Հայերեն


Ադրբեջանցիները պատին «գրել» են, որ Շուշին չի կարելի թողնել իրենց

Հասարակություն

Ադրբեջանցիները պղծել են Շուշվա Սուրբ Ղազանչեցոցը, պատերին անելով ինչ որ գրառումներ:

Բաքուն Մոսկվայից խնդրել է, որ ռուս խաղաղապահներն ապահովեն իրենց համար ճանապարհ դեպի Շուշի, քանի որ բոլոր ճանապարհները հսկում են հայկական ուժերը: Ինչպես հայտնի է, եռակողմ համաձայնությունը ենթադրում է, որ պատերազմող կողմերի զինված ուժերը դադարից հետո մնում են որտեղ կանգնած էին: Այսինքն, հայկական ուժերը մնում են նաեւ Շուշիի ճանապարհներին եւ ըստ համաձայնագրի նրանք չունեն Ադրբեջանին ճանապարհ տալու պարտավորություն:

Կապահովեն ռուս խաղաղապահները Բաքվի մուտքը Շուշի, թե՞ կթողնեն  «անտառա-դիվերսիոն» ճանապարհի հույսին, որով թշնամին անցել էր հարավից մինչ Շուշի: Արդեն իսկ Ղազանչեցոցի պատերը ցույց են տալիս, որ Բաքվի մուտքը Շուշի թույլ տալը նշանակում է թույլ տալ Շուշի վանդալիզմի մուտքը:

Ավելին, խնդիրը շատ ավելի լայն է, քանի որ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգություն է ոչ միայն Շուշին, այլ նաեւ Դադիվանքը, Հադրութի շրջանի հուշարձանները: Այդ ամենը Ադրբեջանի վերահսկողության ներքո ենթակա է վանդալիզմի:

Հետեւաբար, առաջանում է պարզ հարց՝ Ռուսաստանը նպաստելու է վանդալիզմի՞ն, թե մարդասիրությանը: Նույն հարցը  դրված է միջազգային կառույցների եւ Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների, նաեւ այլ միջազգային կառույցների առաջ:

Խնդիրն ընդունում են նաեւ Պուտինը եւ Լավրովը։ Պուտինը Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է կրոնական ժառանգության պահպանման խնդիրը, իսկ Լավրովը խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին ներգրավելու հնարավորության մասին։

Շուշին  պետք է հայտարարվի «մարդասիրական» կամ «համաշխարհային մշակույթի ժառանգության» գոտի, ստանալով հատուկ կարգավիճակ եւ ըստ այդմ լինելով հատուկ վերահսկողության ենթակա: Այդօրինակ մոտեցումներ պետք է դիտարկվեն Արցախի հայկական, քրիստոնեական մակույթի ժառանգության բոլոր գոտիների համար, ադրբեջանական ենթակայության փոխարեն:

Արցախում պատերազմը դադարել է, բայց պայմաններով, որոնք մեղմ ասած ստեղծում են վանդալիզմը սկսելու նախադրյալ: Պատերազմը չի կարող փոխարինվել վանդալիզմով, ռազմական աղետը չի կարող փոխարինվել մարդասիրական աղետով: Իսկ որ դրա ռիսկը միանգամայն իրական է, Ադրբեջանն իր ձեռքով գրել է սուրբ Ղազանչեցոցի պատին: Ադրբեջանցիներն այդպիսով Ղազանչեցոցի պատին պարզապես «գրել» են, որ Շուշին չի կարելի թողնել իրենց:

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված