Հայերեն


Նոր Տարվա մասին. նշել, թե՞ չնշել

Հասարակություն

2020 թ-ի սեմպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում պատերազմ է. պատերազմ իր բոլոր ծանր հետևանքներով, թե՛ մարդկային կյանքերի գնով, թե՛ ֆինանսական ճգնաժամի, թե՛ հոգեբանական սթրեսի:

Մարդիկ սիրտ չունեն ուրախանալու, տոնելու, մինչև անգամ ապրելու:

Այս ամենից է բխում նաև վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտած #նորտարվասիրտչկա ֆլեշմոբը: Մարդիկ անդադար տարածում և միանում են ֆլոշմոբին՝ վերջինիս նպատակը համարելով Նոր Տարվա վրա ծախսվող գումարների փոխանցումը հիմնադրամին և զոհված քաջորդիների հիշատակի չանարգումը:


Եկեք հասկանանք.


Հասարակական տեսանկյունից...

1000-ից ավելի զոհված հայորդիների ցավը բոլորինս է, պատերազմի ցավը բոլորինս է, կորուստը բոլորինս է...

1000-ից ավելի զոհերի համար սգում ենք բոլորս, նրանց հիշատակը հարգում ենք բոլորս, մեզ ամեն տեսակի փոքր ուրախություններից զրկում ենք բոլորս, և վերջապես բոլորս էլ ունենք հայր, եղբայր, որդի, ամուսին և սիրած անձնավորություն սահմանին, բայց...

Նոր Տարի չնշելով ոչ ոքի չենք օգնի և չենք անարգի:

ՀՀ-ում շատ ու շատ ընտանիքներ ամանորը դիմավորում են 50-100.000 դրամի սահմաններում, շատ ու շատ ընտանինքների երեխաներ միայն այդ օրերին են «շոկոլադ ուտում» կամ որևէ տոնակատարության մասնակցում (ցավալի է, բայց՝ փաստ), և վերջապես այս ամենից զատ, շատ ու շատ ընտանիքներում այս Նոր Տարին նոր կյանքի սկիզբ կարող է դառնալ:

Երբ մեր հայրերը, եղբայրները, ամուսիններն ու զավակները հաղթանակած տուն վերադառնան, ոչ ոք չի ունենա որևէ բարոյական կամ իրավական իրավունք արգելել նրանց ու նրանց ընտանիքներին նշել այդ հաղթանակը:

1000-ից ավելը զոհվել է. 100.000-ից ավելը հաղթանակը սրտում հետ է գալու...


Տնտեսական տեսանկյունից կարճ ...


Գաղտնիք չէ, որ Նոր Տարվա օրերին խանութները եռում են մարդկանց հոսքից, գաղտնիք չէ, որ այդ օրերին գրանցվում է ամենաշատ առևտուրը:

Հետևություն. ավելի շատ է վճարվում հարկ, ավելի շատ մուտք է լինում պետական բյուջե... ավելի շատ գումար է տնտեսում պետությունը, գրանցվում է տնտեսական աճ (թեկուզ չնչին):


Ի՞նչ անել...

1000-ից ավելի զոհերի հիշատակը հարգելու համար և հիմնադրամին աջակցելու համար կարելի է պարզապես՝

1. Երևանի կենտրոնում չկանգնեցնել 70.000.000 արժողությամբ տոնածառ և այդ գումարը փոխանցել հիմնադրամին

2. Ռեստորաններում միլիոնավոր գումարների զարդարանքեր, հրավառություններ անելու փոխարեն այդ գումարը փոխանցել հիմնադրամին (մի տարի էլ նշեք տանը)

3. 50-200.000 դրամանոց տոնածառ զարդարելու փոխարեն այդ գումարը փոխանցել հիմնադրամին

4. Սեղանին ամենաթանկարժեք ուտեստները դնելու փոխարեն (հարևաններին զարմացնելու համար) այդ գումարը փոխանցել հիմնադրամին

5. Միայն Երևանի  համար 325.000.000 դրամ ծախսելու փոխարեն (ինչպես դա եղավ 2020 մուտք գործելիս) այդ գումարը փոխանցել հիմնադրամին

... կամ մեր զոհված զինվորների ընտանիքներին:


#նորտարվասիրտչկա ֆլեշմոբի հեղինակներին և տարածողներին կխնդրեմ չազդել մարդկանց հոգեբանության վրա և չտրամադրել նրան, որ Նոր Տարի նշելով նրանք անարգում են մեր զոհված զինվորների հիշատակը և կամ դրա փոխարեն պետք է գումարները փոխանցել հիմնադրամին (նշել, թե ո՛չ՝ յուրաքանչյուրի անհատական իրավունքն ու կամքն է:)

Նոր Տարին պետք է նշել, քանի որ սա կարող է լինել մեր հաղթանակի Նոր Տարին, անկախ Արցախի Նոր Տարին, անկոտրուն, միասնական և հպարտ ՀԱՅ ազգի Նոր Տարին...

Պե՛տք է նշել, քանի որ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, իսկ հաղթանակները հայ ազգը մի՛շտ նշում է...


Աննա Ղազարյան

Newsarm.live

Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ Կարապետյան
Ամենադիտված