Հայերեն


Տեղեկատվությունը համակարգված տալու եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղալու խնդիրը

Հասարակություն

Հանրության հետ աշխատանքը, նրանց տեղեկատվություն փոխանցելը շատ նուրբ աշխատանք է, ինչպես ասում են՝ ամեն մեկի խելքի բանը չէ։ Այդ է պատճառը, որ լավ հաղորդակցվողները քիչ են։ Հանրությանը տեղեկություն փոխանցելու համար նախ պետք է վստահություն վայելես, մարդկանց համակրանքին արժանանաս։ Հետո պետք է անկեղծ լինես, մի թեթեւ սուտը, սխալը, վրիպակը կարող է փչացնել քո ամբողջ աշխատանքը։ Տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դու մարդկանց «ընտելացնում ես» քեզ եւ ընդմիշտ դառնում պատասխանատու նրանց համար։

Քեզնով սկսվում եւ ավարտվում է մարդկանց օրը, քեզ հավատում են շատերը, նաեւ չարախոսում են շատերը, դու սխալվելու իրավունք չունես, դու ազդում ես մարդկանց հոգեբանության, հույզերի եւ գիտակցության վրա։ Մարդիկ լուրերի իսկությունը սկսում են չափել քեզանով, հայտնի խոսք կա չէ, որ եթե այդ մասին հայտնել են լրատվամիջոցները կամ իքս անձը, ուրեմն ճիշտ է։

Այս ամենը ավելի բարդ է պատերազմի ժամանակ, երբ բոլորը հուզված են, նյարդային, սպասողական։ Մի կողմից՝ էմոցիոնալ ֆոնը, մյուս կողմից՝ տեղեկատվության իսկությունը այն հաղորդողին դնում են վատ իրավիճակի մեջ։

 

Իսկ ինչպես հայտնել վատ լուրերը, իսկ ինչպես չտխրեցնել, չհիասթափեցնել մարդկանց։
Առաջին հերթին, հատկապես պատերազմի ժամանակ, տեղեկատվություն հաղորդողը պետք է լինի այնքան անկեղծ, որքան դա բխում է երկրի, պետության, հասարակության անվտանգության շահերից։ Չի կարելի վատ լուրերով ազդել բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության վրա։ Այսինքն՝ վերցնել եւ հայտնել ինչ կա չկա՝ ամենեւին ընդունելի չէ, քանի որ նախ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, երկրորդ՝ ռազմական գաղտնիքի խնդիր կա։

Երկրորդ, անհրաժեշտ չափով անկեղծությունը բնավ չի նշանակում, թե պետք է մարդկանց ստել, խաբել, մոլորության մեջ գցել։

Երկիրը փոքր է, տեղեկատվական աղբյուրները, այդ թվում՝ թշնամունը՝ բաց եւ բազմազան, հետեւաբար՝ չստանալով տեղեկատվություն ամբողջ ծավալով սպառողը այն կփնտրի բակում, հարեւանի տանը, թշնամական լրատվամիջոցներում։ Այնպես որ ինֆորմացիոն դաշտը փակելը եւս ծայրահեղ սխալ է։

Նույնքան սխալ է նաեւ ինֆորմացիան խեղաթյուրելը, մանիպուլացնելը, մարդկանց վստահությունը չարաշահելը, քանի որ ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա, ստի ոտքն էլ կարճ է։

Երրորդ՝ հանրությանը անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցողը պետք է հասկանա նաեւ, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի սպառիչ, հարցեր չառաջացնող, տարակարծության տեղ չթողնող, համակարգված, մյուս պաշտոնական աղբյուրներին չհակասող։ Ասվածի օրինակը այսօր առաջացած խառնաշփոթն էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստատուսի մեջ գրված Ստեփանակերտի վրա «Շուշիից գրոհող» թշնամու հրոսկախամբերի մասին, քանի որ մինչ այդ եւ այժմ էլ մեզ հայտնել են, որ Շուշին հայկական հսկողության տակ է։ Իսկ դրան հետեւեց նրա խոսնակի գրառումը՝ Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու մասին, որն ընդհանրապես սառը ցնցուղ էր։

