Հայերեն


«Մեր ամբողջ գյուղը զանգում էր ինձ, ասում էր՝ վեշերը հանե՞նք, ես ասում էի՝ չէ, ի՞նչ եք ասում, դեռ մի հանեք, մեկ էլ պարզվում է՝ լուծում չկա». Վարդան Աթաբեկյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու պատճառների մասին

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց խմբակցությունից դուրս գալու և հետագա գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին: Դրան հաջորդեցին իշխանական որոշ շրջանակների վիրտուալ քննադատությունները, նույնիսկ պարզվեց, որ գիշերով մի քանի մեքենայով նրա տուն են այցելել մի խումբ անձինք, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներ: 168.am-ը զրուցել է Վարդան Աթաբեկյանի հետ:

– «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու Ձեր որոշումը հրապարակելուց հետո իշխանական շրջանակների կողմից սկսեցին Ձեր մասին տեղեկություններ տարածել, որ 2.5 տարվա պատգամավորական Ձեր գործունեության ընթացքում ոչնչով աչքի չեք ընկել, հայտնի եք դարձել միայն Հակոբ Սիմիդյանի հետ կապված միջադեպից հետո, Փաշինյանի բարձր վարկանիշի պարագայում անգամ հավաքել եք ընդամենը 2701 ձայն, և հիմա լքում եք նավը: Ինչպե՞ս կհակադարձեք:

– Եթե հանկարծ պարզվի, որ իմ քաղաքական թիմն է նման բան անում կամ որևէ մեկը, երևի դուրս կգամ, հետո կտեսնեն տարբերությունը: Բայց ես չեմ համարում, որ դա է իմ պատգամավորական գործունեության մեխը: Ճիշտն ասած՝ այս իրավիճակում մտքերս այլ տեղում են, որ հիշեմ շատ տարբեր նախաձեռնություններ: Հիմա լոզունգ է դարձել, որ, եթե դու 2-3 օրենքի նախաձեռնությամբ հանդես չես եկել, դրոշակ են սարքում: Ոչինչ, կարող է պարզվել՝ երրորդ տարում 10 օրենքի նախաձեռնություն եղավ: Դա նեղ անձնական խոհանոց է, չես կարող փակագծեր բացել՝ ինչու չես արել, բայց միգուցե պատգամավորի գործունեությունը 5 տարով է, այդ 5 տարվա կտրվածքով կհաշվեն: Թող սպասեն:

– 2.5 տարի եղել եք թիմում, այդ ընթացքում այս մասին ոչինչ չի խոսվել, բայց երբ դուրս եկաք «Իմ քայլը» խմբակցությունից, որոշեցիք շարունակել Ձեր գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր՝ հաշվի առնելով, որ Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթղթի մասին Ձեզ տեղյակ չեն պահել, հիմա արդեն նման ինֆորմացիաներ են դրվում շրջանառության մեջ. սա ինչո՞վ է պայմանավորված:

– Ես դրա մեջ լավ բան եմ տեսնում, այսինքն՝ այլ բան չունեն ասելու, դա են անում: Այսինքն՝ դու քո ապրելակերպի մեջ, քո աշխատելաոճի մեջ, քո բարոյական կերպարի մեջ վատ բան չունես: Այս փուլում, երբ մեկն ուզում է քեզ վնասել, մաքսիմում վնասակար կետերն է գտնում, եթե գտել են՝ այդ 2.5 տարում որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, անկեղծ ասած՝ ինչ-որ տեղ ուրախացնում է ինձ, որ դա է միայն իմ թերությունը, միայն դրան են կպնում, որևէ բարոյական, սկզբունքային կետի չեն կպնում, չեն ասում, թե ես այն ժամանակ սկզբունքային կետեր եմ խախտել: Շատ ուրախ եմ, որ այդ կետերին կպնելու շարժառիթ չեմ տվել: Թե չէ, որ տայի՝ հենց դա էլ կօգտագործեին:

– Խմբակցությունից դուրս գալու Ձեր որոշման հետ կապված ո՞ւմ հետ եք խոսել, ինչպե՞ս են արձագանքել:

– Ոչ ոքի հետ չեմ խոսել:

– Պարզապես ֆեյսբուքյան էջով տեղեկացրել եք, որ դուրս եք գալիս:

– Այո, այստեղ նյուանս կա. ես չէի ուզենա, որ դա դիտվեր՝ որպես հակաքայլ, բայց տեքստում հստակ նշվում է՝ տեղեկացված եմ եղել մամուլից, և համարել եմ, որ կարող եմ նույնը տեղեկացնել մամուլով:

– Տեղեկություններ ունե՞ք՝ Ձեր մյուս գործընկերների մեջ կա՞ն մարդիկ, որոնք առաջիկայում կարող են հետևել Ձեր օրինակին:

