Հայերեն


«Տղու թեմա»․ Անչոկը կոնֆլիկտի մեջ է ընկել հանուն Սոս Ջանիբեկյանի

Life

Երեք շաբաթ է՝ «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկել է «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն: Մոդել Անչոկը նախագծում պայքարում է Սոս Ջանիբեկյանի սրտին հասնելու համար: Դերասանի սիրտը գրավելու պայքարում Անչոկը նաև կոնֆլիկտների կիզակետում է հայտնվել: Թեև BlogNews-ի հետ զրույցում Անչոկը ասաց, որ ինքավստահ է, վարդերի արարողության ժամանակ ակնհայտ է, թե որքան է հուզվում, որպեսզի նախագծից դուրս չմնա: BlogNews-ը ներկայացնում է Անչոկի հետ զրույցը:

 

- Անչոկ, փաստորեն, սիրահարվա՞ծ էիր Սոսին:

- Միանշանակ ոչ: Ես Սոսին սիրահարված չէի, սակայն Սոսն այն մարդն է, ում ես ցանկանում էի բացահայտել: Չգիտեմ՝ նախագծի ընթացքում կամ նախագծից հետո մեր միջև ինչ հարաբերություններ կարող են ձևավորվել, բայց մինչև նախագիծը ես նրան ճանաչել եմ որպես ընկեր: Հիմա փորձում եմ իրեն ճանաչել այլ տեսանկյունից:

- Նրա հետ անձամբ ծանոթ լինելուց հետո ի՞նչը քեզ ստիպեց գալ նախագիծ:

- Մենք ունենք ընդհանուր լավ ընկերներ, հասցրել ենք շփվել: Սակայն Սոսն այն մարդն է, ում օր-օրի կարելի է բացահայտել, ինչի համար էլ այս նախագծում եմ:

- Հաշվի առնելով ձեր ծանոթ լինելը՝ ավելի առաջատար դիրքերո՞ւմ ես, քան մյուսները:

- Չէ, դա բացարձակ կապ չունի: Դա կարող է նաև խանգարել, քանի որ Սոսն ինձ ճանաչում է: Հնարավոր է՝ այլևս ոչինչ չունենա բացահայտելու իմ մեջ: Գուցե այստեղ կլինեն ավելի հետաքրքիր աղջիկներ, քան ես եմ: Ոչինչ չեմ կարող ասել:

- Սոսը ինչ-որ բա՞ն գիտի քո մասին, որը կարող է խանգարել:

- Հավատացեք, չկա նման բան:

- Նախագիծը հավակնում է բարձր ռեյթինգի: Կարելի՞ է ենթադրել, որ քեզ նախագիծ է բերել հեռուստատեսությունը, հայտնի դառնալու ցանկությունը:

- Չէ: Ես հայտնի դառնալու կարիք չունեմ, քանի որ բավականին շատ հայտնիություն արդեն ունեմ: Չեմ կարծում, որ նախագիծը պետք է ինձ օգներ այդ հարցում:

- Եթե քեզ հայտնի ես համարում, պետք է երկրպագուներ էլ ունենաս: Ինչպե՞ս են երկրպագուներդ վերաբերում մասնակցությանդ:

- Նվիրյալ երկրպագուները միշտ ընդունում են քո աշխատանքը:

Իմ ծանոթներից գրեթե ոչ ոք չգիտեր, որ մասնակցելու եմ նախագծին: Շատերի համար շոկային էր, քանի որ նախագիծն ինձ համապատասխան չէր:

- Ինչո՞ւ:

- Շատերը կարող են կարծել՝ Անչոկն ուզում է ծանոթանալ Սոսի հետ և ամուսնանալ: Իրականում ես չեմ ուզում ամուսնանալ Սոսի հետ, բայց ուզում եմ բացահայտել, ճանաչել իրեն:

- Ի՞նչը պետք է ստիպի Սոսին ընտրել քեզ:

- Չեմ կարող ասել: Սոսը շատ անկանխատեսելի է: Կարող է մտածեմ՝ այսօր Սոսն ինձ է ընտրելու, հենց այդ օրն ինձ վարդ չհասնի:

- Ամեն դեպքում, քեզ տեսնո՞ւմ ես իր ֆավորիտների ցանկում:

- Վստահ կարող եմ ասել՝ այո: Սակայն, լինելով ֆավորիտների մեջ, որքան առաջ կգնամ, չգիտեմ:

- Ի՞նչն է քեզ տվել այդ վստահությունը:

- Ես, առհասարակ, կյանքում եմ շատ վստահ մարդ, ոչ թե Սոսի կամ նախագծի հանդեպ: Դա ոչ թե Սոսի գործոնն է, այլ իմ: Ես իմ հանդեպ ունեմ վստահություն, ոչ թե Սոսի հետ հարաբերությունների:

- Ի՞նչ նոր բան ես բացահայտել իր մասին:

- Այս ընթացքում շատ քիչ ենք շփվել: Այսօր երկրորդ հանդիպումն էր, որն անհատական չէր: Շփվելու երկար ժամանակ չի լինում: Դեռ չեմ կարող ասել, որ բացահայտել եմ մի բան, որը չեմ իմացել:

- Այսօրվա հանդիպանը ծաղիկը Սաշային բաժին հասավ: Քեզ համար ի՞նչ է դա նշանակում:

- Ծաղիկը մեկն է, մենք շատ ենք: Բնականաբար, պետք է մեկին բաժին հասներ, դա ոչինչ չի նշանակում:

- Նեղացած չե՞ս:

- Միանշանակ ոչ:

- Աղջիկների միջև արդեն կան լարված հարաբերություններ: Ձևավորվել են խմբավորումներ, որի կողմերից մեկը դու ես: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

- Իրականում ես կոնֆլիկտային մարդ չեմ, ինչպես ինձ պատկերացնում են բոլորը: Էստեղ ի սկզբանե եղել ենք 12 աղջիկ, մյուս 10-ի հետ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ: Մեկը, ում հետ լավ հարաբերություններ չունեի, դուրս է եկել, մյուսը մնաց նախագծում: Դա Ալեքսանդրան է, սակայն դա ոչինչ չի նշանակում: Սա ընդամենը շոու է:

- Ինչո՞ւ դու և Սաշան լեզու չեք գտնում: Օրինակ՝ այսօր նա ստացավ ծաղիկը: Գուցե դա էլ իր ազդեցությո՞ւնն ունի:

- Ես նրա հետ ամեն օր եմ կոնֆլիկտ ունենում: Կոնֆլիկտը եղել է մինչ ծաղիկը: Դրանից հետո դեռ չենք հասցրել կոնֆլիկտ ունենալ: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Սաշան տարիքով շատ մեծ է մեզանից՝ գրեթե մի սերունդ: Մենք երիտասարդ ենք: Ես 21 տարեկան եմ, ինչը չեմ թաքցնում: Սաշան արդեն մեծ կին է, ունի տարիքի հետ կապված կոմպլեքսներ: Կարծում եմ՝ էդտեղից է գալիս ամեն ինչ:

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»
Ամենադիտված