Հայերեն


Անհապաղ խորհրդակցություն. Մոսկվան կանցնի՞ սահմանը

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը մեր սկզբունքային դիրքորոշումն է, իսկ Հայաստանի վարչապետի նամակի առիթով դետալները կքննարկվեն հետագա գործընթացում, հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան: Հայաստանում աշխուժորեն քննարկվում է ՌԴ նախագահ Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակը ՌԴ օգնության տեսակի ու ծավալների շուրջ անհապաղ խորհրդակցություններ սկսելու հարցով, եւ դրան ՌԴ ԱԳՆ առաջին արձագանքը: Այդ արձագանքում նշվում է, որ Մոսկվան հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին հավատարիմ՝ կհատկացնի աջակցության անհրաժեշտ ամբողջ ծավալը, եթե մարտական գործողությունները ծավալվեն Հայաստանի տարածքում:

Այդ հանգամանքը առաջացրել է բուռն քննարկումներ: Հարցն այն է, որ ՌԴ ԱԳՆ արձագանքն ընդհանուր է եւ նախնական, ինչպես փաստել է Զախարովան: Որովհետեւ Հայաստանի վարչապետի նամակը, որ գրվել է հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին հղումով, ըստ պայմանագրի ենթադրում է այն «անհապաղ խորհրդակցությունը», որի ընթացքում պետք է որոշվի աջակցության անհրաժեշտ տեսակն ու ծավալը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի շեշտմանը, ապա այստեղ անշուշտ ամեն ինչ սպասելի տրամաբանության շրջանակում է: Պայմանագիրը առնչվում է Հայաստանի սահմանին, Հայաստանի տարածքին, իսկ Արցախը ՌԴ համար Հայաստանի դե յուրե ճանաչված տարածք չէ: Հետեւաբար Ռուսաստանն այդ հարցում ոչ թե դաշնակցի, այլ «հավասարակշռված միջնորդի» դերում է:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ իրական քաղաքականությունն անշուշտ չափվում է «սահմանային» այլ գնահատումներով: Օրինակ, այդ գնահատումով, Թուրքիան խախտել է ՌԴ սահմանը, մուտք գործելով նրա կենսական շահերի գոտի: Ռուսաստանը դա անշուշտ հիանալի հասկանում ու գնահատում է, բայց ներկայում չունի համարժեք քաղաքական պատասխան եւ չի ուզում  բախվել Թուրքիայի հետ: Բայց, մինչ Ռուսաստանը փորձում է պահել «հավասարակշռությունը», Թուրքիան արդեն հասել է Ռուսաստանի պետական սահմանին:

Այդ իմաստով, արդյոք Հայաստանի վարչապետի նամակը, որը թերեւս գրվել է ոչ առանց նախնական համաձայնեցման, իր մեջ պարունակում է նաեւ քաղաքական ազդակ առ այն, որ Ռուսաստանն էլ կարող է «հավասարակշռված միջնորդից» անցնել «դաշնակցային» բալանսի: Ու թեեւ այստեղ խոսքը դե յուրե Հայաստանի տարածքի մասին է, այդուհանդերձ ռազմական եւ ռազմա-քաղաքական իմաստով այդ հասկացությունը կարող է Մոսկվային տալ իրավիճակի վրա ազդելու շատ ավելի լայն հնարավորություն, քան Հայաստանի սահմանը՝ ֆորմալ իմաստով մնալով Հայաստանի Հանրապետության հանդեպ դաշնակցային պարտավորության սահմանում:

Կանի՞ դա Ռուսաստանը, թե ոչ՝ կերեւա «անհապաղ խորհրդակցությունների» ընթացքից։ Սակայն ժամանակը չի սպասում, եւ Ռուսաստանն այլեւս չի կարող վերադարձնել այն, ինչի հույսը դեռ ունի, եւ կարող է կորցնել շատ ավելին:

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված