Հայերեն


«Սա նոր վերջի սկիզբն է. կետերից յուրաքանչյուրն առնչվում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության շուրջ առկա մի շարք հարցերի: Մինչև փաստաթուղթն իրավական հարթության մեջ դիտարկելը, Գ. Մելոյանը ստորագրվածը ազգադավ փաստաթուղթ որակեց: «Իմ գնահատմամբ, սա երբևիցե բանակցային սեղանին եղած ամենաանբարենպաստ փաստաթղթերից է: Հայկական կողմը հրաժարվել է ստորագրել սրանից մի քանի անգամ լավ պայմաններով փաստաթղթերը:

Հանրության շրջանում այնպիսի կարծիքներ են փորձում շրջանառել, թե իբրև այս փաստաթղթով խաղաղություն է հաստատվելու, և այն կարող է արցախյան հարցի լուծման հիմք հանդիսանալ: Դրանք բոլորը սին հույսեր են, որովհետև սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը, որին ավելի ուշ կանդրադառնամ: Ընդհանուր առմամբ, որպես պաշտոնական փաստաթուղթ, մեզ ընդամենը հայտարարություն է հրամցվել: Հայտարարությունը, որպես այդպիսին, իրավական կատեգորիա չէ, իրավական փաստաթղթի տեսակ չէ:

Բացի այդ, դեռ ոչ ոք չի մանրամասնել՝ որևէ իրավական այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, որի հիման վրա էլ հրամցվել է այս հայտարարությունը, թե՞ հենց հայտարարությունն է հանդիսանում հիմնական փաստաթուղթը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ խոսքը հենց այս հայտարարության մասին է, որի կետերը հետագայում պետք է կյանքի կոչեն ու արդեն այդ կետերի հիման վրա առանձին ու յուրաքանչյուր պետության շրջանակներում ներպետական ակտեր ընդունվեն: «Հնարավոր է նաև այլ լրացուցիչ, միջազգային պայմանագրերի տեսակ ունեցող փաստաթղթեր ընդունվեն: Բայց անգամ այդ պարագայում է խնդրահարույց. անկախ նրանից, որ այս փաստաթուղթը միջազգային փաստաթղթի տեսակ չէ, մենք դրան բովանդակային պետք է անդրադառնանք: Սա ավելի շատ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթուղթ է: Բայց այն կոնկրետ պետությունների համար պարտավորություններ է նախատեսում»,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալ բովանդակային անդրադարձը՝ նա մատնանշեց հայտարարության 9-րդ կետը:

«Ըստ այդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Այսինքն, ՀՀ տարածքի շրջանակներում կոնկրետ պարտավորվածություններ են նախատեսվում, որի առումով ՀՀ անկախության հռչակագրի և գործող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, որով կարգավորում են տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների հարցերը, հստակ ընթացակարգեր են սահմանված: Այդ ընթացակարգերի համաձայն՝ պետք է հանրաքվե իրականացվեր: Եվ եթե անգամ դիտարկում ենք, որ սա տարածքային ամբողջականությանն առնչվող փաստաթուղթ չէ, այլ զուտ միջազգային բնույթի փաստաթուղթ է, միջիրավական ակտ, ապա այդ դեպքում էլ առնվազն պետք է ընթացակարգ անցներ, ստանար ՍԴ դրական եզրակացությունն առ այն, որ այն չի հակասում Սահմանադրության կարգավորումներին, այնուհետև ընդունվեր ու վավերացվեր ԱԺ-ի կողմից:

Ամենևին պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը միջազգային փաստաթղթերի համար նման կարգավորումներ է նախատեսում: Սրանք զսպող և հակակշռող մեխանիզմներ են իշխանությունների տարանջատման սկզբունքի կյանքի կոչման համատեքստում: Դրանք այն զսպող մեխանիզմներն են, որ մեկ պաշտոնյան չկարողանա միանձնյա այդպիսի ճակատագրական որոշումներ կայացնել, ինչը և եղավ: Ամբողջ հայ ազգով ու պետականությամբ կանգնեցինք խնդրի առջև, երբ առանց որևէ նախնական քննարկման, մեկ անձի կողմից ստորագրվեց փաստաթուղթ: Ամեն դեպքում, որ կողմից էլ մոտենանք, մեր ներպետական օրենսդրության համատեքստում փաստաթուղթը խնդրահարույց է: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ունենք Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, որով սահմանվում է, որ պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այլ կիրառելի միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ համադրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»,-ասաց Գ. Մելոյանը:

Նշված համատեքստում դիտարկելով Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նա ընդգծեց. «Իշխանությունից եկող ազդակներով շատերը փորձում են հանրության վրա ազդել՝ հիմնավորելով, որ այս պահանջի հիմքում աթոռակռիվն է, ինչը էժան մանիպուլ յացիա է: Այս պահին ՀՀ-ի իրավիճակն օրհասական է, խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը կարող է մեզ պետականության գոյության վտանգի առաջ կանգնեցնել: Ըստ հայտարարության՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը պետք է կյանքի կոչվի առաջին կետը: Ես հղում կատարեցի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիային: Ն. Փաշինյանի հրաժարականը մեծ հիմք կտա կրկին նման հղում անելու ու նշելու, որ կոնկրետ այդ անձը միանձնյա է ստորագրել, ներպետական մեխանիզմները չեն ապահովվել, ու հանրության պահանջի հիման վրա դադարեցվեցին նրա լիազորությունները: Ըստ դրա՝ կարող ենք կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձ անել՝ միևնույն ժամանակ փորձելով կետերը գոնե մի փոքր հայանպաստ դարձնել:

Փաստաթուղթը չի կարող այսչափ միակողմանի լինել»: Խոսելով, իր բնորոշմամբ, զուտ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթղթի ձևաչափի մասին՝ նա հավելեց. «Իմ գնահատմամբ՝ նպատակը հենց ներպետական մեխանիզմներից խուսափելն է եղել, ինչպես նաև հանրությանն ու այլ մարմիններին դրա քննարկմանը մասնակից չդարձնելը: Այն իր տեսակով առոչինչ փաստաթուղթ է, և մենք պարտավոր էլ չենք կյանքի կոչել այդ կետերը, սակայն այս դեպքում միայն մեր ներպետական խնդիրը չէ. մեր երկրի գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել երկու այլ պետությունների հետ: Այստեղ ավելի շատ դիվանագիտական հարթություն պետք է տեղափոխվենք՝ ինչպես կարող ենք հնարավորինս խուսանավել այդ կետերից: Միակ լուծումը Փաշինյանի հրաժարականն է, որը կարող է բեկում լինել:

Ըստ իս, բոլոր քաղաքական ուժերի կարող մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ է կոմիտե ձևավորել և փորձել կողմերին պարտադրել կրկին վերադառնալ բանակցային սեղանին՝ քննարկելու, գոնե ինչոր կերպ վերանայելու և հնարավորության դեպքում փոքր-ինչ հայամետ դարձնելու այդ անընդունելի կետերը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրվում ու ներկայացվում է, թե այս փաստաթղթով ձերբազատվեցին պատերազմական իրավիճակից և հետագա վտանգներից: Բնավ այդպես չէ, սա նոր վերջի սկիզբն է: Մենք այս կետերի իմպլեմենտացիայի արդյունքում շատ խնդիրներ ենք ունենալու, բազմաթիվ հարցեր են առաջանում: Այս կետերից յուրաքանչյուրն առնչվում է հարյուրավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին:

Անգամ բավականին կարճ ժամկետներ են նախատեսված: Մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, մինչդեռ մարդկանց բնակության, տեղահանման ու ունեցվածքի խնդրի առումով պետությունը որևէ պարտականություն չի ստանձնել: Ընդամենը մարդկանց ճակատագրերի հետ են խաղում՝ այս փաստաթուղթն ուղղակի փաթաթելով նրանց վզին: Արդյոք չպե՞տք է ապահովվեր նրանց հետագա սոցիալական ապահովության խնդիրը: Հարցական է, թե այդ մարդիկ ուր պետք է տեղափոխվեն, որտեղ պետք է բնակություն հաստատեն, ով է հատուցելու բնակավայրի կորստի համար և այսպես շարունակ»:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալումներին, ապա դատարանի կողմից դրանք ոչ իրավաչափ ճանաչելուն. «Առհասարակ, իրեն համարելով ամենալեգիտիմ իշխանությունը և ունենալով հանրության աջակցությունը՝ այս իշխանությունն ամենաշատ իրավախախտումներն է թույլ տվել: Այսչափ իրավունքի չարաշահում, իրավունքի ոտնահարում, օրենքների չկատարում, Սահմանադրության դրույթների այսչափ խախտում որևէ իշխանության օրոք ՀՀ-ում տեղի չի ունեցել: Իրավական անարխիայի ժամանակաշրջանում ենք ապրում, և ընտրովի մոտեցում, ընտրովի արդարադատություն է իրականացվում: Շուրջ մեկ տարի արտակարգ դրությունն էր չարաշահվում՝ հավաքների ազատությունը անընդհատ ճնշելու համար:

Հիմա էլ ակնհայտ է, որ ռազմական դրության իրավական վիճակն է շահագործվելու, որ կրկին ոտնահարվեն մարդկանց հիմնարար իրավունքները: Զարհուրելի էր, որ քաղաքական ուժերի ղեկավարները բերման ենթարկվեցին: Բնականաբար, միտումը հանրահավաքը ճնշելն էր: Մի մասին մեղադրանք առաջադրվեց անկարգություններ հրահրելու, մի մասին էլ ռազմական դրության իրավիճակը խախտելու հոդվածներով: Բնականաբար, սա որևէ կերպ չէր կարող առնչություն ունենալ իրավաչափության հետ, սա հանրահավաքը ճնշելու փորձ էր:

Այնուամենայնիվ, վերջին ժամանակահատվածում մի շարք դատավորներ, ի պատիվ իրենց, կարողացել են ցույց տալ, որ անկախ ճնշումներից և քաղաքական պատվերներից, հավատարիմ են իրենց մասնագիտական որակներին: Բայց զարհուրելին այն է, որ բոլորս նման ճակատագրական խնդրի ենք բախվում, իսկ իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելուց հետո լկտիաբար իրեն թույլ է տալիս մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառել: Բոլորս պետք է հասկանանք, որ այս փաստաթղթի հետևանքներից ոչ ոք չի խուսանավելու: Բոլորս մի նավի մեջ ենք, հետևանքները բոլորիս վրա են ազդեցություն ունենալու, և հերիք է խայտառակ մանիպուլ յացիոն մեթոդներով բևեռացնել հանրությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված