Հայերեն


Հայկական հրամանատարությունն անցել է այլ տրամաբանության. Ի՞նչ է սպասվում

Հասարակություն

Թուրքիան Ադրբեջանի միջոցով մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը: Ընդ որում, Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորման ինտենսիվությունն ու մասշտաբը մեծացել է մոտ 40 օր շարունակվող պատերազմի երկրորդ կեսում:

Հնարավոր է, որ թիրախավորման են ենթարկվում բնակավարեր, որոնք ըստ թուրքական պատերազմական պլանի պատերազի առաջին կեսին արդեն իսկ պետք է լինեին իրենց վերահսկողության տակ: Հնարավոր է, որ նաեւ այդ պատճառով թիրախավորման ինտենսիվությունը եւ մասշտաբը մեծ չէր պատերազի առաջին օրերին ու շաբաթներին. թուրքերն ակնկալում էին վերցնել այդ բնակավայրերը հնարավորինս արագ:

Այդ ակնկալիքը չի արդարացել: Չի արդարանում նաեւ դիվերսիոն ներթափանցման ակնկալիքը: Հարավային պաշտպանական շղթայի հարաբերական ճեղքումից հետո դիվերսիոն ներթափանցման եւ հոսքի որոշակի ուղիներ բացելով, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական միավորները հայտնվել են Արցախի կարեւոր բնակավայրերին մոտ, դրանց մատույցներում, սակայն այդտեղ կրում են մեծ կորուստներ: Այդ հանգամանքը թերեւս նույնպես ստիպել է ինտենսվացնել խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, դիվերսիոն «երակները» փրկելու նկատառումով:

Դիվերսիոն ներթափանցումների հարցում Թուրքիան ակնկալում է ոչ միայն ռազմական արդյունք, այլ նաեւ քաղաքական` զուգահեռ ընթացող քաղաքական գործընթացում պայման թելադրելու համար: Միաժամանակ, որքան հայկական ուժերը ոչնչացնում են դիվերսանտներին, այդքան նվազում է այդ նախաձեռնության քաղաքական արժեքը Թուրքիայի եւ Բաքվի համար:

Հատկապես որ դիվերսիաներին թերեւս ներգրավված են նաեւ անմիջականորեն թուրք հատուկջոկատայիններ, ինչի առնչությամբ, ի դեպ, հայկական կողմը խոստացել է անակնկալներ թշնամուն, ինչպես օրեր հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անկարան լայնամասշտաբ ճակատային պատերազմի երկու-երեք շաբաթների տապալումից հետո փոխելով պատերազմի տրամաբանությունը, հայկական կողմին մտադիր էր մատուցել անակնկալ` «դիվերսիոն մոլախոտի» տարածման տեսքով: Ընդ որում, միանգամայն հնարավոր է, որ առաջին օրերին այդ անակնկալը ստացվել է: Սակայն, ինչպես նշում են հայ զինվորականները` հայկական զինուժը հարմարվել է այդ խնդրին եւ փորձ ձեռք բերելով ամեն օրվա հետ, արդեն ինքն է անակնկալ պատրաստվում թշնամու համար:

Անշուշտ պետք չէ նաեւ բացառել, որ թշնամու հրամանատարական կետում ունեն պատերազմի տրամաբանության փոփոխության այլ պլաններ եւ սցենարներ: Եվ կասկած չկա, որ մեր զինվորական հրամանատարությունը դիտարկում է հնարավոր տարբերակները, որեւէ անակնկալ այլեւս չունենալու համար: Միեւնույն ժամանակ, սակայն, դատելով հայտարարություններից եւ գործողությունների վեկտորից, հայկական հրամանատարությունն անցել է այլ տրամաբանության` թշնամու անակնկալը կանխարգելելու լավագույն միջոցը նրան անակնկալի բերելն է:

Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
Ամենադիտված