Հայերեն


«Ադրբեջանը ֆուտբոլը խառնել է քաղաքականությանը և պատերազմին, ինչն անընդունելի է». Հայաստանում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարզաշխարհը մշտապես փորձում է զերծ մնալ քաղաքական կոչերից, հայտարարություններից, առհասարակ քաղաքականությունից։ Մարզիկներն իրենց պայքարը մղում են ռինգում, խոտածածկին, սառցադաշտում և այլուր: Չեն հնչեցնում ատելության խոսք, փոխարենը խաղաղության կոչեր են անում։ Իհարկե, շատերը խոսում են իրենց երկրում տեղի ունեցող անարդարությունների մասին՝ իրենց դիրքը և ճանաչումն օգտագործելով, որ դրանք արտաքին աշխարհի համար ավելի տեսանելի ու լսելի լինեն: Բայց նույնիսկ այս հարցում Ադրբեջանը տարբերվում է, նույնիսկ մարզաշխարհն ու մարզիկներին է օգտագործում քաղաքական քարոզչության նպատակով: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմը չէր կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր երկրի մարզական կյանքի վրա։ Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանը նշում է՝ պատերազմի սկսվելուց հետո առաջինը, ինչ արեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մեր երկրի ներքին առաջնության դադարեցումն էր անորոշ ժամանակով։ «Մի քանի օր հետո, սակայն, որոշում կայացվեց առաջնությունն ամեն դեպքում վերսկսել։ Դրանով աշխարհին ցույց էինք տալիս, որ կյանքը մեր երկրում ամեն պարագայում շարունակվում է։ Ինչպես գիտենք, հետագայում խաղերը նորից դադարեցվեցին, քանի որ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանը մի քանի հարվածներ հասցրեց, խոսքը Վարդենիսի մասին է։ Հիմա առաջնությունն ընթանում է իր ողջ թափով։

Ի՞նչ խնդիր առաջացրեց մեզ համար պատերազմը։ Չեղարկվեցին ազգային հավաքականի ընկերական խաղերն Ալբանիայի և Քուվեյթի հավաքականների հետ: Ազգերի լիգայի` Վրաստանի դեմ կայանալիք տնային հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ անցկացվեց Լեհաստանում, ինչը մեզ համար ամենահարմար տարբերակը չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խուդավերդյանը։ Ընդգծում է՝ այս ողջ ընթացքում հայկական ֆուտբոլային աշխարհը՝ թե՛ ֆեդերացիան, թե՛ ակումբները, զերծ են մնում պատերազմական մարտակոչ հիշեցնող հայտարարություններից։ «Ակումբներից ոմանք հանդես են գալիս «#Artsakhstrong» հեշթեգով, ինչը պատերազմի կոչ կամ առավել ևս սպանելու կոչ չէ։ Ուղղակի համերաշխության դրսևորում է։ Բոլոր ակումբներն իրենց ուժերի ներածին չափով օգնում են պատերազմի հետևանքների վերացմանը։ Նույն կերպ է իրեն դրսևորում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Որպես ֆուտբոլային կառույց՝ իրեն զուսպ է պահում, և հենց դա է նպաստում, որ մենք այսօր համարձակորեն կարող ենք պահանջներ ներկայացնել ֆուտբոլային տարբեր կառույցների։ Այն, ինչ արվում է Ադրբեջանի ֆուտբոլային և առհասարակ սպորտային աշխարհի կողմից, հասնում է աբսուրդի։ Իրենք օգտագործում են բոլոր հնարավոր ռեսուրսներն իրենց ֆեյքնյուզերն ու պրոպագանդան տարածելու համար։ Օրերս ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ղեկավար, ակումբի մամլո խոսնակ Նուրլան Իբրահիմովի հայտարարությունն աբսուրդի ժանրից էր։ Ադեկվատ մարդը նման հայտարարություն չի անի։ Որքան էլ մենք չսիրենք ադրբեջանցիներին, մեզանից ոչ ոք իրեն թույլ չի տալիս նման հայտարարություն անել, թե պետք է մայր ու մանուկ կոտորել։ Դա հստակ ցեղասպանության կոչ էր։

Սա նման միակ հայտարարությունը չի եղել. հնարավոր է նաև հանրության լայն շրջանների աչքից վրիպած լինեն վերոնշյալ ակումբի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի այլ հրապարակումներ ևս, քանի որ պատերազմի սկզբնական և թեժ շրջանն էր։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունները, նրանց սոցիալական մեդիայի էջերը վերածվել էին Իլհամ Ալիևի քարոզչական նորությունների էջերի։ Տարածվում է պատերազմին վերաբերող տեղեկատվություն։ Այս ընթացքում Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նախախաղային մարզման դուրս եկան մարզաշապիկներով, որոնց վրա գրված էին Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Այսինքն՝ Ադրբեջանը ֆուտբոլը խառնել է քաղաքականությանը և պատերազմին, ինչն անընդունելի է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ն խիստ նախազգուշացում է տվել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին, որովհետև լուսանկարվել էին զինվորական ողջույնի ժեստով։

Սա անընդունելի է ՈւԵՖԱ-ի համար, նույնիսկ գրեթե հավասարեցված է նացիստական Գերմանիայի ողջույնի ժեստին»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս բոլոր գործողությունների վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ, ընդ որում՝ ոչ միայն վերը նշված ֆուտբոլային ակումբի, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի, այլ նաև ՈՒԵՖԱ-ի հովանավոր «Socar» ընկերության դեմ։ «Այդ ընկերությունը սոցիալական մեդիայի իր էջերն օգտագործում է բռնություն, ատելություն քարոզելու համար»,-ասում է Խուդավերդյանը։ ՀՖՖ-ն ակնկալում է, որ բռնություն քարոզող այս կոչերին ՈւԵՖԱ-ն միանշանակ պետք է արձագանքի, իսկ թե ինչպես կարձագանքի, ցույց կտա ժամանակը։ «Մեր ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին «Ղարաբաղ» ակումբին ՈւԵՖԱ-ի «Եվրոպա լիգայի» մրցաշարից հեռացնելու համար։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ակումբի մամուլի բաժնի ղեկավարի հնչեցրած խոսքն իր պաշտոնական էջում` ակումբի խոսքն է։ Չեմ կարծում, որ ակումբին կհեռացնեն, սակայն խիստ նախազգուշացումներ, տուգանքներ կամ էլ այլ պատիժներ կլինեն, ակնկալվում է գոնե այդ աշխատակցի որակազրկում, ֆուտբոլային գործունեության կասեցում կամ արգելում։

Ի վերջո, նրա՝ բռնությամբ լեցուն կոչի փաստերը կան, դրանք անհերքելի են։ Հնարավոր է՝ նախազգուշացում տրվի նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային, գուցե նաև ներքին կարգով, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց նման գործելաոճը։ Առհասարակ ֆուտբոլային տարբեր ակումբների և հաստատությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար շատ համերաշխ և կառուցողական մթնոլորտ է եղել, անգամ նրանց, որոնք խաղադաշտում մրցակիցներ են։ Իբրահիմովի նման մարդիկ ուղղակի իրավունք չունեն լինել ֆուտբոլային աշխարհում»,-եզրափակում է Մհեր Խուդավերդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
Ամենադիտված