Հայերեն


Զբո­սաշր­ջու­թյան հա­մար բո­լոր անհ­նար և հնա­րա­վոր խո­չըն­դոտ­նե­րը կան, բայց ոլոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը լա­վա­տես են․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսության տարբեր ճյուղերի համար մարտահրավերներն ու իրավիճակները միգուցե տարբեր ազդեցություններ ունենան: Սակայն հաշվի առնելով նաև մինչ պատերազմը համավարակի թողած բացասական հետևանքը, դժվար չէ պատկերացնել այն իրավիճակը, որի առաջ կարող է կանգնել զբոսաշրջության ոլորտը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ոլորտին, ընկերությունների առաջ ծառացած խնդիրներին՝ միաժամանակ ընդգծել այն լավատեսության ու միասնականության մասին, որոնք այս օրերին ցուցաբերում են նաև առավելագույնս տուժած ոլորտի ներկայացուցիչները: «Զբոսաշրջության ոլորտը, պայմանավորված իր առանձնահատկություններով, շատ զգայուն է ինչպես համաճարակների, այնպես էլ անկայուն իրավիճակների նկատմամբ: Խոսքը նաև ու հատկապես պատերազմներին է վերաբերում:

Եվ, բնականաբար, իրավիճակն ամենաանբարենպաստն է զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը: Տեսական առումով զբոսաշրջությունը, կարծես, գրեթե հնարավոր չէ նման պայմաններում: Բայց մի կողմ էլ կա, որը, ամեն դեպքում, կարող ենք դիտարկել: Խոսքը ներքին զբոսաշրջության հնարավորությանն է վերաբերում, եթե, իհարկե, վտանգավոր չդիտարկվեն այցերը: Այստեղ, ամեն դեպքում, մի կարևոր բան կա: Այսօր բոլորս ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ Արցախի համար սկզբունքով ենք առաջնորդվում: Բոլորիս ուշքն ու միտքն ամբողջությամբ այդ ուղղությամբ է: Բացի այդ, նաև գիտակցում ենք, որ պետք է ուժեղ թիկունք ունենանք, ինչի համար, որքան հնարավոր է, տնտեսական ակտիվ գործունեություն պետք է ծավալենք:

Դա կնպաստի և՛ բյուջեի համալրմանը, և՛ որոշակիորեն մարդկանց աշխատատեղերի պահպանմանը: Այսինքն՝ ստեղծել հնարավորություն՝ ավելի ուժեղ թիկունքով ճակատը պահելու համար: Եվ այս իմաստով, եթե կարողանանք անգամ մի քանի զբոսաշրջիկ ապահովել, մեր օգուտն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով անգամ ուժերից վեր թվացող տնտեսական դժվարությունները հաղթահարելու պատրաստակամության անհրաժեշտության մասին: «Իմ խոսքը ցանկացած գործունեության տեսակին է վերաբերում: Եթե կարողանան ամեն ինչ անել գործունեություն ապահովելու համար, դրանով ռազմաճակատին են օգնելու:

Եվ չպետք է մոռանանք, որ հաղթելու ենք, և հիմքերը պետք է պահպանել ու ապահովել կայուն տնտեսական զարգացման համար: Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա, ի տարբերություն աշխարհի, մեզ մոտ ունենք զբոսաշրջության համար բոլոր անհնար և հնարավոր խոչընդոտները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ անկախ այդ հանգամանքից, ոլորտի շատ ներկայացուցիչների համար այսօր առաջին պլանում հնարավորության սահմաններում օգտակար լինելն է: «Ամեն ինչ անում են, որ պահպանեն բիզնեսն ու դրանով նույնպես օգտակար լինեն: Ճիշտ է, առաջին պլանում բիզնեսը չէ, բայց իրավունք էլ չունենք մտածել ընկերությունները փակելու, չաշխատելու կամ չզարգացնելու ուղղությամբ: Այս ոլորտն առանձնահատուկ է հայրենիքը լավագույնս ներկայացնելու, հայրենիքի իմիջը բարձր պահելու, ինչպես նաև տնտեսական զարգացմանը նպաստելու առումով: Հավատացեք՝ այս ոլորտի գոնե մեծամասնությունը նվիրյալ ու հայրենասեր է, ինչը բխում է նշված առանձնահատկություններից: Գրեթե բոլորն էլ հույսները չեն կորցնում ու պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում զսպանակի պես բացվել ու շարունակել աշխատանքը:

Բացի այդ, նշեմ, որ որոշ տեղերում անգամ մտածում են վերապրոֆիլավորման մասին: Կան կազմակերպություններ, որտեղ մտածում են իրենց կառավարման մոդելում նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին, որ կարողանան ստեղծված իրավիճակից հնարավորինս ավելի արդյունավետ դուրս գալ, ինչը շատ անհրաժեշտ է: Տա Աստված՝ շուտ հաղթենք թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուսին: Համոզված եմ, որ հաղթելուց հետո ամեն ինչ շատ արագ վերականգնելու ուժ ու կորով ենք ունենալու»,-հավելեց Մ. Ապրեսյանը: Նա չի կիսում այն կարծիքները, թե առնվազն երկու տարի կարող ենք մոռանալ զբոսաշրջության մասին: «Ես այդքան վատատես չեմ: Հենց երկու պատերազմն էլ հաղթեցինք, ամեն ինչ անելու ենք արագ վերականգնվելու ու մնացած ոլորտների, ճյուղերի վերականգնմանը նպաստելու համար»,-ասաց Մ. Ապրեսյանը՝ ընդգծելով, որ այս փուլում զբոսաշրջային ընկերություններն իրենց ծառայությունները մատուցում են կամավոր սկզբունքով: «Խոսքը, օրինակ՝ հյուրանոցային ծառայությունների մասին է, որոնք Արցախից եկած մեր հայրենակիցներին տեղավորում են իրենց հյուրանոցներում: Խոսքը նաև տրանսպորտային ծառայությունների մասին է:

Ով ինչքան ու ինչպես կարողանում է՝ օգնում է, և այդ ամենը հնարավորինս համակարգված է իրականացվում: Քննարկումներ կան նաև զբոսաշրջության կոմիտեի հետ՝ նաև հնարավորությունների մասով: Մեծ հաշվով, չկա մեկը, որը ամեն ինչ չանի իր հնարավորությունների սահմաններում: Այդպես էլ պետք է լինի իրականում, ու անգամ ավելին պետք է արվի: Այս պահին ամբողջ ազգով մի բռունցք պետք է լինենք և ամեն ինչ անենք շուտ հաղթելու համար»,-եզրափակեց Մ. Ապրեսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԱնհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ»
Ամենադիտված