Չորրորդ, բացի տեղեկությունից՝ մեր սիրելի նյուզմեյքերները մեզ կերակրում են նաեւ հույզերով, տրամադրություններով, նրանք մեզ «ստիպում են» հավատալ կամ չհավատալ, սիրել կամ ատել, ընդունել կամ մերժել։ Ինչքան էլ պաթոսը եւ էմոցիոնալ խոսքը այսօր պահանջարկ ունենա, ամեն դեպքում դրա պտուղները եւս քաղել է պետք, հետեւաբար՝ զսպվածությունը եւ ռացիոնալությունը երիցս գերադասելի է էմոցիաների ավելցուկից։

Հինգերորդ՝ պատերազմի ժամանակ խոստումներ տալը, կանխատեսումներ անելը անշնորհակալ եւ անպտուղ գործ է, հետն էլ՝ վտանգավոր, սա վերաբերում է Շուշիի համար մարտը այսօր ավարտելու կանխատեսմանը։ Պատկերացնում եք՝ եթե հանկարծ չավարտվի՝ ինչքան մարդիկ կհիասթափվեն, կտխրեն, հոգեկան տառապանքներ կունենան։

Ինչ վերաբերում է տեղեկատվություն փոխանցողի՝ նաեւ տրամադրություն, զգացմունքներ փոխանցելուն, ասվածի լավագույն ապացույցը լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքն է։ Մարդկանց մեջ այժմ զգացմունքների տարափ է, փնտրում են հարմար սուբյեկտներ դրանք արտահայտելու համար՝ հայհոյելու, անիծելու, ատելու։

Հետեւաբար՝ հանրության մոտ վստահություն վայելող անձինք չպետք է չարաշահեն այս հոգեվիճակը։ Անընդհատ հանրությանը ատելությամբ կերակրելը, հրամցնելը, թե մեր բանակի նկատմամբ ներսում կա թշնամական դիվերսիա, թե կան դավաճան հրամանատարներ, թշնամուն սպասարկող լրատվամիջոցներ, ոչ միայն տվյալ սուբյեկտների դեմ է ուղղվում, այլեւ այն հրամցնողին եւ կարող է հակառակ էֆֆեկտ ունենալ։ Հիմա կարծես նորաձեւ է դարձել իբրեւ քավության նոխազ լրատվամիջոցներին հայհոյելը, մեր հանրությանը այնքան են կերակրել չորրորդ իշխանության մասին բացասական կարծիքներով, որ անգամ պաշտոնական հաղորդագրությունների տակ ընթերցողները ամենավերջին հայհոյանքներն եւ վիրավորանքներն են զետեղում՝ «դավաճան շներ, սատկելու եք, Ալիեւի ծառաներ» եւ այլն։ Այստեղ է, որ հասկանում ես՝ մարդիկ մեղավոր չեն, նրանց ականջները անընդհատ լցրել են մեդիայի մասին «վատ պատումներով», իսկ քանի որ այժմ հերոսներ եւ հատկապես հակահերոսներ փնտրելու շրջան է, ավելի հարմար սուբյեկտ չկա։ Մեկը պետք է լինի, որի վրա հանրությունը թափի իր զայրութը, ատելությունը։

Զգացմունքների ավելցուկը վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Հասարակությունը սիրում է կուռքեր ստեղծել, երկրպագել նրանց, բայց չպետք է մոռանալ, որ հերոսից հակահերոս դարձնելը կես քայլ է։ Ասվածի վկայությունը այն հիացմունքն է, որ տիրում է համացանցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյաի նկատմամբ, քանի որ նա ստանձնել է Շուշիի պաշտպանությունը եւ ղեկավարության գնահատմամբ՝ լավագույնս իրականացնում է իր առաքելությունը։

Մի դրվագ, մի դրվատանք բավարար է, որ հասարակությունը արագ մոռանա Օհանյանի հասցեին նախկինում հնչեցրած մեղադրանքները, ամբաստանյալի կարգավիճակը, չփարատված կասկածները նրա ղեկավարության տարիներին բանակում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես այդ ժամանակ էին մոռացել Սեյրան Օհանյան անձին եւ զինվորականին, նրա կատարած բոլոր սխրանքները եւ համընդհանուր մերժում էին, այնպես էլ այժմ են մոռացել նախկին հակակրանքները։

Այնպես որ, զգույշ եղեք մարդկանց հետ խոսելիս, մտածեք, թե ինչ տեղեկատվություն, հույզեր, տրամադրություններ, հոգեվիճակ եք նրանց փոխանցում, դա կարող ա բումերանգի էֆեկտ ունենալ։

Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԱնհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»
Ամենադիտված