– Նայած՝ առաջիկա պրոցեսները ոնց կզարգանան: Նման որոշում կայացնելը շատ բարդ է, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես դրան: Հեշտ բան չէ՝ թիմից դուրս գալ և լինել անկախ պատգամավոր, դիմանալ այս ճնշումներին, այս պրոցեսներին: Ժողովրդի մոտ տարակարծություն կա, մի մասն ասում է՝ դավաճանեց, թիմը լքեց, մեկն այլ բան է ասում:

– Սա սովորական իրավիճակ չէ, ուղղակի ներխմբակցային կամ ներքաղաքական հարց չէ:

– Սովորական չէ, երկու կարծիք է ձևավորվել, մեկը ասում է՝ նավը լքեց, մյուսն ասում է՝ չլքեց, բայց ինձ համար այստեղ նավը լքելու կամ թիմին հարվածելու խնդիր չկա: Խնդիրն այն է, որ, եթե իրավիճակը սա է, այն ինձ համար ըմբռնելի չէ: Պետք է խորքային հասկանալ, թե ինչու եկանք-հասանք այս իրավիճակին: Գումարած դրան՝ երբ դու այդ հողի հետ կապեր ունես, հայրդ այնտեղ է զոհվել, քեզ համար դա դժվար ընկալելի է, ինչքան էլ քեզ բացատրեն, որ դա նորմալ է: Չես ուզում դա ընկալել, ուզում ես մի բան անել, միայն չընկալես դա:

Ես այդ տեքստն այնքան նուրբ եմ գրել, որ, եթե իմ քաղաքական թիմն ըմբռնումով մոտենար, հայտարարություն տարածեր, որ՝ մենք մեր թիմի անդամի նմանատիպ քայլը ողջունում ենք, ընդունում ենք, որովհետև բարոյական մաս էլ կա այդտեղ, այս հարցը նման տարածում չէր ունենա: Չեմ կարծում, որ իմ այս քայլով Երկրի ուղեծիրը փոխվեց: Բայց եթե քո քաղաքական թիմի անդամն այս հարցում ունի անձնական, բարոյական խնդիրներ, որը հենց հողի հետ է կապված, կարելի էր ընկալել դա:

– Ինֆորմացիա եղավ, որ Ձեր տան մոտ ինչ-որ մեքենաներ են եկել, տեսախցիկից արված լուսանկարներ տարածվեցին…

– Տեսախցիկն ազդանշան է տվել, որ տան դիմաց շարժ կա: Հեռախոսով նայել եմ, տեսել եմ՝ 5 տարօրինակ մեքենա է, 10 երիտասարդ դարպասիս մոտ հավաքված, ներս է նայում մոտ 10 րոպե: Տեղում զանգահարել եմ Ոստիկանություն, ներսում եղբայրս և ընկերս են եղել, ասել եմ՝ հանկարծ մոտ չգնաք: Բայց այնպես չէ, որ իրենք դուռը թակել են, դարպասի մոտ հավաքված են եղել: Ոստիկանությունը եկել է, եղբորս ասել եմ՝ հենց ոստիկանությունը մոտենա՝ դուրս կգաս, դուռը բացել է՝ տեսել է մեր թիմակիցներից մարդ կա այդ մարդկանց մեջ, եղբորս էլ լավ ճանաչում է: Եղբայրս հարցրել է՝ ի՞նչ կա, ինչո՞ւ եք այս ժամին եկել, բա՝ Վարդանին ենք ուզում տեսնել, եղբայրս ասել է, որ տանը չեմ: Մտել են ներս, տեսել են, որ տանը չեմ, ասել է՝ բան ունեք՝ զանգեք: Այդպես թողել՝ գնացել են:

Հիմա լույսը բացվել է, ուզում եմ հասկանալ՝ մարդիկ գիշերը 1-ին 5 մեքենայով ինչո՞ւ էին եկել ինձ տեսնելու, և ի՞նչ եղավ, որ հիմա չեն ուզում տեսնել:

– Այդ մարդիկ ձեր թիմից Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանն են եղե՞լ:

– Այո, եղբայրս իրենց է ճանաչել: Մի 10 հոգի է եղել, եղբայրս քաղաքական մարդ չէ, չգիտեմ՝ էլ ով է այնտեղ եղել, բայց այդ երկուսին կոնկրետ ճանաչել է, որովհետև Սիմիդյանը Էրեբունուց է, ժամանակին մտերիմ ենք եղել, իրեն անձամբ ճանաչել է:

– Դուք Արգիշտի Մեխակյանի հետ զրուցե՞լ եք:

– Ցավոք սրտի, երեկ մի քանի րոպե ենք զրուցել, երկար չենք զրուցել, ստեղծված իրավիճակն ենք քննարկել:

– Ձեր քայլի վերաբերյա՞լ եք խոսել:

– Ոչ, ես նման իրավիճակներում փորձում եմ ինքնուրույն գործել, որովհետև իմ մտքերը կարող են տանել քարոզչության, տանել փակուղի: Ես չեմ սիրում, երբ ռիսկային որևէ քայլ եմ անում, տրամադրեմ կամ թասիբի գցեմ որևէ մեկին, որ ինքն էլ անի:

 

Շարունակություն...

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված