթը տեղափոխվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Կարևոր խնդիր է, որ Ռուսաստանի հետ միասին ԱՄՆ-ը և Ֆրանսիան ևս ակտիվորեն ներգրավվեն հակամարտության կարգավորման գործընթացում։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ակտիվությունը թույլ կտա որոշակի փոփոխություններ մտցնել մեզ համար շատ ծանր պայմաններ նախատեսող եռակողմ հայտարարությունում, քանի որ այս երկրները կարող են լրացուցիչ լծակներ կիրառել թուրքադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիային հաջողվեց շատ արագ ներթափանցել Հարավային Կովկաս և ակտիվ մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։

Ճիշտ է՝ Թուրքիային չհաջողվեց անմիջական մասնակից դառնալ եռակողմ համաձայնությանը և հասնել իր խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, սակայն Անկարային հաջողվում է ամրապնդել իր ներկայությունն Ադրբեջանում։ Իսկ Թուրքիայի ազդեցության հզորացումը Հարավային Կովկասում իրենից մեծ վտանգ է ներկայացնում։ Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչները ռազմական գործողությունների դադարեցումից հետո ոչ միայն չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել էին, այլև մտադիր են հաստատվել Արցախից վերցված կամ դրանց սահմանակից տարածքներում։ Իսկ այդ դեպքում նրանք կարող են լուրջ ահաբեկչական գործոն դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Ուստի միջնորդների ուշադրությունը պետք է ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայից եկող ահագնացող սպառնալիքի վրա։ Ըստ էության, բանակցային գործընթացում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա պահպանել ներքին կայունությունը և միասնականությունը, որն այս օրերին շատ փխրուն վիճակում է։ Բայց, ինչպես արդեն բոլորն են շեշտում, այս իշխանության պարագայում դա գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ պարտության հիմնական քաղաքական պատասխանատուներին պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն կստանան։

Այս ծայրահեղ իրավիճակում հայկական կողմի շահերից է բխում նաև հայ-ռուսական փոխգործակցության խորացումը։ Հարցն այն է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի ամենաշատ լծակները և ազդեցության գործիքները Հարավային Կովկասում ու ի վիճակի է հակակշռել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին։ Պետք է հասնել նրան, որ հայ-ռուսական դաշինքը դառնա տարածաշրջանային ամենակարևոր գործոնը, որը թույլ կտա չեզոքացնել թուրք-ադրբեջանական աճող ազդեցությունը։

Այնպես որ, դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել, պետք է ամեն ջանք ներդնել իրադարձությունների զարգացումը մեր կողմը թեքելու համար։ Հ.Գ.-Նյութը արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված